Home Իմ գրքերը

Գիրքը միտք է, գիտելիք, գաղափար: Գիրքը իմաստության աղբյուր է: Գիրքը փորձառություն է, որով հեղինակը կիսվում է ընթերցողի հետ` խնայելով նրա ժամանակն ու ռեսուրսները:

Տարեկան հրատարակվում են հազարավոր բիզնես գրքեր տարբեր երկրներում, տարբեր լեզուներով, տարբեր թեմաներով ու տարբեր մոտեցումներով։ Գլխավոր նպատակը մեկն է՝ աջակցել, օժանդակել, օգնել ու խթանել:

Իմ գրքերը վերաբերում են բիզնեսին: Ասելիքս գնալով շատանում է: Առաջին գիրքն ընդամենը 64 էջ էր, երկրորդը` 125, երրորդը` 250: Իսկ վերջինը՝ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում»` 560 էջ: Եվ ամբողջը բիզնեսի պլանավորման, կազմակերպման, կառավարման և զարգացման մասին:

Սամվել Գևորգյանը
հեղինակ և համահեղինակ է
բիզնեսի ուղեցույց դարձած գրքերի

Գտեք Ձեր բիզնեսի զարգացման իդեալական գիրքը
https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2021/01/1-minute-later_book.jpg
«1 րոպե անց», 2021
Նրանք, ովքեր ինչ-որ նոր բան են սկսել՝ փոքրիկ բիզնես, նոր հետաքրքրություն, փոփոխություններ, մեծ հարգանքի են արժանի: Իսկ ովքե՞ր են նրանք: Մարդիկ են, որոնք օգտվում են հնարավորություններից, գնահատում են իրավիճակը, կայացնում են որոշում և իրենց կամքով դիմել են ռիսկի ու դիմակայում են մարտահրավերներին
https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2019/09/BSC-Book-Your-Own-Business-in-Armenia.jpg
«Քո սեփական բիզնեսը Հայաստանում». Բեսթսելլեր,
2017
Սամվել Գևորգյանի հեղինակած «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» հեղինակային գիրքը բեսթսելլեր ուղեցույց է ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ձեռնարկատերերի համար: Գիրքը հիմնված է սեփական բիզնեսի կառավարման 25-ամյա փորձի վրա:
https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2019/09/BSC-Book-How-to-Start-Business-in-Armenia.jpg
«Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում»
(3-րդ հրատ.), 2010
Այս գիրքը կօգնի ձեռներեցներին տիրապետել բիզնեսի ճիշտ պլանավորման և արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներին: Այն ուղղություն է տալիս համապարփակ վերլուծություններ կատարելու, և ուղեցույց է` Ձեր սեփական շահութաբեր բիզնեսը հիմնելու և ղեկավարելու համար:
https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2019/12/BSC-Book-How-to-Start-Business_in_Armenia.jpg
«Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում»
(2-րդ հրատ.), 2003
Այս գիրքը կօգնի ձեզ գնահատել, թե ունե՞ք համապատասխան հմտություններ ու հնարավորություններ ձեր սեփական բիզնեսը սկսելու համար: Գիրքը օգտակար է սկսնակ ու փորձառու ձեռնարկատերերի, բիզնեսի միջավայրը ուսումնասիրող մասնագետների համար:

Կարող եք ինձ հետ կապ հաստատել,
երբ կամենաք

Մենք բոլորս գիտենք, թե ինչպես կարող է բիզնես աշխարհի յուրաքանչյուր խնդիր լինել դժվար հաղթահարելի: Եվ այն միշտ չէ, որ պատասխանում է ձեր առջև դրված բոլոր հարցերին: Ես այստեղ եմ ձեզ օգնելու համար:
Հասցե
Երևան, 0002, Եկմալյան 6
Զանգահարեք
(+374 91) 402461
Էլ. փոստ
contact@samvelgevorgyan.com