Home Ներդրումային մարքեթինգ

«Ներդրողի համար ամենակարևոր որակը վարքագիծն է, ոչ թե ինտելեկտը»։

«Ներդրումային Մարքեթինգ»-ը սեմինարների շարք է՝ նվիրված հավանական ներդրողների հետ աշխատանքի նրբություններին, ներդրումներ ներգրավելու նախապատրաստական աշխատանքներին, ներդրողի հետ գործնական հարաբերություններ կառուցելու թեմաներին:

Այս շարքի առաջին սեմինարի թեման է. «ՆԵՐԴՐՈՂԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹ»։

Սեմինարը կվարի Սամվել Գևորգյանը, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն, մի քանի բիզնեսների հիմնադիր, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» և «1 րոպե անց» բեսթսելեր գրքերի հեղինակ:

Հիմնական հարցերը, որոնք ներկայացվելու են սեմինարի ընթացքում`
  • Ինչպե՞ս հասկանալ ներդրողին,
  • Ինչպե՞ս ընկալել նրա մտածելակերպը,
  • Ինչպե՞ս հաստատել գործնական կապեր նրա հետ և
  • Ինչպե՞ս նրան դարձնել գործընկեր:

Ի՞նչ կստանան մասնակիցները սեմինարի ընթացքում.

- Ներդրողների տիպեր և ներդրումային տարբերակներ,
- Գաղափարներ, թե ի՞նչ է ակնկալում ներդրողը ստանալ առաջին փուլում,
- Խորհուրդներ, թե ինչպե՞ս նյութականացնել գաղափարը և առաջացնել հետաքրքրություն,
- Գործիքներ՝ նախապատրաստվելու ներդրողի հետ հանդիպմանը։

* Հիմնական շեշտը դրվելու է ավանդական բիզնեսների վրա: Ներկայացվելու է հազար ու մի պատճառ, ինչո՞ւ են մերժվում ներդրումային առաջարկները։

Ո՞ւմ համար է նախատեսված սեմինարը․

- Ովքեր ուզում են բիզնեսին հաղորդել արագ աճի հնարավորություն՝ ներգրավելով նոր ներդրումներ,
- Ովքեր փնտրում են ներդրումներ՝ նոր գաղափարը կյանքի կոչելու նպատակով,
- Ովքեր փնտրում են ներդրումներ, սակայն դեռ չեն գտել տարբեր պատճառներով։

Սեմինարի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն բոլոր օգտակար հղումներն ու նյութերը՝ ներդրողների հետ աշխատանքներին ավելի արդյունավետ նախապատրաստվելու նպատակով։

Մեկնարկ՝ հուլիսի 28 -ին, ժամը 16:00-18:00։

Վայր՝ Holiday Inn Express Yerevan հյուրանոցի դահլիճում. Փավստոս Բյուզանդի փողոց 97/2 (Արամի փողոցի պուրակ)։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով…

Սեմինարին մասնակցության վճարը կազմում է 18,000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
Մեկ կազմակերպությունից 2 և ավելի մասնակիցների դեպքում արժեքը կզեղչվի՝ 10-20%։

Գրանցվե՛ք սեմինարներին

    Վճարում անհատների կողմից

    «Ներդրումային Մարքեթինգ» սեմինար
    AMD18,000
    • ներառյալ ԱԱՀ

    Վճարում ընկերության կողմից

    Ընկերության կողմից 2-3 մասնակցի համար վճարման դեպքում
    10% ԶԵՂՉ:

    Ընկերության կողմից 4 և ավելի մասնակցի համար վճարման դեպքում
    20%ԶԵՂՉ:

    Բանկային փոխանցում.
    «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 00930412,
    Ամերիաբանկ, հ/հ 1570005343780200:

    Contact me
    at any time

    We all know that the business world poses many challenges not easy to overcome. And sometimes there are questions that have no answers. I am here to help you.
    Address:
    6 Yekmalyan Street., 0002, Yerevan, Armenia
    E-mail:
    samvel@bsc.am
    E-mail:
    contact@samvelgevorgyan.com