Home Վերադարձ կամ փոխանակում

Ոչ պատշաճ որակի գրքի վերադարձ կամ փոխանակում

Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով:
Գիրքը Երևանում կառաքվի վճարման պահից սկսված 24 ժամվա ընթացքում: Դեպի ՀՀ մարզեր գիրքը կառաքվի 2-4 օրվա ընթացքում, իսկ դեպի արտերկրներ՝ 5-25 օրվա ընթացքում:

Եթե Ձեր գնած գիրքը չի համապատասխանում կայքում ներկայացված նկարագրությանը, վնասված է, ոչ պատշաճ որակի է, ունի տպագրական թերություն կամ այլ վնասվածքներ, ապա հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել գնման պահից սկսած 7 օրերի ընթացքում՝ այն դեպքում, եթե գիրքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքային տեսքը և վաճառված գրքի հետ սպառողին տրված պատվերի անդորրագիրը:

Գրքի որակային համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ, ստորագրելով առաքիչի ներկայացված առաքման անդորրագիրը: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել գիրքը առաքիչի ներկայությամբ:

Հետագա 7 օրերի ընթացքում գրքի վերադարձը կամ փոխարինումը իրականացվում են բացառապես «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի գրասենյակում առաքման անդորրագրի առկայության դեպքում:

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար:

Գրքի վերադարձի դեպքում, վերադարձվում է պատվերի գումարը ամբողջովին:

Կարող եք ինձ հետ կապ հաստատել,
երբ կամենաք

Մենք բոլորս գիտենք, թե ինչպես կարող է բիզնես աշխարհի յուրաքանչյուր խնդիր լինել դժվար հաղթահարելի: Եվ այն միշտ չէ, որ պատասխանում է ձեր առջև դրված բոլոր հարցերին: Ես այստեղ եմ ձեզ օգնելու համար:
Հասցե
Երևան, 0002, Եկմալյան 6
Էլ. փոստ
samvel@bsc.am
Էլ. փոստ
contact@samvelgevorgyan.com