«Ներդրումային Մարքեթինգ»-ը սեմինարների շարք է՝ նվիրված հավանական ներդրողների հետ աշխատանքի նրբություններին, ներդրումներ ներգրավելու նախապատրաստական աշխատանքներին, ներդրողի հետ գործնական հարաբերություններ կառուցելու թեմաներին:
Այս շարքի առաջին սեմինարի թեման է. «ՆԵՐԴՐՈՂԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹ»։
Սեմինարը կվարի Սամվել Գևորգյանը, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն, մի քանի բիզնեսների հիմնադիր, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» և «1 րոպե անց» բեսթսելեր գրքերի հեղինակ:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն բոլոր օգտակար հղումներն ու նյութերը՝ ներդրողների հետ աշխատանքներին ավելի արդյունավետ նախապատրաստվելու նպատակով։
Մեկնարկ՝ հուլիսի 28 -ին, ժամը 16:00-18:00։
Վայր՝ Holiday Inn Express Yerevan հյուրանոցի դահլիճում. Փավստոս Բյուզանդի փողոց 97/2 (Արամի փողոցի պուրակ)։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով…
Սեմինարին մասնակցության վճարը կազմում է 18,000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
Մեկ կազմակերպությունից 2 և ավելի մասնակիցների դեպքում արժեքը կզեղչվի՝ 10-20%։
Ընկերության կողմից 2-3 մասնակցի համար վճարման դեպքում
10% ԶԵՂՉ:
Ընկերության կողմից 4 և ավելի մասնակցի համար վճարման դեպքում
20%ԶԵՂՉ:
Բանկային փոխանցում.
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 00930412,
Ամերիաբանկ, հ/հ 1570005343780200: