Business face of Armenian regions – Samvel Gevorgyan: business management consultant, businessman, founding director of BSC

“Aravot Luso”, Public Television of Armenia. The business attractiveness of the regions of Armenia
Սամվել Գևորգյանի հերթական հարցազրույցը Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առավոտ լուսո» հաղորդաշարին:

Vayots Dzor Marz: Business face of Armenian regions
ՓՈՔՐ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վայոց ձորը Հայաստանի ամենափոքր մարզն է՝ տարածքով, բնակչությամբ եւ համայնքների թվով։ Սակայն այս հանգամանքները չեն խանգարում մարզին իր կայուն տեղն ու դերն ունենալ Հայաստանի տնտեսական, մշակութային եւ սոցիալական կյանքում: Մարզը զբաղեցնում է Հայաստանի համար առանձնակի կարեւորություն ունեցող աշխարհագրական տարածք եւ ունի կենսական նշանակություն՝ որպես երկրի հյուսիսն ու հարավը կապող խաչմերուկ:

Մարզը ճյուղավորված է մի քանի ուղղություններով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ դիրքն ու ձեռագիրը ոչ միայն մարզի, այլ Հայաստանի տուրիստական քարտեզում. Խաչիկի ուղղությունը, որտեղից բացվում է Հայաստանի լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռը, Եղեգիս-Հերմոն ուղղությունը, որն առանձնանում է պատմական ժառանգությամբ, Գոմք-Մարտիրոս գյուղերի միջեւ ընկած տարածքը, որն աննկարագրելի բնական պատկերներ է պարունակում, Հերհերի ուղղությունը, որը զարմացնում է բնական հուշարձաններով եւ գիհու անտառներով, Ջերմուկն՝ իր բնական աղբյուրներով եւ հիասքանչ ձորերով, Մոզրովը՝ իր քարանձավերով։ Ցանկը կարելի է անվերջ շարունակել։

ՏՈՒՐԻԶՄԸ «ԾՆՎԵԼ» Է ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Վայոց ձորը շնչում է տուրիզմով: Զբոսաշրջիկների համար այս մարզը Հայաստանի ամենագրավիչ տարածքներից է: Այն, ինչ մեզ համար առօրյա ու սովորական է դարձել, նրանց համար անիրական գեղեցկություն է՝ ինչ-որ նոր բան, որի նմանը այլ տեղում երբեք չեն հանդիպել: Երբ որեւէ օտարերկրացու հետ ճամփորդում եմ այդ ուղղությամբ, առանց բացառության, նրանք խնդրում են մեքենան կանգնեցնել յուրաքանչյուր կիլոմետրի վրա՝ լուսանկարելով գունազարդ ժայռերը, խոր ձորերը, վարար գետերն ու ամենագեղեցիկ երկինքը:

Այստեղ ամեն ինչ, ներառյալ՝ Արենի խաղողի տեսակը, քաղցրահամ մրգերը, բնական հուշարձանները, ամրոցներն ու հեռավոր գյուղերը, ուղղակիորեն կապված են տուրիզմի հետ: Զբոսաշրջությունն է Վայոց ձորի տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացման համար իրական հնարավորություններ ստեղծում: Տուրիզմը կարծես ծնված լինի այստեղ պատմության, բնության, մշակույթի եւ տնտեսության խաչասերումից: Եվ տրամաբանական է, որ մարզում զարգացման մեծ հնարավորություններ է պարունակում պատմական, մշակութային, առողջարարական, էկո, ագրո եւ տնտեսական տուրիզմի ուղղությունները։

ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ

Վայոց Ձորում պատմությունն ու տնտեսությունը միահյուսվում են գինեգործությամբ։ Արենի-1 քարանձավը՝ աշխարհում հայտնաբերված հնագույն գինեգործարանն է, որը հիմնադրվել է 6000 տարի առաջ։ Ամեն տարի մարզում տեղի է ունենում գինու փառատոն, որի շրջանակում գինու համտես են առաջարկում տեղի մի քանի գինեգործարաններ՝ Արենի, Զորահ, NOA, Գետնատուն, Հին Արենի, Հին Կամուրջ, Տրինիտի կանյոն այգիներ եւ այլն։ Վայոց ձորում արտադրված գինիներն արդեն մեծ թվով ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ են շահում միջազգային հեղինակավոր գինեգործական մրցույթներում եւ ցուցահանդեսներում: Այս ամենը հիմք է հանդիսանում մարզում գինու տուրիզմի զարգացման համար եւ տարեցտարի ավելացնում արտասահմանյան տուրիստների հոսքը մարզ՝ գինու արտադրության գործընթացը տեսնելու, գինու տարբեր տեսակներ համտեսելու եւ գինեգործների հետ շփվելու նպատակով:

Ջերմուկը դարձել է իսկական բրենդ ոչ միայն Հայաստանում, այլեւ նախկին ԽՍՀՄ երկրներում։ Ներկայումս Ջերմուկի ճանաչելիության աշխարհագրությունը լայն թափերով ավելանում է՝ շնորհիվ բուժիչ ջրերի ու նորանոր կառուցվող հյուրանոցների եւ առողջարանների։ Ջերմուկը մարզի առողջարարական տուրիզմի առաջամարտիկն է։ Ջերմուկում է գտնվում Հայաստանի ամենահայտնի ջրվեժը, որն ունի 71 մ բարձրություն։ Ջրվեժը ստացել է «Ջրահարսի վարսեր անվանումը»։ Այստեղ է կատարվում «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը եւ առաքումն աշխարհի տասնյակ երկրներ: Վայոց ձորի մարզի տնտեսության մյուս ճյուղերը այնքան էլ զարգացած չեն՝ սահմանափակվելով գյուղմթերքների վերամշակմամբ, պանրագործությամբ, ոչ պարենային ապրանքների փոքր արտադրություններով։

Մարզում զարգանում է նաեւ չրագործությունը, քանի որ պտղատու այգիների բերքի մի մասը վաճառվում է թարմ վիճակում, մյուս մասը՝ վերամշակվում։ Չրագործության ոլորտում հայտնվում են նոր ընկերություններ («Եղեգնի չրեր»), իսկ վերամշակման ոլորտում՝ վերագործարկվում հին ձեռնարկությունները («Եղեգնաձորի պահածոների գործարան»)։

ԷԿՈՏՈՒՐԻԶՄ

Էկոտուրիզմի զարգացման համար Վայոց ձորն ունի ռեսուրսների հարուստ բնական ժառանգություն. այստեղ են գտնվում Հայաստանի հատուկ պահպանվող բնական տարածքներից չորսը, որտեղ պահպանվել է 225 տեսակի վայրի կենդանիների ու 1650 տեսակի բույսերի կենսաբազմազանություն: Մարզի տարածքները հետաքրքրում են զբոսաշրջիկներին՝ տարվա ցանկացած եղանակի: Վաղ գարնանից մինչեւ ամառվա կեսերն առկա են վայրի ծաղիկների հսկայական տեսակներ՝ ձնծաղիկներ, մանուշակներ, ծաղկած մասրենիներ: Լայն հնարավորություններ կան նաեւ թռչնադիտման սիրահարների համար։

Նորավանքի կիրճում եւ շարք այլ տարածքներում հանդիպում են սեւ անգղի, մորուքավոր եւ սպիտակագլուխ անգղերի, ներկարարի, բազեների տեսակներ։ Մարզի հարուստ բնական արժեքներից են Արենիի ջրվեժը, Մագելի, Թռչնի, Մոզրովի եւ Արջերի քարանձավները, բազմաթիվ քարայրներ, Գրավի աղբյուրը, էկզոտիկ ժայռային գոյացությունները եւ այլն։ Հայաստանում ամենամեծ քարանձավներից մեկը՝ Մագելի քարանձավը, եւս Վայոց ձորում է այստեղ։ Այստեղ հայտնաբերվել են նաեւ քարեդարյան ոսկորներ, քարե գործիքներ եւ այլ պարագաներ։ Քարանձավի հեռավոր դիրքը եւ դժվարամատչելի մուտքը դարձրել էին այն հուսալի ապաստարան՝ հարձակումներից թաքնվելու համար։

Վայոց ձորի Շատին գյուղում տարիներ առաջ Հայաստանի ու Նորվեգիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ կառուցվեց դիտակետ, որտեղից կարելի է ուսումնասիրել Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին։ Վերջին տարիներին մեծ ակտիվություն է նկատվում մարզն էքստրեմալ տուրիզմի կենտրոն դարձնելու գործում։ Մասնավորապես, այդպիսի հավակնություններ ունի Ջերմուկը՝ իր յուրահատուկ էկոհամակարգով։

ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄ

Վայոց Ձորի մարզի նախալեռնային գոտին համարվում է ՀՀ խաղողագործության 4 շրջաններից մեկը, որոնք հումք են հանդիսանում գինեգործության համար։ Հայտնի է հատկապես «Արենի» տեսակի էնդեմիկ խաղողը, որից արտադրվում է նույնանուն գինին։ Ամռանը եւ աշնանը մարզի տարածքում տեղի են ունենում տարբեր տոնավաճառներ՝ նվիրված բերքին, գինուն, այգեգործությանը, որոնք գրավիչ են բազմաթիվ արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Արդեն 11-րդ տարին է, որ իրականացվում է «Արենի գինու փառատոնը»: Սա խթան է ոչ միայն տուրիզմի, այլեւ գինեգործության զարգացման համար: Անցյալ տարի եւս փառատոնին ներկա գտնվեցին 20-ից ավելի գինեգործական ընկերություններ եւ 100-ից ավելի գյուղական գինու ներկայացուցիչներ:

Վայոց ձորը հայտնի է ոչ միայն գինիներով, այլեւ տարբեր պանրատեսակներով՝ «Չանախ», «Եղեգնաձոր», «Լոռի»: Վերջին տարիներին մեծ հռչակ են վայելում նաեւ Վայոց ձորում պատրաստվող այծի պանիրները, որոնք սպառողին են հասնում ինչպես կճուճում հորած, այնպես էլ ձիթապտղի յուղի մեջ պահածոյացված վիճակում: Այդ պանիրները Վայոց ձորից իսկական հուշանվերներ են դարձնել:

Վայոց ձորի գյուղերի մեծ մասի ճանապարհները բարվոք են։ Ցանկացած գյուղում կան վերանորոգված առանձնատներ, որոնք ծառայում են որպես հյուրատներ, իսկ այն տները, որոնք պահպանել են հին կառուցվածքային ոճը, հին դեկորատիվ-կիրառական իրերը, կարող են գրավել շատ զբոսաշրջիկների ուշադրությունը։ Արդեն ի հայտ են գալիս մոդեռնիստական դիզայնով հյուրատներ, որոնք զարմանալիորեն համահունչ են շրջակա բնաշխարհի հետ։ Օրինակներից լավագույնը Եղեգիսի «Արեւի» հյուրատունն է։ Մարզի մի քանի համայնքներում, ի լրումն «Վայք» հյուրանոցի, Ջերմուկի մի քանի հյուրանոցների, սկսվել են կառուցվել մեծ հյուրանոցային համալիրներ։ Մասնավորապես, Արենի գյուղում կառուցվող «Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու Հայաստանում, եւ նախատեսվում է այն շահագործման հանձնել երկու տարի անց: Մի քանի գյուղերում կան ազգագրական երգի-պարի խմբեր, որոնք կարող են ազգային կոլորիտ հաղորդել գյուղական զբոսաշրջիկների առօրյային եւ ներգրավվել նրանց համար կազմակերպվող միջոցառումներում:

ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ

Վայոց ձորում հազարից ավելի պատմամշակութային եւ քիրստոնեական կոթողներ կան, որոնք մագնիսի նման դեպի իրենց են ձգում տասնյակ հազարավոր տուրիստների։ Մասնավորապես, 2008-ին Վայոց ձորի մարզում գտնվող Արենի-1 քարանձավում հայտնաբերվեց աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Մեկ այլ պատմական վայր է Եղեգիսի հրեական գերեզմանատունը։ Սա եւս բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է։ Վայոց ձորով է անցել Մետաքսի հանրահայտ ճանապարհը, որը Չինաստանը 7000 կմ ձգվող երթուղով կապել է Առաջավոր Ասիայի եւ Եվրոպայի հետ։

Պատմական վայրերից Բոլորաբերդ ամրոցը, Սելիմի քարավանատունը, Սմբատաբերդ (Ցախաց Քարի բերդ) պաշտպանական բերդը եւ մի շարք այլ հետաքրքիր ու տեսարժան համալիրներ զբոսաշրջիկների համար դառնում են այցելության հիմնական վայրեր։ Մարզի նշանավոր եկեղեցիներից են Նորավանքը, 10-րդ դարում որպես ձորի ճգնավորների մենաստան հիմնված Գնդեվանքը, վաղ միջնադարյան Սուրբ Ստեփանոս վանքը, 1300-ականներին հիմնված Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին, Շատինի վանքը։ Վայոց ձորում պահպանված վանքերից հայտնի են նաեւ Սպիտակավորի Սուրբ Աստվածածինը, Արատեսի վանքը, Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ շատ այլ կոթողներ։

ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ ՀԱՎԱՔԵԼ

Ցավոք, այս ամենի հետ մեկտեղ, զարգացումները շատ դանդաղ են: Որոշ դեպքերում դրական փոփոխությունները տեղի են ունենում այդ պահին առկա, Հայաստանի պայմաններից անկախ միտումների հիմքի վրա: Մասնավորապես՝ տուրիզմն ամբողջ աշխարհում է աճ գրանցում, եւ հատկապես փորձառու ճանապարհորդները փնտրում են նորանոր ուղիներ, երկրներ, վայրեր այցելելու նպատակով: Հայաստանն այդ տեսակետից բացառություն չէ: Մյուս կողմից էլ՝ մարզի զարգացման հիմնական շեշտը դրված է անհատների վրա, որոնք տարիներ շարունակ իրենց վրա են վերցրել մարզի տուրիզմի զարգացման ամբողջ բեռը:

Ararat Marz: Business face of Armenian regions
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Աշխարհագրական տեսանկյունից Արարատի մարզը շատ հետաքրքիր դիրքավորում ունի: Այն գտնվում է Հայաստանի ճանապարհային ցանցի ամենակենտրոնում: Արարատից դեպի Հայաստանի հյուսիսային սահման՝ Բագրատաշեն, եւ դեպի հարավային սահման՝ Ագարակ, կազմում է 250-ական կմ: Ու ընդհանրապես, ճանապարհների առումով, Արարատի մարզը հավանաբար ամենաբարվոքն է Հայաստանում: Խոսքը վերաբերում է ոչ միայն միջպետական կամ մարզային ճանապարհներին, այլեւ համայնքային: Միգուցե պատճառը նաեւ այն է, որ մարզի գյուղերի միջեւ հեռավորությունը չնչին է կամ նույնիսկ չկա: Կան տարածքներ, որտեղ երկու համայնքները միմյանցից բաժանում է ընդամենը մեկ փողոց:

Ես Երեւանից դեպի Սյունիք կամ Վայոց ձոր ճամփորդելիս գրեթե միշտ ընտրում եմ Վեդի-Ուրցաձոր-Լանջառ ճանապարհը, որը Խոր Վիրապից տանում է դեպի Զանգակատուն՝ շրջանցելով Երասխով միջպետական ճանապարհը: Այն ավելի գեղատեսիլ է, անցնում է Խոսրովի անտառի համարյա հարեւանությամբ, ավելի հանգիստ է եւ արագ: Չնայած հեռավորությունը գրեթե նույնն է:

Իսկ ինչի՞ հետ է ասոցացվում Արարատի մարզը։ Առաջին հերթին՝ անվան, քանի որ սփռված է Արարատ լեռան դիմաց։ Այնուհետ՝ զարգացած գյուղատնտեսության, ձկնաբուծական կենտրոնի, Խոսրովի արգելոցի, Խոր Վիրապի, պատմական Հայաստանի երկու մայրաքաղաքների։ Արարատի մարզն ինտուիտիվ ասոցացվում է նաեւ դաշտավայրի հետ, չնայած որ մարզի ընդամենը 30%-ն է հարթավայրային: Մարզի յուրահատկությունն այն է, որ այստեղ տարածված են Հայաստանում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները՝ անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ: Նաեւ, այս մարզում առկա է Հայաստանում տարածված կլիմայի 8 տիպերից 6-ը:

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է՝ առավելապես կայացած եւ կայուն առաջընթաց ապահովող գյուղատնտեսության եւ սննդի վերամշակման շնորհիվ։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Մրգեր, բանջարեղեն, ջերմոցային տնտեսություններ, ձկնաբուծություն: Այս ցանկը կարելի է շարունակել, քանի որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ գյուղատնտեսության ճյուղերը գնալով շատանում են մարզում: Առավել զարգացած է պտղաբուծությունը: Հիմնականում տարածված են խաղողի, ծիրանի, սալորի, կեռասի եւ մասամբ՝ դեղձի պտղատու այգիները: Բանջարանոցային կուլտուրաներից առավել տարածված են ձմերուկը, սեխը, լոլիկը, վարունգը, կանաչ պղպեղը, սմբուկը: Այս առումով կարեւոր դեր է կատարում այն փաստը, որ մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի մինչեւ 90 տոկոսը ոռոգովի է:

Լեռնային հատվածներում զարգացած է նաեւ անասնապահությունը, հիմնականում՝ ոչխարաբուծությունը։ Հումքի աղբյուրին մոտ գտնվելու հանգամանքը զարկ է տվել սննդի վերամշակման արդյունաբերությանը մարզում: Այստեղ գործարկվել եւ աշխատում են բազմաթիվ գործարաններ, որոնք զբաղվում են մարզում արտադրված գյուղմթերքի վերամշակմամբ՝ մուրաբաների, բնական հյութերի, պահածոների, տոմատի մածուկների արտադրությամբ։Նրանցից ամենախոշորը «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանն է, որի արտադրանքը ոչ միայն վաճառվում է Հայաստանում, այլեւ արտահանվում է մի շարք երկրներ:

Մարզում մեծ թափով զարգանում է չրագործությունը: Մարզում ոլորտի առաջամարտիկներից է Զանգակատուն համայնքում տեղակայված «Արփի» չրերի արտադրությունը, որը, շնորհիվ հիմնադիր Աննա Ասատրյանի, առաջիններից մեկն է մարզում սկսել զբաղվել չրագործությամբ: Մեկ այլ կարեւոր ուղղություն է, կրկին հաշվի առնելով մրգատու այգիների առկայությունը մարզում, ալկոհոլային խմիչքների արտադրությունը: Այս առումով Հայաստանում կարեւորագույն դեր են կատարում Արարատի գինու գործարանը, Ավշարի գինու գործարանը, «Վեդի-Ալկո»-ն եւ մի շարք այլ գործարաններ: Արարատի մարզը նաեւ համարվում է խոշոր ձկնաբուծական կենտրոն Հայաստանում՝ Արմաշի եւ Երասխի ձկնաբուծարանների առկայությունը հաշվի առնելով:Մարզում գործում են «Ինտեր Ակվա», «Գոլդեն ֆիշ» եւ այլ ընկերություններ, որոնք վերամշակում են ձկնաբուծական արտադրանքը եւ արտահանում, հիմնականում ԱՊՀ երկրներ:

Մարզում, ժամանակակից տեխնոլոգիական գյուղատնտեսության զարգացման առումով, մեծ ներդրում ունի «Սպայկա» ընկերությունը, որը 2014թ. Շահումյան համայնքում հիմնեց տարածաշրջանի ամենամեծ ժամանակակից ջերմոցային համալիրը՝ 50 հա, իսկ 2017թ. շահագործման հանձնեց հանրապետությունում ամենամեծ սածիլանոցը՝ 5 հա մակերեսով:

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արարատի մարզի արդյունաբերությունն իր զարգացվածության աստիճանով զգալիորեն զիջում է գյուղատնտեսությանը, սակայն ապագա կանխատեսումներն ու հնարավորությունները լավատեսության հիմք են տալիս: «Մասիս տոբակո» եւ «Ինտերներշընլ Մասիս տոբակո» ընկերությունները մարզի արդյունաբերության առաջատարներն են՝ արտադրության, արտահանման ծավալներով եւ աշխատատեղերով:

Այս պահին մարզում արտադրվում են շինանյութի որոշ տեսակներ՝ ցեմենտից մինչեւ մետաղյա կոնստրուկցիաներ: Արարատի ցեմենտի գործարանը ամենախոշորն է մարզում: Այն մատակարարում է Հայաստանի ցեմենտի պահանջարկի մեծ մասը: «Առանցք»-ը, ՀՎԳ-ն շինանյութերի շուկայի առաջատարներն են մարզում: Արարատում գործում է նաեւ կերամիկական իրերի արտադրություն («Մանե թայլս»), պլաստիկ իրերի արտադրություն («Շահարտ»), ստվարաթղթե տարաների արտադրություն («Գրանդ Մասթեր»), քարե կոնստրուկցիաների արտադրություն («Մանանա սթուն»), շինարարական կոնստրուկցիաների արտադրություն («Բերմա», «Իզիպանել») եւ այլ փոքր եւ միջին գործարաններ:

Վերջին տարիներին կարեւորություն է տրվում նաեւ տեքստիլ արդյունաբերության զարգացմանը: Արտաշատում գործող «Էյ Բի Սի տեքստիլ» ընկերությունը վերջերս իրականացված ներդրումային ծրագրերի շնորհիվ նախատեսում է ընդլայնել արտադրության ծավալները եւ ավելացնել եւս 170 աշխատատեղ՝ նրանց թիվը հասցնելով 230-ի: Վերջին տարիներին մարզում զարգանում է նաեւ շշալցված, բնական ջրերի արտադրությունը: Հայաստանում ամենախոշորներից մեկը՝ «Արարատ գրուպ»-ը, արդեն արտադրում եւ մի քանի երկրներ է արտահանում հայկական շշալցված խմելու ջուրը:

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արարատի մարզի քարտեզին նայելիս ի հայտ է գալիս եւս մեկ հետաքրքրիր միտք: Մարզը զարգանում է միջպետական ճանապարհին զուգընթաց, իսկ ամբողջ արեւելյան շրջանները, հյուսիսից մինչեւ հարավ, դուրս են մնացել համընդհանուր պատկերից: Հենց այստեղ են թաքնված մարզի ապագա, կայուն զարգացման հնարավորությունները: Զբոսաշրջություն, թռչնաբուծություն, արեւային էներգետիկա. ահա մի քանի ոլորտ, որտեղ առկա է ներդրումային նախագծերի պոտենցիալ: Մասնավորապես, կարելի է զարգացնել զբոսաշրջությունը: Մարզում գտնվող հետաքրքրությունները ներկայումս սահմանափակվում են Խոր Վիրապով եւ որոշ դեպքերում՝ Դվինով:

Մարզում զբոսաշրջային խմբերի կողմից գիշերակացի մասին խոսք անգամ չկա: Այս տեսանկյունից կարող է հետաքրքրություն ներկայացնել մարզի հյուսիս-արեւելքում եւ հարավ-արեւելքում գտնվող պատմամշակութային մի քանի հուշարձաններ: Մասնավորապես, Ուրցաձորի մոտ գտնվող Հավուց Թառ համալիրը, որի մասին շատ քչերն են լսել: Նաեւ, Լանջառ գյուղի մոտակայքում գտնվող Սուրբ Կարապետ վանքը, որը, ի դեպ գտնվում է, իմ կողմից առաջարկվող Խոր Վիրապից դեպի Վեդի ճանապարհի անմիջապես հարեւանությամբ: Պատմական նշանակություն ունեն նաեւ Կաքավաբերդն ու Աղջոց վանքը` տեղակայված մարզի հյուսիսարեւելյան շրջանում: Խոսրովի անտառի շրջակայքում հնարավոր է զարկ տալ էկո տուրիզմի եւ ագրոտուրիզմի զարգացմանը: Այս երկու ուղղություններն էլ մեծ արագությամբ աճում են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:

Մարզի լեռնային շրջաններում աճող ղեղաբույսերի բազմազանությունը եւս մեկ հնարավորություն է՝ հավաքելու եւ դրանք փաթեթավորելու տեսանկյունից: Հատկանշական է, որ Մասիս քաղաքում նախատեսվում է հիմնել բուսական յուղերի գործարան, որն ուղղակիորեն կապված է մարզում առկա դեղաբույսերի բազմազանության եւ առատության հետ։ Մարզում մեծ հնարավորություններ կան թռչնաբուծության ներդրումային ծրագրերի առումով: Զերմոցային խոշոր տնտեսությունների զարգացումը մեկ այլ հնարավորություն է, որը պետք է օգտագործել: Արեւային էներգետիկան նույնպես անսահմանափակ հնարավորություններ է տալիս ներդրողներին՝ այս ոլորտը մարզի արեւելյան շրջաններում զարգացնելու տեսանկյունից:

Armavir Marz: Business face of Armenian regions
ԱՐԱՔՍԻ ԱՓԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՎԱՆ

Արմավիրի մարզը սփռված է Մայր Արաքսի ափին գտնվող Երվանդաշատ պատմական բնակավայրից մինչեւ քաղաքամայր Երեւանի վարչական սահմանները: Մեծամասամբ լինելով դաշտավայրային տարածք (ծովի մակերեւույթից 800-1000 մմ բարձրության վրա)՝ Արմավիրն անգնահատելի կարեւորություն ունի Հայաստանի համար՝ պատմական, հոգեւոր, սոցիալական, տնտեսական առումներով:

Առաջին հերթին, այս մարզում է գտնվում պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից միանգամից 4-ը: Նաեւ, Արմավիրի մարզում է Էջմիածինը, որը համարվում է հայ ժողովրդի հոգեւոր կենտրոնը: Երկրորդ՝ Արմավիրում են գտնվում Հայաստանի համար կենսական եւ ռազմավարական նշանակություն ունեցող երկու օբյեկտները. ատոմակայանն ու «Զվարթնոց» օդանավակայանը:

Երրորդ հերթին, ի դեմս Արարատյան դաշտավայրի, այստեղ են կուտակված Հայաստանի ամենաբերրի գյուղատնտեսական հողերը՝ մարզը դարձնելով թարմ սննդի արտադրության եւ վերամշակման առաջատարը երկրում: Ավելին, Արմավիր, Վաղարշապատ եւ մարզի այլ բնակավայրերում են կենտրոնացած մեծ թվով արտադրական ձեռնարկություններ եւ գործարաններ, որոնք կարեւոր դեր ունեն Հայաստանի տնտեսության մեջ: Նրանցից է «Արմավիրի հաստոցաշինական գործարան»-ը։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ

Արմավիրը, լինելով Հայաստանի՝ տարածքով ամենափոքր մարզը, կարեւորագույն դեր ունի գյուղատնտեսական արտադրանքի թողարկման ոլորտում: Հայաստանում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ամենամեծ բաժինը հենց Արմավիրի մարզինն է, որտեղ արտադրվում է երկրի գյուղատնտեսական մթերքի մոտ 19%-ը: Մարզով մեկ սփռված են մրգատու այգիներ եւ բանջարեղենի դաշտեր։ Մոտ 25 000 հա են կազմում հացահատիկի, հատիկաընդեղենի, կարտոֆիլի, տարատեսակ բանջարեղենի եւ բոստանային կուլտուրաների ցանքային տարածությունները։

Մեծ թիվ են կազմում միջին ջերմոցային տնտեսությունները եւ սեզոնային ջերմոցները, որոնք ապահովում են փոքր ֆերմերային տնեսությունների զբաղվածությունը։ Արտադրվում են թե՛ բանջարեղեն, թե՛ տարբեր տեսակի ծաղիկներ՝ ներմուծվող ապրանքները փոխարինելով տեղական արտադրությամբ։ Խոշոր արդյունաբերական նշանակության ջերմոցային տնտեսությունների թվին են պատկանում «Բիգա» եւ «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական ընկերությունները։

Մեծաթիվ ծրագրեր են իրականացվել արտասահմանյան զարգացման գործակալությունների եւ միջազգային կառույցների օժանդակությամբ՝ շեշտադրելով օրգանական գյուղատնտեսության զարգացումը։ Մասնավորապես, «Շեն» ԲՀԿ-ի ջանքերով եւ արտաքին գործընկերների ֆինանսավորմամբ Բաղրամյանի տարածաշրջանի մի շարք համայնքներում տնկվել են տասնյակ հեկտարների օրգանական այգիներ։

Մարզում գյուղատնտեսական կարեւոր ուղղություններից են անասնապահությունն ու թռչնաբուծությունը։ Մարզում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմում է 60 000-ից ավելի։ Թռչնաբուծության եւ ձվի արտադրության ոլորտում կան ձեռնարկություններ (մասնավորապես՝ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն), որոնք երկրում էական ազդեցություն ունեն տվյալ ոլորտի զարգացման գործում։ Սակայն կա մի ոլորտ, որտեղ մարզը բացարձակ առաջատարն է՝ խաղողագործություն: Հայաստանի խաղողի այգիների մոտ 40%-ը գտնվում է Արմավիրի մարզում՝ շուրջ 7000 հա, որտեղ արտադրվում է մոտ 90 000 տոննա տարբեր տեսակի տեխնիկական եւ սեղանի խաղող:

ՍՆՆԴԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ՝ ՏԵՂՈՒՄ

Արմավիրի մարզն առաջինն է Հայաստանում սննդի վերամշակման ձեռնարկությունների քանակի առումով: Առաջին հերթին՝ պահածոների գործարանների թվով: Հիմնական պատճառը պարզ է. այն գտնվում է հումքի աղբյուրի վրա: Ոչ միայն մարզում, այլեւ հանրապետությունում առաջատարների թվի են պատկանում Վանանդ համայնքում գործով «Եվրոթերմ» ընկերության «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարանը, Արմավիրի եւ Էջմիածնի «Կոնսեր» պահածոների գործարանները։

Երկրորդ, մեծ թվով չրի արտադրության ձեռնարկությունները տարածված են մարզի ամբողջ տարածքով մեկ։ Առաջին հերթին պետք է նշել Երվանդաշատի չրագործական արտադրանքը, որը համարվում է լավագույններից։ Ջրաշենի չրագործական տնտեսությունը, որը գործում է գյուղատնտեսական կոոպերատիվի հովանո ներքո, ընդլայնում է իր արտադրանքի ծավալները եւ արտահանում Ռուսաստան եւ այլ երկրներ։ Նույնը կարելի է ասել Սարդարապատ համայնքի «Նոր այգի» ՍՊԸ-ի մասին։

Երրորդ, խաղողի այգիների առկայությունը թույլ է տալիս զարգացնել նաեւ գինեգործությունն ու կոնյակագործությունը: ՄԱՊ» գործարանը մարզի առաջատար արտադրողներից է: Մարզում է գտնվում ամենամեծ եւ ամենաառաջատար տեխնոլոգիաներ կիրառող «Տիեռա դե Արմենիա» խաղողի այգին, որն արտադրում է «Կարաս» հանրահայտ ապրանքանիշով գինիները:

ՊԱՏՄԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Պարզվում է՝ հայկական տուրիզմի քարտեզի սահմանն անցնում է Էջմիածնով: Զբոսաշրջիկներին տանում են Զվարթնոց, հետո՝ Էջմիածին, ցուցադրում հիմնականում եկեղեցիները եւ վերջ:

Դեռ լավ է, որ Էջմիածնում գործում է «Մաչանենց» արվեստի եւ զբոսաշրջության կենտրոնը, որը մշակութային տուրիզմ է ներկայացնում Էջմիածնի հնագույն փողոցներից մեկում: Փողոցը, որի վրա գտնվում է զբոսաշրջիկի տեղակայանը, կոչվում է նաեւ «Ուխտավորի Ճանապարհ», քանի որ այն սկիզբ է առնում Մայր Տաճարից եւ ձգվում մինչեւ Խոր Վիրապ՝ դեպի հարավ: Իսկ դեպի արեւմուտք՝ դեպի Արմավիր, տուրիստական հոսքեր պարզապես չկան: Հնարավոր է՝ տուրիստական ընկերություններին չեն գրավում այդ տարածքները զուտ բիզնեսի արդյունավետության տեսանկյունից: Հնարավոր է, որ տուրիստական, հյուրանոցային, հանրային սննդի ոլորտներին համապատասխան ենթակառուցվածքներն են բացակայում:

Փորձե՛ք «Սփյուռով» փնտրել Արմավիր+հյուրանոց տարբերակը: Ընդամենը 13 տարբերակ, որի բացարձակ մեծամասնությունը խրախճանքի վայրեր են, եւ ոչ մի առաջարկ Էջմիածին քաղաքից այն կողմ: Հնարավոր է, որ բնակիչների մտքով չի անցնում որեւէ բան առաջարկել: Սակայն փաստն այն է, որ առաջարկ չկա: Իսկ սա այն դեպքն է, երբ առաջարկն է ծնում պահանջարկ:

Հիմա պատկերացրեք տուրիստական փաթեթ, որն առաջարկում է Արաքս գետի աննկարագրելի գեղեցկությունը, Երվանդաշատ հնադարյան բնակավայրը, պատմական արժեք ներկայացնող ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները, եզակի հուշարձան Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը, որից հետո Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը:

Մեկ ուրիշ փաթեթավորված տուր՝ «Պատմական Հայաստանի 5 մայրաքաղաքները». ժամանակակից Հայաստանի Երեւան մայրաքաղաքը, Երվանդունիների թագավորության Երվանդաշատ եւ Արմավիր մայրաքաղաքները, Արշակունիների Վաղարշապատը եւ Բագրատունիների Բագավանը՝ անցնելով մ.թ.ա. 331 թվականից մինչեւ մեր օրերը՝ 2350 տարի: Ավելի գրավիչ առաջակ դժվար է պատկերացնել:

Այս փաթեթները մեկ կամ երկու ամբողջական օր կարող են տեւել եւ ներառել առեւտուր, սնունդ, տարատեսակ ծառայություններ, որոնք կստեղծվեն տուրիստների հոսքի ավելացման արդյունքում: Իսկ եթե որոշ վայրերում զարգանան հյուրատնային բիզնեսները, զբոսաշրջիկները մեկ գիշեր կանցկացնեն այդ վայրերում:

ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Արմավիրի պարագայում ակնհայտ է «Խնդիրները հանգեցնում են հնարավորությունների» բանաձեւի կիրառումը։ Երեւանին մոտ գտնվելը, գյուղատնտեսության համար նպաստավոր բնակլիմայական պայմանները, դաշտավայրային կլիման եւ այլ գործոններ թույլ են տալիս եզրակացնել, որ մարզում առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են տնտեսական զարգացումը, կարող են դառնալ բիզնես նախագծեր։ Մասնավորապես, աշխատող գաղափար է փոքր եւ միջին չափի սննդի վերամշակման արտադրամասերի հիմնադրումը։ Այս նպատակով կարող են օգտագործվել մարզում առկա չօգտագործվող, քայքայված հետինդուստրիալ տարածքները։ Աղբի վերամշակումը կարող է դառնալ մեկ այլ բիզնես նախագիծ, քանի որ մարզում առկա է կոշտ կենցաղային թափոնների կառավարման անբավարար մակարդակ։

Անսահմանափակ են տուրիզմի ոլորտի հնարավորությունները: Մարզում զարգացում է ապրում նաեւ արդյունաբերական եւ կենցաղային ապրանքերի արտադրությունները։ Առաջին արդյունքներն արդեն կան։ 2018թ. դեկտեմբերին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում «Այ Էմ Ջի գրուփ»-ը բացեց կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան:

Գործարանը «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ արտադրում է օդորակիչներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, չորանոցներ, միկրոալիքային վառարաններ, որոնք կվաճառվեն աշխարհի տարբեր երկրներում։ Մարզում արտագաղթի տեմպերը, մյուս մարզերի համեմատ, ավելի փոքր են, իսկ գազաֆիկացված համայնքների մեծ թիվը՝ մոտ 90%, լայն հնարավորություններ է ստեղծում նոր նախագծերի համար։

Kotayk Marz: Business face of Armenian regions
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ՄՈԴԵԼԸ

Կոտայքը կարեւորագույն տարածաշրջան է Հայաստանի համար։ Առաջին հերթին, Կոտայքը միակ մարզն է, որը չունի արտաքին սահմաններ հարեւան երկրների հետ։ Երկրորդ՝ Հայաստանի տուրիզմի այցեքարտերից մեկը Կոտայքի մարզում է։ Անհնար է պատկերացնել զբոսաշրջիկի, որը Հայաստանում է եւ չի այցելել Գառնի-Գեղարդ։ Հաջորդը՝ Հայաստանի լավագույն խնձորի այգիները Կոտայքի մարզում են։ Չորրորդ՝ ամենաշատ առողջարանները հենց այս մարզում են։ Եվ վերջապես, Հայաստանի արդյունաբերական հզորությունների մի զգալի մասը Կոտայքում է։

Բազմաթիվ լեռներ, հովիտներ, գետեր, լճակներ, կիրճեր՝ եւս մեկ առավելություն, որ Կոտայքի մարզն ունի՝ գտնվելով Երեւանի անմիջական հարեւանությամբ։ Կոտայքը կարծես Հայաստանի փոքր մոդելը լինի՝ հաշվի առնելով վերոնշյալ առավելությունները։ Մարզում բազմաթիվ են հնադարյան ժամանակներից մինչեւ միջնադար կառուցված բնակավայրերը, կառույցներն ու համալիրները։

Մյուս կողմից էլ, Կոտայքի հիմնական քաղաքները, համեմատաբար, երիտասարդ են հանրապետության այլ քաղաքներից։ Մասնավորապես Հրազդանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1959-ին, Չարենցավանը՝ 1961-ին, Աբովյանը՝ 1963-ին։

Մարզում գտնվող քաղաքների զգալի մասը կառուցվել է վերջին 60-70 տարիներին՝ արդյունաբերական խոշոր կենտրոնների շրջակայքում։

ԵՐԿՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Նպաստավոր դիրքի շնորհիվ է, որ դեռ խորհրդային ժամանակներից մարզում զարկ է տրվել արտադրական տարբեր ձեռնարկությունների հիմնադրմանը՝ մարզը դարձնելով Հայաստանի արդյունաբերական կենտրոն։ Կոտայքի մարզի կայուն զարգացող ոլորտներից է էներգետիկ արդյունաբերությունը։ Դրա երաշխիքներն են 17 հիդրոէլեկտրակայանների եւ «Հրազդան-5» էներգաբլոկի առկայությունը։

Արդյունաբերական ճյուղերից առաջատար են համարվում մեքենաշինական արդյունաբերությունը, շինանյութերի, մասնավորապես` ցեմենտի արտադրությունը, փայտամշակման ոլորտները, քարամշակումը։ Չարենցավանի, Աբովյանի, Բյուրեղավանի գործարանները շահագործվել են դեռեւս խորհրդային ժամանակներից, սակայն կան նաեւ վերջին 20-25 տարիներ ընթացքում հիմնադրված ձեռնարկություններ. «Սեմուր ընդ Կո» մետաղյա շինանյութերի արտադրությունը եւ «Արմբազալտ» բազալտե թելքի գործարանը լավագույն օրինակներից են։ Դեղագործական ոլորտը նույնպես զարգանում է՝ ի դեմս «Արփիմեդ» դեղագործական ձեռնարկության։

Կոտայքում զարգացած է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի (այդ թվում՝ ոսկու) վերամշակումը: Նոր Հաճընի ադամանդի վերամշակման գործարանը վառ ապացույցն է։ Մարզը միակն է, որտեղ արտադրվում են ապակե տարաներ, մասնավորապես՝ գործում է «Սարանիստ» ապակե տարաների արտադրական ձեռնարկությունը։ Առաջատար դիրքերում է սննդի արդյունաբերությունը։ Այս բնագավառի կարեւոր ոլորտներից է կաթնամթերքի վերամշակումը։ «Թամարա» կաթի վերամշակման գործարանը եւ «Անի պրոդուկտ» կաթնամթերքի ձեռնարկությունը առաջատար դիրքեր են գրավում Հայաստանում եւ արտահանվում են մի շարք երկրներ։ Մսամթերքի ոլորտի որակի չափորոշիչներ է սահմանում «Բեկոն» ձեռնարկությունը, իսկ պահածոների արտադրության ոլորտում՝ «Արագած Ֆուդ»-ը։

Ոչ ոգելից խմիչքների, գարեջրի եւ հանքային ջրերի արտադրություններն էլ բազմաթիվ են։ Դրանց շարքին են դասվում «Սիփան» ոչ ոգելից խմիչքների գործարանը, «Բջնի եւ Նոյ» ջրերի գործարանը, «Կոտայք» գարեջրի գործարանը։ Ի հայտ են գալիս նաեւ նոր նախագծեր։ Այս տարի մի քանի տեղական եւ չինական ընկերությունների միջեւ հուշագիր ստորագրվեց Կոտայքում վերելակների արտադրություն սկսելու նպատակով։

Ընդհանուր առմամբ, «Սփյուռ»-ում փնտրելով «արտադրություն+Կոտայք» բառակապակցությունը Կոտայքի մարզի տարածքում կարելի է գտնել 201 արտադրական ձեռնարկություն:

ՄԱՐԶ-ԱՌՈՂՋԱՐԱՆ

Մարզում բազմազան են նաեւ պասիվ եւ ակտիվ հանգստի, տարատեսակ տուրիստական զբաղմունքների, վերականգնողական առողջապահական հնարավորությունները։

Կոտայքի մարզը բացառիկ է առողջարանների քանակով։ Աղվերան, Հանքավան, Արզական, Բջնի, Արզնի. ցանկը կարելի է շարունակել։

Արդեն մի քանի տասնամյակ է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը՝ հիմնականում միջին եւ բարձր տարիքի, հանգստյան ժամանակահատվածն անցկացնում են մարզի առողջարաններում։

Արկածային տուրիզմը եւ էկոտուրիզմը եւս կարեւորագույն ուղղություններից են։ Ծաղկաձորի ձմեռային հանգստի տարբերակները, զիփլայնի, լեռնագնացության, արագահոս լեռնային գետերի, պարաշյուտային սպորտաձեւերի առկայությունը մարզը դարձնում են բացառիկ։ Գառնիի ձորի քարի սիմֆոնիան մագնիսի նման դեպի իրեն է ձգում հազարավոր այցելուների։ Ծաղկաձորը եւս Հայաստանի այն վայրերից է, որտեղ գնալը «պարտադիր է»՝ անկախ նրանից՝ ձմեռային մարզաձեւերի սիրահար ես, թե պարզապես գնում ես քաղաքում շրջելու։ Ծաղկաձորը հյուրանոցների եւ հյուրատների թվով Հայաստանի բնակավայերի շրջանում առաջատար դիրքերում է, թերեւս մարզն այս ցուցանիշով զիջում է միայն Երեւանին։ Մարզում գրանցված են 3000-ից ավելի պատմամշակութային արժեքներ եւ հուշարձաններ, որոնք լուրջ հիմք են ստեղծում արտասահմանցի տուրիստների ներգրավման համար։

ՆՈՐԱՐԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզի մյուս առավելությունը բարենպաստ բնակլիմայական պայմաններն են, հատկապես՝ գյուղատնտեսության զարգացման առումով: Այդ առավելությունը հնարավորություն է տալիս մարզում զարգացնել գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերը. անասնապահություն, պտղաբուծություն, հացահատիկային եւ բանջարաբոստանային կուլտուրաներ, ինտենսիվ այգիներ եւ այլն: Տարբեր բարձրությունների վրա գտնվող բնակավայրերում կարելի է մոդելային, փորձարարական նախագծեր իրականացնել՝ հաջողված օրինակների հետագա բազմացման նպատակով:

Մարզի մի քանի համայնքների անուններն արդեն իսկական գյուղատնտեսական բրենդ են դարձել երկրում. Արամուս, Նոր Հաճն, Պտղնի, Նոր Գեղի, Արագյուղ: «Արզնի» տոհմային ֆերման նույնպես առաջիններից էր, որ հիմք դրեց Հայաստանում ֆերմերային մասնավոր խոշոր տնտեսությունների հետագա զարգացմանը։ Ձորաղբյուրում գտնվող «Կանաչ արահետ» ՀԿ-ի գյուղատնտեսական ուսուցման կենտրոնը դարձել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության պրակտիկ կրթության առաջատարներից։

ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳԳ-ն

Կոտայքի մարզն ունի ռազմավարական դիրք՝ գտնվելով Երեւանի հարեւանությամբ։ Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհն անցնում է ամբողջ մարզով՝ հարավից մինչ հյուսիս՝ մարզին հնարավորություն տալով դառնալու լոգիստիկ կենտրոն։ Հայաստանի հիմնական սպառողական շուկան անմիջապես կողքին է՝ խթանելով արտադրությունների հիմնադրումն ու ընդլայնումը։ Աշխարհագրական իմաստով էլ Կոտայքի մարզում պայմաններն անգնահատելի են՝ զբոսաշրջության եւ գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից։

Այս հնարավորությունները կարեւոր դեր կարող են ունենալ ներդրողների կողմից մարզում բիզնեսներ սկսելու տեսանկյունից: Այստեղ կարող է աշխատել փոքր եւ միջին ձեռնարկությունների իտալական մոդելը. 80-100 աշխատատեղով արտադրություններ՝ կլաստերային սկզբունքով: Զովունուց դեպի Եղվարդ ճանապարհին կից միշտ պատկերացրել եմ, որ գործում են տասնյակ փոքր եւ միջին արտադրական ձեռնարկություններ։

Նույն մոդելը կարող է գործել նաեւ առողջարանների պարագայում, որը փաստացի արդեն գոյություն ունի, սակայն պետք է համակարգել, բրենդավորել եւ ներկայացնել ներքին եւ արտաքին սպառողին՝ սպասարկման մրցունակ մոդելով:

Փոքր բիզնեսի համար նույնպես մարզը տալիս է լայն հնարավորություններ՝ ապահովելով տարբեր բնույթի գործունեության ոլորտների եւ խոշորների հետ համագործակցության կայուն հիմք։ Լեւոն Ստեփանյանը փոքր բիզնեսների լավագույն ներկայացուցիչներից է, որը տարբեր նախագծերով մոտիվացնում է նաեւ մարզի երիտասարդությանը՝ սկսելու սեփական բիզնեսը։
Մերձլեռնային գոտիներում մեծ հնարավորություններ կան ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաեւ սառնարանային տնտեսությունների զարգացման առումով։

Այնպես որ, Կոտայքի մարզը, յուրացնելով իր հնարավորությունները, պետք է ապացուցի, որ արժանի է լինել Հայաստանի փոքր մոդելը:

Aragatsotn Marz: Business face of Armenian regions
ԵՐԵՎԱՆԻՆ ԱՅԴՔԱՆ «ՄՈՏ ՈՒ ՀԵՌՈՒ»

