Home «Քո սեփական բիզնեսը Հայաստանում»

Գրքում ներկայացված են հայկական բիզնեսի 200-ից ավելի օրինակ և պատմություն այնպիսի ոլորտներից, ինչպես ՏՏ, տուրիզմ, արտադրություն, ծառայություններ և այլն:

Սամվել Գևորգյանի՝ սեփական բիզնեսներ հիմնելու և հաջողություններ գրանցելու փորձն ու գիտելիքները լրացուցիչ արժեք են ավելացնում գրքին:

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում»

«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը բաղկացած է 21+1 գլխից, որոնք բաժանված են 4 հիմնական մասի՝

1. ՊԼԱՆԱՎՈՐԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ,
2. ԿԱԶՄԱԿԵՐՊԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ,
3. ԿԱՌԱՎԱՐԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ,
4. ԶԱՐԳԱՑՐՈՒ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ:

Բովանդակությունն ու գլուխները կառուցված են այնպես, որ օգտակար կլինի կարդալ հերթականությամբ՝ նախաբանից մինչև վերջաբան, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ անդրադառնալ առանձին գլուխների, որոնց թեմաներն ընթերցողին ավելի կհետաքրքրեն: Վերջաբանի փոխարեն գրված լրացուցիչ 22-րդ գլխի գաղափարն այն է, որ եկել է ժամանակը՝ գործելու, ինքնակազմակերպվելու և Հայաստանում բիզնես սկսելու:

Առաջին երեք գրքերը, որոնք հրատարակվել են 2003-2010թթ., կոչվել են «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում»: 2016թ. դեկտեմբերին www.bsc.am-ում 3-րդ հրատարակությունը անվճար տեղադրելուց հետո ներբեռնումների թիվն անցավ 25,000-ը: Եվ վերջնական որոշում կայացվեց հրատարակել 4-րդը, որը վերնագրվեց «Քո սեփական բիզնեսը Հայաստանում»: Չորրորդ՝ լրամշակված և նորացված հրատարակության մեջ ներկայացված է բիզնեսի ամբողջ ճանապարհը՝ սկսած գաղափարից և բիզնես մոդելից, մինչև հաջողության բարձունքներին հասնելը:

Գրքում ներկայացված են հայկական բիզնեսի 200-ից ավելի օրինակ և պատմություն այնպիսի ոլորտներից, ինչպես ՏՏ, տուրիզմ, արտադրություն, ծառայություններ և այլն: Նրանք գրքի ասելիքը դարձնում են ավելի առարկայական, գործնական, մշտապես կիրառելի:

Սամվել Գևորգյանի՝ սեփական բիզնեսներ հիմնելու և հաջողություններ գրանցելու փորձն ու գիտելիքները լրացուցիչ արժեք են ավելացնում գրքին: Գրքի հիմքում դրված է իր՝ սեփական բիզնեսներով զբաղվելու 26 տարվա փորձը, բիզնեսի խորհրդատվական գործունեությունը հարյուրավոր ընկերությունների հետ և թրեյնինգային փորձառությունը հազարավոր մասնակիցների հետ: Գիրքը տպագրվել է 2 տարբերակով՝ փափուկ և կոշտ կազմերով:

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի 4-րդ հրատարակությունում ներառված են նոր գործիքներ, մոտեցումներ, մեթոդներ և բանաձևեր:

https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2021/04/advice-from-me.jpg
Խորհուրդ իմ կողմից
տվյալ թեմայի վերաբերյալ
https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2021/04/think-about-it.jpg
Մտածիր այս մասին
հնարավոր ռիսկերի մասին
https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2021/04/useful-tool.jpg
Օգտակար գործիք
կոնկրետ իրավիճակում կիրառելու նպատակով

«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը նախատեսված է նրանց համար, ովքեր երազում են սկսել սեփական բիզնես կամ արդեն որոշում են կայացրել այդ ուղղությամբ: Նրանց համար, ովքեր արդեն ունեն սեփական բիզնես ու ցանկանում են զարգացնել այն:

Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են «Ձեռնարկատիրություն» առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են տնտեսագիտական ու բիզնեսին առնչվող առարկաներ:

Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը:

Գնիր գիրքը առցանց

https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/07/arca-visa-mastercard-idram-dark.png

Other payment methods:
BSC Business Support Center LLC, Ameriabank CJSC, no. 1570005343780400.
Purpose: payment for the purchase of a “Your Own Business in Armenia” book (you can pay with the mobile banking app & e-wallet).

* Ծառայությունների արժեքի գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով:

Կարող եք ինձ հետ կապ հաստատել,
երբ կամենաք

Մենք բոլորս գիտենք, թե ինչպես կարող է բիզնես աշխարհի յուրաքանչյուր խնդիր լինել դժվար հաղթահարելի: Եվ այն միշտ չէ, որ պատասխանում է ձեր առջև դրված բոլոր հարցերին: Ես այստեղ եմ ձեզ օգնելու համար:
Հասցե
Երևան, 0002, Եկմալյան 6
Զանգահարեք
(+374 91) 402461
Էլ. փոստ
contact@samvelgevorgyan.com