Grants Բիզնեսի զարգացման ծրագրի մասնակցության հրավեր Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի երիտասարդ ձեռներեցների համար

Նոյեմբերի 20, 2023ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՄԱԶԾ «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագիրը «Բի Էս Սի» ընկերության (BSC) հետ համատեղ իրականացնում է բիզնեսի զարգացման ծրագիր՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի երիտասարդ ձեռներեցների համար։ Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդ ձեռներեցների փոքր բիզնեսների զարգացմանն ու ընդլայնմանը՝ բիզնես գործընթացների օպտիմիզացիայի, թվային փոխակերպման, մարկետինգային և բիզնես կառավարման բարելավման միջոցով։

Ծրագիրը պարունակում է
– առկա (օֆֆլայն) ձևաչափով դասընթացներ՝ ուղղված ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը,
– բիզնես պլանի մշակման խորհրդատվություն,
– բիզնեսի զարգացման գաղափարների ներկայացում,
– մինչև 3,000,000 ՀՀ դրամ դրամաշնորհների տրամադրում:

Ծրագրին կարող են դիմել այն բիզնեսները, որոնք բավարարում են ստորև նշված բոլոր պայմաններին
– գրանցված են և գործունեություն են ծավալում Վայոց Ձորի կամ Սյունիքի մարզում,
– գրանցված են և գործում են 2 և ավելի տարիներ,
– ունեն գրանցված տարեկան 3 մլն ՀՀ դրամից ոչ պակաս շրջանառություն,
– կկարողանան կատարել սեփական ներդրում՝ դրամաշնորհային գումարի 10%-ի չափով,
– բիզնեսի սեփականատերը հանդիսանում է 20-35 տարեկան ձեռնարկատեր,
– կարող են մասնակցել ընկերություններ բոլոր ոլորտներից, բացի մանրամեծածախ առևտրից,
– ունեն պատրաստակամություն մասնակցել բիզնես դասընթացների առկա (օֆֆլայն ձևաչափով),
– ունեն պատրաստակամություն մշակել բիզնես պլաններ՝ տրամադրված ձևանմուշի հիման վրա,
– պատրաստ են դրամաշնորհ ստանալու պարագայում ստանձնել հավելյալ աշխատատեղերի ստեղծման պարտավորություն,
– նախապատվությունը կտրվի սոցիալական, կանաչ/էկո ձեռներեցությանը, կին ձեռներեցներին։

Մասնակցության վերջնական հաստատման համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել հետևյալ հավաստող փաստաթղթերը
– ընկերության պետական ռեգիստրի գրանցման վկայական,
– պետական եկամուտների կոմիտեին ներկայացրած (ՊԵԿ) ֆինանսական հաշվետվություն՝ վերջին տարվա շրջանառությունը ներկայացնելու համար, որը պետք է արտացոլի 3 մլն ՀՀ դրամից ոչ պակաս շրջանառություն,
– ընկերության հիմնադրի անձնագրի պատճեն,
– հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայությունից տեղեկանք առ այն, որ ընկերությունը չունի որևէ ֆինանսական պարտավորություններ։

Դիմորդներն ընտրվելու են ըստ դիմում հայտերի, որտեղ գնահատվելու են ծրագրին մասնակցության նպատակի հիմնավորումը, տարրական ձեռնարկատիրական գիտելիքները և բիզնես զարգացման գաղափարը։
Ստացված դիմում-հայտերի հիման վրա՝ հաջորդ փուլ անցած դիմորդների հետ կապ կհաստատվի մինչ Օգոստոսի 23-ը, և կիրականացվի հարցազրույցներ, որոնց հիման վրա կընտրվեն ծրագրի մասնակիցները:

Ծրագրի ավարտին մասնակիցները ընտրող հանձնաժողովին ներկայացնելու են ծրագրի ընթացքում իրենց մշակած բիզնես նախագիծը, ըստ որի գնահատվելու են: Գնահատման արդյունքում տրամադրվելու են դրամաշնորհներ առավելագույն 3,000,000 ՀՀ դրամ գումարի չափով: Դրամաշնորհառուները պարտավորվում են դրամաշնորհի ծախսման ուղղություններով ներկայացնել ֆինանսական հաշվետություններ՝ ներառյալ ծախսերը հավաստող փաստաթղթեր:

Ծրագրի ընդհանուր տևողությունը՝ մինչև դեկտեմբեր, 2023թ.

Անցկացման վայր՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր։

Մանրամասների համար. bsc@bsc.am, +374 95 57 47 78.