Արագածոտնը Հայաստանի չորս մարզերից մեկն է, որը գտնվում է մայրաքաղաք Երեւանի հարեւանությամբ: Մի կողմից, այս հանգամանքը մեծ հնարավորություններ է ընձեռում մարզի զարգացման համար, քանի որ Հայաստանի տնտեսության գրեթե կեսը հենց Երեւանում է, մյուս կողմից էլ՝ սահմանափակում է այդ հնարավորությունները մի շարք պատճառներով: Տուրիզմի տեսանկյունից մարզը կատարում է «տարանցիկ» ֆունկցիա: Երեւանից ընդամենը մեկ ժամում հատում ես մարզի սահմանները: Բիզնես սկսելիս, հատկապես դրսի ներդրողների կողմից, տեղի առավելությունը տրվում է Երեւանին: Դա է պատճառը, որ մարզի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր ՀՆԱ-ում ընդամենը 3% է: Դա այն պարագայում, որ մարզի տարածքը կազմում է Հայաստանի ընդհանուր տարածքի 9%-ը՝ գտնվելով ռազմավարական տեսանկյունից իդեալական դիրքում:

Առաջին, Աշտարակը համարվում է Երեւանին ամենամոտ գտնվող մարզկենտրոնը՝ ընդամենը 22 կմ: Երկրորդ, Արագածոտնի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ճանապարհներ. Երեւան – Աշտարակ – Թալին – Գյումրի, Երեւան–Աշտարակ – Սպիտակ-Վանաձոր -ՀՀ պետական սահման եւ Երեւան – Արմավիր – Գյումրի: Երրորդ, գտնվելով ներկայիս Հայաստանի ամենաբարձ լեռան՝ Արագածի շրջակայքում (4090 մ), այն ձգվում է Թալինի լեռներից դեպի Աշտարակի այգիներ ու Ապարանի ալպիական արոտավայրեր՝ ապահովելով բնակլիմայական բազմազանություն եւ տնտեսության մի քանի ճյուղերի զարգացման տարբեր ուղիներ:

Զերմոցային տնտեսություններ, սննդի վերամշակման ձեռնարկություններ, գինեգործություն, ալտերնատիվ էներգետիկա, այգեգործություն, անասնապահություն եւ, իհարկե, զբոսաշրջություն. ընդամենը մի քանի ուղղություններ, որոնք մարզում ունեն զարգացման ահռելի ներուժ: Ինչպես ասում են, փոփոխությունների ժամանակն է: Եվ այդ ճանապարհին առաջինը կարող է լինել Արագածի մարզ անվանակոչությունը, որը ներկայացման տեսանկյունից մարզը կդարձնի ավելի գրավիչ ու հակիրճ:

ԱՇՏԱՐԱԿ. ՀԱՄ ՈՒ ՀՈՏՈՎ ՏՈՒՐԻԶՄ

Աշտարակը Հայաստանի այն բացառիկ քաղաքներից է, որը պահպանել է իր դեմքը: Ծովի մակերեւույթից լինելով 1175 մ բարձրության վրա՝ քաղաքում կա 11 եկեղեցի եւ 100-ից ավելի հուշարձան։ Աշտարակում բոլոր տների բակերն ունեն իրենց «համն ու հոտը» եւ կարող են լուրջ հայտ ներկայացնել՝ էթնիկ տուրիզմի կենտրոն դառնալու ճանապարհին:

Աշտարակի տարածաշրջանի բնակավայրերում էլ կան այնպիսի առաջարկներ, որոնք կարող են բավարարել տարբեր ճաշակներ եւ նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկների պահանջարկը: Մասնավորապես, մարզկենտրոնի հարեւանությամբ տեղակայված Օշական գյուղում է տեղակայված հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։ Աղձք գյուղում է հայտնաբերվել հայկական Արշակունի թագավորների դամբարանը, որը թվագրվում է 4-րդ դարին: Աշտարակի շրջակայքում են ցրված միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Սաղմոսավանքը, Օհանավանքը։ Այս տարածքում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը:

Փաստն այն է, որ տարածաշրջանը կենտրոնացած է հիմնականում ներքին տուրիզմի վրա: Ճիշտ է, վերջին շրջանում արտասահմանյան տուրիստներին ներգրավելու առումով որոշ ակտիվություն նկատվում է՝ շնորհիվ տուրիստական ուղղվածություն ունեցող ընկերությունների: Մասնավորապես, Բաղդադյան եղբայրների հիմնադրած «Պասկալ եւ Դեոդատո» սրճարանը դարձել է Աշտարակ այցելող տուրիստների այցելության պարտադիր վայր, քանի որ էապես տարբերվում է «Աշտարակի ձոր»-ի ֆորմատից: Ի դեպ, Բաղդադյանների հիմնադրած «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի արտադրությունը նույնպես Աշտարակում է եւ գրավիչ կարող է լինել ճանաչողական այցելությունների տեսանկյունից: 2018-ին ընկերության հիմնած ցուցասրահ-թանգարանն է լրացնում է կոնցեպտը։ Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ թե՛ արտադրությանը, թե՛ շոկոլադի համին, թե՛ նախապատմությանը։

Տարածաշրջանում կան հարյուրավոր հեկտարներ զբաղեցնող այգիներ, որոնց միրգը ոչ միայն վաճառվում է թարմ վիճակում, այլեւ հումք հանդիսանում մի քանի խոշոր եւ միջին պահածոների գործարանների համար: «Թամարա ֆրութ»-ը լավագույն օրինակներից է: Փարպի, Կարբի, Օհանավան, Սաղմոսավանք հատվածում գտնվող այգիները խթանել են նաեւ չրագործությունը: «Ագրոլոգ» ընկերության հիմնադրած Աշտարակի կենտրոնը չրագործության, չրերի պատրաստման ուսուցման եւ տուրիստական փաթեթներ համակցության լավագույն օրինակն է Հայաստանում: Մեկ այլ օրինակ է Բյուրական համայնքի նախկին աղբավայրի տարածքում հիմնադրված, այժմ ագրոտուրիզմի վայր դարձած «Չրի տուն» ձեռնարկությունը, որտեղ գործում է չրի արտադրամաս, օրգանական ելակի ջերմոց, ինտենսիվ այգի, հյուրերի ընդունման տաղավար:

Տարածաշրջանը նաեւ հայտնի գինեգործական կենտրոն է: Կրկին, մարզի գինեգործները համակցում են խաղողագործությունը, գինու արտադրությունն ու տուրիզմը՝ առաջարկելով հետաքրքիր փաթեթներ թե՛ ներքին, թե՛ արտաքին զբոսաշրջիկների համար: «Գոլդ Գրեյպ Արմաս»-ի, «Արմենիա Վայն»-ի, «Ոսկեվազի գինու գործարանի»-ի, «Վան Արդի»-ի ջանքերով ոչ միայն բարձրացել է հայկական գինու որակն ու ավելացել տեսականին, այլեւ գրավիչ են դարձել այցելությունները խաղողի այգիներ եւ արտադրություններ՝ պարբերաբար կազմակերպվող համերգների եւ այլ միջոցառումների շնորհիվ:

Առաջին քայլերն արդեն արվում են։ «Ոսկեհատ» անունը ստացած գինու փառատոնը, որն առաջին անգամ անցկացվեց սեպտեմբերի 7-ին Աշտարակ քաղաքում, նպատակ ուներ բացահայտելու տարածաշրջանի գինեգործական ավանդույթներն ու տարածելու գինու մշակույթը։

ԱԼՊԻԱԿԱՆ ԱՊԱՐԱՆ

Ապարան քաղաքը, գտնվելով Երեւանից 50 կմ հեռավորության վրա, իդեալական վայր է քաղաքից դուրս առաջին կանգառն անելու համար: Այդ հնարավորությունից էլ օգտվել է «Գնթունիք»-ը. ահա թե որն է նրա հաջողության գաղտնիքներից ամենակարեւորը: Վեջին ժամանակներում Հայաստանի տարբեր ճանապարհներին հայտնվում են նմանատիպ առեւտրային կենտրոններ, սակայն բոլորն ասոցացվում են հենց «Գնթունիք»-ի հետ: Նույնիսկ Ապարանի փոխարեն ճանապարհորդներն օգտագործում են Գնթունիք բառը: Ահա թե ինչ կարող է անել բիզնեսը, երբ այն հայտնվում է ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին:

Ապարանի տարածաշրջանի բարձրադիր ալպիական գոտիները, ջրամբարը, մաքուր օդը հիմք են հանդիսանում անասնապահության համար: Մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների մի քանի խոշոր, միջին եւ հարյուրավոր փոքր ֆերմաներ կան, որոնք ապահովում են մարզի եւ Երեւանի բնակչության մսի պահանջարկը:

Մարզում գործում են նաեւ կաթնամթերք արտադրող մի քանի գործարաններ («Ապարան գրուպ», «Ապարանի պանրի գործարան»), որոնց արտադրանքը հիմնականում սպառվում է Երեւանում:

ԹԱԼԻՆ. ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԳԼԽԻՆ

Թալինի տարածաշրջանի տնտեսության մասին խոսելիս ավելի շատ կենտրոնացում լինում է անցյալի, քան ներկայի վրա: Տասնյակ արտադրություններից, խոշոր ֆերմաներից եւ ձեռնարկություններից ներկայումս գրեթե ոչինչ չի մնացել: Պատճառներից մեկն այն է, որ բնակլիմայական առումով այս տարածաշրջանն այնքան էլ գրավիչ չէ: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով տարածաշրջանի բնակչության կրթական բարձր մակարդակը, մշակութային ժառանգությունը եւ ձեռնարկատիրական ունակությունները՝ հնարավոր է ուղիներ գտնել՝ տարածաշրջանի տնտեսությունը կտրուկ զարգացնելու համար:

«Բարվա» ինովացիոն կենտրոնն ինժեներական հատուկ լուծումների արդյունքում ստեղծել է կաթսա, որի շնորհիվ բիոզանգվածից (գյուղատնտեսական թափոններ, չորացած տերեւներ, խոտ) հնարավոր է ավելի էժան եւ էկոլոգիապես մաքուր էներգիա ստանալ։ Սա մեծ պահանջարկ կունենա Հայաստանում ջերմոցային տնտեսություններ վարողների շրջանում՝ բնական գազին այլընտրանք լինելու տեսանկյունից։

Թալինը լրջագույն պոտենցիալ ունի արեւային էներգետիկայի զարգացման տեսանկյունից: Արդեն գործում է «Թալին-1» 1 ՄՎտ հզորությամբ կայանը: Սա առաջին քայլն է, որը կարող է եւ պետք է զարգանա:

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարզի տնտեսական ահռելի հնարավորություններից միայն մի փոքրիկ մասն է ներկայում օգտագործվում: Թալինի վերոնշյալ բնակլիմայական «ոչ բարենպաստ» պայմաններն են, որ հիմք են հանդիսանում տարածաշրջանը Հայաստանում արեւային էներգետիկայի առաջատարներից մեկը դարձնելու համար: Ավելին, այս տարածաշրջանում զարկ կարելի է տալ ջերմոցային տնտեսությունների կառուցմանը եւ շահագործմանը՝ հաշվի առնելով նախալեռնային գոտիներում ձմեռային ամիսներին արեւային օրերի քանակը եւ ամառային ամիսների համեմատաբար զով եղանակը:

Մարզը կարող է ունենալ առնվազն 2 ձմեռային սպորտաձեւերի կենտրոն՝ Արա լեռան եւ Արագած լեռան ստորոտում: Աշխարհում գնալով մեծանում է ձմեռային հանգստի պահանջարկը եւ Հայաստանն ու մասնավորապես՝ Արագածոտի մարզը կարող են բավարարել այդ պահանջարկի մի մասը: Իհարկե, խոշոր ներդրումներ են պահանջվում, սակայն, դրանք շատ արագ կարող են եկամուտներ ապահովել:

Երեւանին մոտ գտնվելը պետք է դարձնել առավելություն՝ ժամանցային մեծ կենտրոնների հիմնադրման միջոցով: Օրինակ, ազգային մեծ շոուներ, մշտապես գործող տոնավաճառներ, պատմամշակութային կենտրոններ: Օրինակներ աշխարհում շատ կան, որոնք կարելի է ադապտացնել տեղական պայմաններին:

Վերամշակող ձեռնարկությունների թիվը (պահածոների եւ խմիչքների գործարաններ) կարելի է ավելացնել՝ նեղ թիրախային ապրանքներ արտադրելով: Մրգային օղիները, սպեցիֆիկ պահածոները, բարձր որակի չրերը դրա լավագույն օրինակն են: Մի քանի միջին չափերի տեքստիլ կամ այլ արտադրություններ կարելի է հիմնադրել Թալինում եւ Ապարանում՝ քաղաքային բնակչության զբաղվածությունն ապահովելու նպատակով:

Դեռ լիովին չի օգտագործվում Բյուրականի աստղադիտարանի առկայության հնարավորությունը: Այն կարող է դառնալ տուրիստական կենտրոն՝ ապահովելով մեծ թվով զբոսաշրջիկների հոսք դեպի բնակավայր:

Yet, the presence of Byurakan observatory is not fully used. It can become a touristic center by providing a great amount of tourists to the territory.

