Home Միջին բիզնես

Միջին բիզնեսը գտնվում է փոքրից դեպի խոշոր տանող անցումային ճանապարհին, երբ անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները՝ առաջնահերթությունը տալով աշխատակազմին, նպատակին հասնելու համար: Այստեղ թիմի դերը, վստահաբար, առանցքային է։

Միջին բիզնեսի ոգին թիմն է: Թիմ, որը վերցնում է պատասխանատվությունն իր վրա, ունի նպատակներ և դրանց հասնելու ուղիներ: Թիմ, որն ունի հզոր ներուժ` լուծելու բոլոր խնդիրները։ Այս մակարդակին պետք է հասնել։ Աշխատանքի այս փուլում ևս իմ ներգրավածությունն ունենում եմ:

Առաջին հերթին պետք է լուծել միջին բիզնեսի հիմնական խնդիրներից մեկը՝ ինչպե՞ս բիզնեսի սեփականատերերին ազատել գործառնական մակարդակի աշխատանքներից և նրանց զբաղեցնել տակտիկական և ռազմավարական գործառույթներում:

Միջին բիզնեսի սեփականատերերի փորձառությունն ու գիտելիքները ավելի օգտակար կլինեն ռազմավարական աշխատանքներում՝ նոր նախագծեր, ներդրումային ծրագրեր, մարքեթինգային պլանավորում, անձնակազմի զարգացում:

Դարձրու քո բիզնեսը
ռազմավարական առումով լավ զարգացած

Ձեր աշխատակազմն ավելի զարգացրե՛ք, շուկայում մրցունակ մնալու համար թարմացրե՛ք ձեր մարքեթինգային պլանը:

Նրանք գտել են իրենց հաջողությունը

https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/02/Aragats-food-640x427.jpg

ՍՆՆԴԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄՄարքեթինգի ծրագիր

ԱՐԱԳԱԾ ՖՈՒԴ

Ոլորտը ներկայացնող ընկերությունների համար մշակվել են մարքեթինգային ծրագրեր՝ օժանդակելով նրանց գտնել իրացվելիության ճիշտ շուկաներ, ապրանքների արդյունավետ ներկայացման և վաճառքների կազմակերպման ուղիներ։

https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/02/Vardanants-Medical-Center-640x426.jpg

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՌազմավարություն

ՎԱՐԴԱՆԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Տեսլականի, առաքելության, ռազմավարական նպատակների, գործողությունների մանրամասն պլանավորումներն իրականացվել են հարյուրավոր մասնավոր, միջազգային և հասարակական կազմակերպությունների համար՝ ներգրավելով անձնակազմի ամբողջ ներուժը։

https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/02/Onex-640x427.jpg

ԱՌԱՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԶանգերի կենտրոն

ՕՆԵՔՍ

Վաճառքների, հաճախորդների սպասարկման, հարցումների իրականացման նպատակով գործող զանգերի կենտրոնների աշխատանքային արդյունավետ համակարգերը օգնել են տասնյակ ընկերությունների՝ կտրուկ ավելացնել գոհ հաճախորդների թիվը։

Կարող եք ինձ հետ կապ հաստատել,
երբ կամենաք

Մենք բոլորս գիտենք, թե ինչպես կարող է բիզնես աշխարհի յուրաքանչյուր խնդիր լինել դժվար հաղթահարելի: Եվ այն միշտ չէ, որ պատասխանում է ձեր առջև դրված բոլոր հարցերին: Ես այստեղ եմ ձեզ օգնելու համար:
Հասցե
Երևան, 0002, Եկմալյան 6
Զանգահարեք
(+374 91) 402461
Էլ. փոստ
contact@samvelgevorgyan.com