Որպես ամփոփում, Արագածոտնի մարզն արտադրության, այգեգործության եւ տուրիզմի հիանալի կոմբինացիա է, որի նմանը Հայաստանում չկա: Մարզը կարող է դառնալ տուրիզմի ուղղությունների բազմազանություն ապահովող առաջատարը Հայաստանում: Հնագիտական, գաստրոնոմիկ, գինեգործական, կրոնական-մշակութային-պատմական, ագրո, արշավային, լեռնագնացային, ձմեռային եւ էթնիկ տուրիզմի ուղղություններն ընդամենը մի քանիսն են, որոնց հիմքերն արդեն դրված են, սակայն դեռ բավարար չեն: Որպես հետեւանք էլ կառաջանա նոր հյուրանոցների, հյուրատների, հոսթելների, ինչպես նաեւ հանրային սննդի կետերի ստեղծման անհրաժեշտություն:

Syunik Marz: Business face of Armenian regions
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՆԱՐԱՆԸ

Դժվար է նկարագրել, թե որքան եմ սիրում Սյունիքը: Միշտ անհամբեր եմ, թե երբ եմ հերթական անգամ հատելու Սիսիանի դարպասները եւ բռնելու Սյունիքի` անվերջ թվացող ճանապարհները: Այն Հայաստանի «ամենաերկար» մարզն է` հյուսիսից մինչեւ Արաքս գետը ձգվելով 145 կմ: Սիսիան-Գորիս-Կապան-Մեղրի մայրուղում կարելի է հանդիպել ամեն ինչի՝ լեռներ, ձորեր, գետեր եւ հովիտներ: Կան ամիսներ, երբ այդ ճանապահին մի քանի ժամվա ընթացքում տեսնում ես տարվա 4 եղանակները՝ Սիսիանի սառնաշունչ ձմեռը, Գորիսի գարնանային մառախուղը, Կապանի աշնանային թարմությունը եւ Մեղրիի ամառային տապը:

Լինելով Հայաստանի ամենահարավային մարզը՝ Սյունիքն իսկական հենարան է երկրի համար: Իրանի հետ սահմանը մարզին տալիս է բացառիկ հնարավորություն՝ կարեւոր դեր ստանձնելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Մարզի կայունությունն ու ռազմավարական զարգացումը մեծապես կախված է այս սահմանից եւ միջպետական ճանապարհից: Իսկ երբ նայենք քարտեզին, Սյունիքի դերակատարումն ավելի է հզորանում՝ տարածաշրջանային իմաստով:

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԴՐԱԽՏ

Սյունիքում զբոսաշրջիկների համար ամեն ինչ կա՝ բնություն, պատմություն, երկրաբանություն, լեռնագնացություն, էկոտուրիզմ, գյուղական տուրիզմ, էքստրեմալ տուրիզմ, գաստրոտուրիզմ, կրոնական տուրիզմ, մշակութային տուրիզմ: Տարբեր հետաքրքրությունների ու տարիքի այցելուների համար այն իսկապես դրախտ է: Բնության տեսանկյունից Սյունիքը Հայաստանի ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը` 3906 մ) եւ ամենացածր (Մեղրու կիրճում` 375 մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500 մ է՝ ավելի շատ, քան որեւէ այլ մարզում: Որոտան գետը եւ կիրճը, Շաքիի ջրվեժը, Արաքս գետն ու հովիտը, Իշխանասար եւ Խուստուփ գագաթները, Մեղրիի անտառները անսահմանափակ հնարավորություններ են տալիս ակտիվ, լեռնագնացային տուրիզմի զարգացման համար։

Սյունիքն առատ է նաեւ ստորերկրյա քաղցրահամ, հանքային թերմալ ջրերով, որոնցից են Սիսիան-Ուռուտյան, Լիճք-Տաշտունյան, Քարաշեն-Խոզնավարյան հանքային աղբյուրները։ Որոտան գյուղի մերձակայքում գտնվող «տաք ջրերը», խելացի օգտագործելու պարագայում, կարող են դառնալ ամենահայտնի վայրերից մեկը՝ մարզում հիմք դնելով առողջարանային տուրիզմին։ Պատմամշակութային եւ կրոնական տուրիզմի լավագույն վայրերն են Տաթեւի համալիրը, Տաթեւի Մեծ Անապատը, Սատանի կամուրջը, Խնձորեսկի եւ Հին Գորիսի քարանձավները, Աղիտու կոթողը, Որոտնավանքը, Որոտնաբերդը, Սիսավանի եկեղեցին, Վահանավանքը, Մելիք Թանգիի կամուրջը, Դավիթ Բեկի բերդը: Ուխտասարի ժայռապատկերները եւ Զորաց քարերը կարող են հիմնական շարժիչ ուժը դառնալ՝ գրավելով տասնյակ հազարավոր արտասահմանցի հյուրերի:

Վերջին շրջանում մարզում շահագործման են հանձնվում խոշոր եւ փոքր տուրիստական նախագծեր, որոնք լրացուցիչ խթան են հանդիսանում ներքին եւ արտաքին տուրիստներ գրավելու հարցում։ «ՏաԹեւեր» ճոպանուղին կառուցվել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում։ Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ Այս տարի վերանորոգվել է նաեւ Շինուհայրից մինչեւ Տաթեւ գյուղ տանող ճանապարհը, որն ապահովում է այցելուների լրացուցիչ հոսք։ Խնձորեսկի կամուրջը դարձել է վերջին տարիների ամենաշատ լուսանկարված վայրը Հայաստանում։ Գորիսի մերձակայքում գտնվող «Սուրիկի ձոր» հանգստի գոտին եւս դառնում է զբոսաշրջիկների սիրելի վայրը, իսկ Հալիձորի ճանապարհին ընկած Խոտ գյուղը համարվում է հայկական «Մաչու Պիկչուն» եւ իսկական թաքնված գանձ է զբոսաշրջիկների համար:

Զբոսաշրջության զարգացման գործընթացում կարեւորվում է հուշանվերների շուկայի առկայությունը եւ զարգացումը։ Սա կարող է հիմք հանդիսանալ մի քանի տասնյակ փոքր արտադրությունների հիմնադրման, ինչպես նաեւ հազարավոր մարդկանց զբաղվածության ապահովման համար։ Սակայն մարտահրավերները շատ են, ներառյալ՝ սպասարկման բարձր մակարդակի շարունակական ապահովումը։ «Հին Հալիձոր» համալիրի հիմնադիր Նորայր Մկրտչյանն ասում է, որ «ոչ միայն պետք է զբոսաշրջիկին այնպես ընդունել, որ նա զգա իրեն ինչպես տանը, այլեւ գրագետ մատուցել այն, ինչ տվել է բնությունը, պատմությունը, մշակույթը»։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՍԻՍԻԱՆՈՒՄ

Գյուղատնտեսության տեսանկյունից՝ ավանդաբար գոյություն ունեցող անասնապահական եւ հացահատիկների աճեցման ուղղություններին գալիս է լրացնելու այգեգործությունը: Վերջին տարիներին այս ուղղությունը սկսել է զարգանալ: Գլոբալ տաքացումը այստեղ է հասել՝ լուրջ հնարավորություններ ստեղծելով խնձորի, տանձի, սալորի եւ նույնիսկ ծիրանի այգիների համար: Վերջինիս դեպքում կարեւոր է սեզոնային գործոնը: Երբ ամբողջ հանրապետությունում ավարտվում է ծիրանի բերքահավաքը, Սիսիանում նոր կարող է սկսվել: Իշխանասարի դիմաց գտնվող՝ Արսեն Գալստյանի հիմնադրած այգիները ժամանակակից այգեգործության լավագույն օրինակը կարող են լինել: Այգիների հիմնադրումը կարող է լուրջ խթան լինել պահածոների, հյութերի արտադրամասերի համար, որոնք դեռ բավական քիչ են տարածաշրջանում: Մրգային չիփսերի արտադրության համար նույնպես հիանալի հիմքեր կան:

Մյուս ուղղությունը չրագործությունն է: Այս ոլորտում առաջինը Շամբի չրերի գործարանն է: Հաշվի առնելով ալպիական մարգագետինների առկայությունը՝ անասնապահությունը զարգացման լուրջ ներուժ ունի ոչ միայն խոշոր եղջերավոր, այլեւ ոչխարաբուծության ուղղություններով։ Նույնը կարելի է ասել ձկնաբուծության համար, որի համար բավարար ռեսուրսներ կան։ Մնում է՝ դրանք օգտագործել եւ ստանալ արդյունք։ Կաթի վերամշակման ձեռնարկությունները, որոնցից ամենահայտնին Սառնակունքի պանրի գործարանն է՝ «Սիսիան կաթ»-ը, կարող են ավելացնել արտադրության ծավալները կամ նոր արտադրատեսակներ ստեղծել: Սյունիքում նոր ու ժամանակակից գործարանների կարիք կա։ Տեխնոլոգիական լուծումներից բացի, թարմացում են պահանջում ձեռնարկությունների կառավարման համակարգերը։

Մյուս ուղղությունը ջերմոցային տնտեսություններն են: Հիմք ընդունելով աշխատուժի առկայությունը եւ նախալեռնային գոտիները՝ կարելի է համոզված ասել, որ նոր ջերմատնային ուղղությունն ապագայում կլինի շրջանի տնտեսության զարգացման միտումներից մեկը: Բնական ռեսուրսների առումով բավական մեծ պոտենցիալ կա ջրերի շշալցման գործարանների կառուցման եւ շահագործման տեսանկյունից: «Տատնի»-ի ջրի գործարանը դեռեւս միակն է, սակայն կարճ ժամանակահատվածում կարելի է մի քանի նոր շշալցման գործարան բացել՝ հաշվի առնելով լեռնային, աղբյուրի, քաղցրահամ ջրերի առատ առկայությունը շրջանում: Սարերում բավական մեծ է տարբեր բույսերի առկայությունը, որոնք կարող են որպես թեյատեսակ կամ դեղաբույս ծառայել: Ritea թեյերի արտադրությունը արդեն փաստ է ու մեծ համբավ ունի շուկայում։

Քարերի արդյունահանման ուղղությունը մշտապես եղել է Սյունիքում գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Սակայն վերամշակման տեսանկյունից դեռ շատ բան կա անելու՝ արտադրանքին լրացուցիչ արժեք ավելացնելու եւ այն ավելի թանկ վաճառելու առումով: Տեքստիլ արդյունաբերության համար կան հիմնավոր նախադրյալներ, քանի որ տարածաշրջանում արդեն նմանատիպ փորձառություն կա, որի արդյունքում կան որակյալ կադրեր: Հատկապես Սիսիան քաղաքի պարագայում՝ այն կարող է զբաղվածություն ապահովել քաղաքային բնակչությանը:

ԳՈՐԻՍՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

Կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե Գորիսը համարեմ Հայաստանի կարեւորագույն խաչմերուկներից մեկը, որից արեւելք ընկած է Արցախը, հարավ՝ Մեղրին, իսկ հյուսիսում մնացյալ Հայաստանն է: Այս հանգամանքն էլ հիմք է հանդիսանում, որ Գորիսը գործող եւ բացվող հյուրանոցների եւ հյուրատների թվով լինի Հայաստանի առաջատար դիրքերում: Անցյալ տարվա դրությամբ այնտեղ կար 60-ից ավելի հյուրանոց եւ հյուրատուն: Ու գործընթացը դեռ շարունակվում է։ Ամենաառաջին հյուրատներից մեկի՝ «Եղեւնուտ»-ի հիմնադիրներն անցած տարի կառուցեցին նոր հյուրանոց՝ «Մեղու» անվամբ՝ հաստատելով, որ այցելուների թիվը տարեցտարի ավելանում է ոչ միայն արտասահմանցիների, այլեւ հայաստանցիների հաշվին։

Տուրիզմով է պայմանավորված Գորիսի տնտեսությունը: Գորիսը Հայաստանի այն բացառիկ բնակավայրերից է, որտեղ նույն օրը հնարավոր է ավելի շատ խաչմերուկը հատող զբոսաշրջիկների հանդիպել, քան տեղացիների: Քանի որ այս ոլորտն արդեն քննարկել ենք, տուրիզմի ոլորտին նայենք այլ տեսանկյունից: Տուրիզմի զարգացումը կարող է լուրջ խթան հանդիսանալ հարակից ուղղությունների զարգացման համար: Մասնավորապես, մեծ թվով հյուրանոցներն ու հյուրատները պետք է դիտարկել որպես հաճախորդ՝ նրանց մատուցելով համապատասխան ծառայություններ: Օրինակ, արդյունաբերական լվացքատները, հյուրանոցային պարագաների արտադրությունները, ներքին եւ արտաքին մաքրման ծառայությունները, սննդի մատակարարումը, կահույքագործությունը… Սրանք միայն մի քանի ոլորտ են, որոնք զարգացման լուրջ նախադրյալներ ունեն:

Ընդհանրապես, Գորիսում հիմնադրվել են մեծ թվով տարբեր ոլորտներ ներկայացնող փոքր արտադրություններ, որոնք կարող են, որոշակի փոփոխությունների ենթարկվելով, աշխատել նաեւ տուրիզմը սպասարկող ուղղությունների վրա: Շատ հասարակ մի գաղափար: Հիմնական փողոցներում աշխատում են մեծ թվով թոնրատներ, որոնք, սակայն, փաթեթավորման տեսանկյունից դեռ թերանում են: Սիսիանի դեպքում բնական թեյերի արտադրությունը կարող է լինել ռազմավարական ուղղություններից մեկը: Հաջողակ օրինակներից է «Սարի թեյ»-ը, որն արդեն արտահանվում է Գերմանիա։

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆԸ

Կապանը Հայաստանի մարզկենտրոններից ամենահեռավորն է, մայրաքաղաք Երեւանից՝ մոտ 320 կմ: Սա, մի կողմից, սահմանափակում է քաղաքի զարգացման հնարավորությունները, մյուս կողմից էլ՝ զարգացման հիմք ծնում: Կապանը երիտասարդական եւ ապագային միտված քաղաք է, որը կարող է հեռավորության խնդիրը վերածել հնարավորությունների: Լինելով Հայաստանի կարեւորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը՝ ներկայում Կապանը փորձում է վերականգնել ունեցածը: Մայիսին բացվեց պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամասը՝ «Պլաստշին»-ը։ Թեթեւ արդյունաբերական նոր ձեռնարկությունների հիմնադրմանն ուղղված ներդրումները բավական լուրջ նախագծեր կարող են լինել:

Հաշվի առնելով շրջանի մեղմ կլիման (ձմռանը միջինը՝ 0, իսկ ամռանը՝ 25 աստիճան)՝ բարձրարժեք գյուղատնտեսության առումով մեծ ապագա է սպասվում: Կապանի տարածաշրջանում զարգացման միտումներ կան՝ թանկարժեք մրգօղիների արտադրության տեսանկյունից: Կապանի օգանավակայանի վերագործակումն էլ կնվազեցնի հեռավորության գործոնի ազդեցությունը՝ նոր հորիզոններ բացելով Կապանի զարգացման համար:

ՀՐԱՇՔ ՄԵՂՐԻՆ

Սյունիքը Հայաստանի հենարանն է, իսկ Մեղրին՝ Սյունիքի: Ես անձամբ Մեղրին համարում եմ Հայաստանի կարեւորագույն տարածաշրջանը՝ բոլոր առումներով: Մեղրին իր ուրույն դեմքն ունի: Այն ասոցացվում է համեղ մրգերի, Արաքս գետի եւ շոգի հետ: Մեղրիի թուզը, նուռն ու արքայանարինջը դարձել են իսկական բրենդ: Բոլոր տեսակի թանկ մրգերը վաճառվում են Մեղրիի անվան տակ: Իսկ Արաքսի մասին խոսելն ավելորդ է, տեսնել է պետք: Ափսոս միայն, որ հայկական կողմից անհնար է մոտենալ գետին:

Մեղրիի զարգացման առումով գոյություն ունի երեք կարեւորագույն ուղղություն: Առաջինն այգեգործությունն է, որն ավանդաբար զարգացած է եւ շարունակում է զարգանալ: Նոր՝ թե՛ տեղացի, թե՛ արտասահմանյան ներդրողներ են գալիս Մեղրի՝ նոր այգիներ հիմնելու նպատակով: Թարմ միրգը Մեղրիի դեմքն է: Երկրորդը, որպես հետեւանք, վերամշակման ուղղությունն է: Պահածոների արտադրամասերը, չրերի արտադրությունները եւ այլ ուղղությունները կարող են տեղում վերամշակել եւ ստեղծել պատրաստի արտադրանք: Երրորդ ուղղությունը լոգիստիկան է: Մեղրիի ազատ տնտեսական գոտին լրջագույն հնարավորություն է՝ զարգացնելու միջպետական առեւտուրը: Տարածաշրջանում զարգացման միտումներ կան սառնարանային տնտեսությունների զարգացման, ինչպես նաեւ հանրապետական նշանակության հավաքագրման, փաթեթավորման եւ առաքման կենտրոնների զարգացման առումով:

ՍՅՈՒՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ

Մենք այլընտրանք չունենք. զարգացնե՛լ Սյունիքը կամ աջակցե՛լ այդ գործընթացին: Նրա նշանակությունը Հայաստանի համար անգնահատելի է, ու արդեն նշել եմ, թե ինչու: Սակայն ամեն ինչի հիմքում տնտեսությունն է, որի զարգացումը կնպաստի բնակչության զբաղվածությանն ու եկամուտների ավելացմանը: Իհարկե, մարզում զարգացած է հանքարդյունաբերութունը, որի ամենանշանակալի օրինակներն են Ագարակի եւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատներն ու «Չաարատ Կապան»-ը (նախկին «Դինո Գոլդ»), որոնք մեծ թվով աշխատատեղեր են ստեղծում։ Մյուս կողմից էլ՝ ամեն ջանք պետք է ներդնել արժեք ավելացնող ճյուղերի զարգացման համար:

Պետք է խելացի օգտագործել նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների ակտիվ գործունեությունը մարզում: Նրանց դերը բավականին մեծ է տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման առումով: Պետության դերը ենթակառուցվածքների բարելավմանը զարկ տալն է, իսկ մասնավոր հատվածն արագորեն կարձագանքի այդ փոփոխություններին, ու կհայտնվեն նորանոր ներդրողներ:

Tavush Marz: Business face of Armenian regions
ՏԱՎՈՒՇԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՄԱՐԶ Է

Մարզը յուրահատուկ է, առաջինը՝ իր աշխարհագրական դիրքով: Ամեն անգամ, երբ Սեւանի կողմից մտնում եմ թունել, սկսվում են հրաշք տեսնելու հերթական սպասումները՝ դիլիջանյան անտառային բնապատկերների տեսքով: Երկրորդ, առանձնահատուկ է մարզի ռելիեֆը՝ ծովի մակարդակից տեղակայվելով 380 մ-ից մինչեւ 3000 մ բարձրության վրա: Մարզի ամենացածր կետը է Դեբեդավան գյուղի մոտ է, ամենաբարձրը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է:

Տավուշի մյուս յուրահատկությունը մարզում ներառված չորս շրջանների առանձնահատկություններն ու բազմազանությունն են: Ավելի հեշտ է Դիլիջանի, Իջեւանի, Բերդի եւ Նոյեմբերյանի միջեւ տարբերություններ գտնել, քան նմանություններ: Նույնը մարզի բնակիչների պարագայում է: Ապրելով մի մարզում՝ նրանք շատ տարբեր են՝ բնավորությամբ, մտածելակերպով, մոտեցումներով: Ասում են, որ մարդկանց բնավորությունները հղկվում են բնության կողմից: Տավուշում դա ավելին քան ցայտուն է արտահայտված: Երբ հանդիպում եմ տավուշցու, մեկ ակնթարթ անց մեծ հավանականությամբ բացահայտում եմ, թե որ շրջանից նա կարող է լինել: Տնտեսության կառուցվածքի տեսանկյունից էլ կան չափազանց ցայտուն տարբերություններ՝ հաշվի առնելով տուրիզմի, գյուղատնտեսության եւ արդյունաբերության կարեւորությունն այս կամ այն շրջանի համար:

ԴԱՐՊԱՍՆԵՐ ԴԵՊԻ ԱՇԽԱՐՀ

Տավուշի մարզը, սկսվելով Դիլիջանի թունելից, բաժանելով այն Գեղարքունիքի մարզից, ավարտվում է Բագրատաշենում՝ Վրաստանի հետ սահմանով: Մյուս կողմից՝ այն դարպաս է դեպի արտաքին աշխարհ՝ լինելով կապող օղակ Հայաստանի եւ Եվրոպա ու Ասիա աշխարհամասերի հետ: Դա ոչ միայն քաղաքական, այլեւ հզոր տնտեսական գործոն է՝ ապահովելով Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի կողմից արտադրված ապրանքների արտահանման անխափանությունը: Արեւմուտքում Տավուշի հարեւանը Լոռին է, իսկ արեւելքում հարյուրավոր կիլոմետրեր ձգվող սահմանն է Ադրբեջանի հետ: Տավուշն իրավամբ կարելի է համարել սահմանապահ մարզ՝ հաշվի առնելով տասնյակ բնակավայրերի տեղակայվածությունը հենց սահմանի վրա:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՄԱՐԶՈՒՄ

Օրենսդրական ու հարկային բազմաթիվ արտոնությունները հնարավորություն են տալիս զարգացնելու սահմանապահ գյուղերի տնտեսությունն ու համայնքային ենթակառուցվածքները: Ներկայում Տավուշի գյուղերում մեծ թափ է հավաքում սոցիալական ձեռնարկատիրությունը՝ ապահովելուվ երիտասարդների ակտիվությունն ու համայնքների ճանաչելիության բարձրացումը: Իսկ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում երիտասարդները որպես ուսուցիչ աշխատում են նաեւ սահմանամերձ գյուղերի դպրոցներում՝ զարգացման մեծ հնարավորություններ ընձեռելով գյուղերին: Ֆեյսբուքյան ընկերներիցս Անդրանիկ Մանուկյանը, որը գոնե ինձ համար արդեն Մովսես գյուղից է, սոցիալական եւ տնտեսական ուղղվածության մեծ թվով ծրագրեր է նախաձեռնում՝ սահմանապահ այդ գյուղի առաջխաղացման նպատակով:

ԲԻԶՆԵՍ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երբ հունիսի 22-ին Դիլիջանում անցկացված Տավուշի մարզի ներդրումային համաժողովում մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացնում էր մարզը, ես, արդեն մի քանի տասնյակ անգամ լինելով Տավուշում, զարմացա մարզի թաքնված հնարավորությունների վրա, որոնք դեռեւս չեն օգտագործվում: Մարզի յուրաքանչյուր շրջանն ունի մնացածից տարբերվող եւ միայն իրեն հատուկ բնութագրիչներ: Դիլիջանը մեծ ճանաչում ունի որպես առողջարան՝ ապահովելով մեծ թվով հովեկների հոսքը դեպի քաղաք: Իջեւանը դեռ ԽՍՀՄ ժամանակներից սկսեց ձեւավորվել որպես փոքրիկ ժամանակակից քաղաք, որտեղ հիմնական դեր կարող է կատարել կրթությունն ու արվեստը՝ դիրքավորելով այն որպես գետափնյա, կանաչապատ, երիտասարդ քաղաք:

Բերդի պատմական հարուստ անցյալին գումարվում են մեծ հնարավորությունները խաղողագործության ոլորտում: Իսկ Նոյեմբերյանի մրգերը, հատկապես՝ դեղձը, հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՊՀ շատ երկրներում:

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՏԱՎՈՒՇԸ

Տավուշը, գտնվելով միջպետական հիմնական ճանապարհի վրա, դարձել է Հայաստանի կարեւորագույն տուրիստական հանգրվաններից մեկը: Գլխավորներից է, իհարկե Դիլիջանը, որը Հայաստանի տնտեսական քարտեզում դիրքավորված է որպես տուրիզմի առաջատար կենտրոն: Եթե Հայաստանի բնակիչներին հանպատրաստից հարց տանք, թե որտեղ կցանկանաք հանգստանալ Հայաստանում, առաջիններից մեկը կնշեն Դիլիջանի անունը:

Ընդ որում, վերջին տարիներին այն դարձել է ոչ միայն տեղացիների, այլեւ զբոսաշրջիկների ամենացանկալի քաղաքներից մեկը: Հիանալի բնությունը, 100-ից ավելի հյուրատները, փոքր ու մեծ հյուրանոցները, առողջարանները գրավիչ են դարձել տուրիզմի տարբեր ուղղություններ նախընտրող անձանց համար: Վերջին երկու տարվա ընթացքում բացվել են նաեւ նոր ռեստորաններ եւ սրճարաններ, որոնք լրացուցիչ խթան են տուրիստների նորանոր հոսքեր ապահովելու համար: Միշտ էլ դժվարությամբ եմ ընտրել, թե Դիլիջանում որտեղ կարելի է համեղ կերակուր գտնել, նախկինում՝ ռեստորանների բացակայության, այժմ՝ նրանց առատության պատճառով: Օրինակ՝ «Քարահունջ»-ը մշտապես լի է արտասահմանցիներով, իսկ «Կճուճ»-ն ու «Լոշ»-ն առաջին ընտրության վայր են դարձել շատերի համար: Վերջիններիս հիմնադիր Վարդա Ավետիսյանի խոսքով, որը Հայաստան է վերադարձել ԱՄՆ-ից, ներկայում դեռ օգտագործվում է հսկա հնարավորությունների մի փոքր մասը միայն:

Շնորհիվ IDeA հիմնադրամի, ԵՄ տարբեր ծրագրերի եւ այլ գործընկերների, մի քանի միջազգային եւ տեղական նշանակության կրթական, գիտական, ֆինանսական եւ հետազոտական կենտրոնների կառուցումն ու շահագործումը քաղաքը սկսեցին դիրքավորել ոչ միայն որպես հանգստավայր, այլեւ կրթական տուրիզմի կենտրոն: Այս ուղղությամբ առաջին քայլն արդեն արված է. 2018թ. Դիլիջանում բացվեց Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը: Վերջին տարիներին Դիլիջանին իսկական մարտահրավեր է նետել Ենոքավանը:

Չիբուխչյան ընտանիքի շնորհիվ «Ապագա Ռիզորթ» ակտիվ հանգստի ակումբը եւ Yell Extreme Park-ը դարձել են ամենացանկալի վայրը, հատկապես՝ երիտասարդների շրջանում: Ըստ Տիգրան Չիբուխչյանի՝ մի քանի տարվա ընթացքում նախատեսվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի տարածաշրջանային կենտրոն եւ հինգ անգամ ավելացնել այցելուների թիվը՝ այն հասցնելով մինչեւ 250 000-ի:

Մարզում լայնածավալ հնարավորություններ են բացվել ագրոտուրիզմի եւ էկոտուրիզմի համար: Երիտասարդները, նույնիսկ Երեւանից տեղափոխվելով մարզեր, բուռն գործունեություն են ծավալում զբոսաշրջության տրենդային ուղղությունների զարգացման համար: Գարիկ Փայտյանն ու Շամշադինում նրա հիմնադրած «Աշխարհի ծայրը» հյուրատունը լավագույն օրինակներից է: Աղավնավանքը՝ ի դեմս Ալեքս Ներսիսյանի եւ համայնքի ակտիվ երիտասարդների թիմի, հետ չմնալով այդ զարգացումներից, փորձում է իր ուրույն դերը ստանձնել տուրիզմի ալտերնատիվ ուղղությունների զարգացման գործում:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՎՈՒՇԸ

Ըստ Հայաստանի գինեգործության միության նախագահ Ավագ Հարությունյանի՝ Հայաստանի գինու արտադրության պատմությունը սկսվել է Բերդի տարածաշրջանից: Մի շարք պեղումների շնորհիվ հայտնաբերված գտածոներն ապացուցում են այդ իրողությունը: Այս շրջանը կարող է իր դերակատարումն ունենալ նաեւ արդյունաբերական ծավալների մրգային օղիների արտադրության գործում: Նոյեմբերյանի այգիների մասին կարելի է անվերջ պատմել: Կարելի է կառուցել պահածոների փոքր արտադրամասերի ցանց, որոնք կվերամշակեն չորացած պտուղ-բանջարեղենը եւ կարտահանեն հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներ:

Սակայն խնդիր կա այգիների արդյունաբերական մշակման, բերքի իրացման եւ կառավարման տեսանկյունից: Մարզի անտառներում յուրաքանչյուր տարի աճում են մի քանի տեսակի հատապտուղներ: Ըստ Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հրապարակած հաշվետվության՝ Տավուշի անտառներում աճում է մոտ €300 մլն-ի հատապտուղ, որի մի փոքր մասն է օգտագործվում, այն էլ դույլերով վաճառվելով միջպետական ճանապարհներին: Ինչպես ասում են՝ «չկա չարիք առանց բարիքի»: Գլոբալ տաքացումները հանգեցրել են նրան, որ մարզի մի շարք բնակավայրերում սկսել են աճեցել արեւադարձային մրգեր եւ մշակաբույսեր: Մասնավորապես, մարզի Դիտավան համայնքում արդեն կիվի են աճեցնում, իսկ Նոյեմբերյանի մի քանի գյուղերում` բանան: Ճիշտ է, դեռ սիրողական մակարդակի, բայց կարծես թե ամեն ինչ առջեւում է:

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՏԱՎՈՒՇԸ

Ժամանակին Իջեւանը հանդիսացել է արդյունաբերական կարեւորագույն կենտրոններից մեկը, որտեղ տեղակայված են եղել հանրապետական եւ միութենական նշանակության հզոր արտադրություններ: Միայն «Բենտոնիտը» շատ բան արժեր: Ներկայում քայլեր են արվում մարզում արդյունաբերական հզորությունների մի մասը վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես, Բերդի տարածաշրջանի մի քանի համայնքներում արդեն գործում է «Տավուշ տեքստիլ» ձեռնարկությունը, որի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է:

Իջեւանը, գտնվելով մարզի սրտում, հիանալի հնարավորություն ունի՝ դառնալու լոգիստիկ կենտրոն: Մարզի ներդրումային համաժողովում հնչեց այն միտքը, որ Ազատամուտ համայնքը կարող է հավակնել այդ գաղափարների իրագործմանը: Թարմ մրգերը, գինիները, մրգային օղիները, պահածոները կարող են տեղում տեսակավորել, փաթեթավորել եւ արտահանվել բազմաթիվ երկրներ: Այն յուրատեսակ մարքեթինգային կենտրոն կարող դառնալ ոչ միայն մարզի, այլ ամբողջ Հայաստանի տնտեսության համար: Տավուշի ներդրումային ֆորումին ներկա էին տասնյակ տավուշցիներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, որոնք նախատեսում են տարբեր արտադրություններ հիմնել մարզում՝ մեծ աղբամանների, պահածոների, հյութերի եւ այլն: Այստեղ եւս անսահմանափակ ներուժ կա թաքնված:

Տավուշն իր յուրահատկություններով գրավում է ոչ հայաստանցիների, այլեւ մեծ թվով օտարերկրյա ներդրողների ուշադրությունը: Դա հաստատեց Լիբանանի Բեքաա նահանգի նահանգապետը՝ իր հետ Հայաստան բերելով հետաքրքրված ներդրողներ Լիբանանից: Նրանցից մեկն արդեն այգի է հիմնադրել Տավուշում: Մնում է այդ յուրահատկությունները գեղեցիկ փաթեթավորել, գրավիչ կերպով ներկայացնել, եւ անհավանական թվացող արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Lori Marz: Business face of Armenian regions
ԼՈՌԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է

Լոռին բնակչության թվով Հայաստանում առաջին մարզն է: Ունենալով մարդկային ռեսուրսի մեծ պոտենցիալ՝ մարզը եղել է, կա եւ ամենայն հավանականությամբ կմնա Հայաստանի կարեւորագույն բիզնես հարթակներից մեկը: Այն նաեւ բացառիկ մարզ է, գուցե միակը, որում ներառված բոլոր շրջանները իրենց բնակլիմայական, աշխարհագրական, մշակութային եւ այլ բնութագրերով իրարից համարյա չեն տարբերվում:

Տաշիրը, Թումանյանը, Ստեփանավանը, Սպիտակը կազմում են ամբողջական եւ համապարփակ տարածք՝ իրար ամուր կապող բազմաթիվ գործոններով: Այս ամբողջականությունն ուղղակիորեն արտահայտվում է նաեւ բիզնես միջավայրում՝ տեղային որոշ առանձնահատկություններով: Օրինակ, մարզկենտրոնի արդյունաբերական կարողությունները «հակադրվում են» հյուսիսային տարածքների գյուղատնտեսական պոտենցիալին, մինչդեռ տուրիզմի հնարավորություններն անսահմանափակ են մարզի բացառապես բոլոր շրջաններում:

ԱՆՑՅԱԼԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ

Դեռ խորհրդային տարիներին Վանաձորը համարվում էր Հայաստանի արդյունաբերական հզորությամբ երկրորդ քաղաքը՝ ծանր եւ թեթեւ արդյունաբերության մի քանի տասնյակ գործարաններով: Ճիշտ է, այդ հզորություններից համարյա ոչինչ չի մնացել, սակայն փաստ է, որ ներկայում էլ Վանաձորը բիզնես ակտիվությամբ Հայաստանում երկրորդն է՝ Երեւանից հետո: Դա արտահայտվում է նաեւ նրանով, որ վանաձորյան փոքր եւ միջին շատ ընկերություններ պլանավորում են ներկայություն ապահովել նաեւ երեւանյան շուկայում: «Գլորիա», «Լուսիա ֆուդ», «Սոխակյան դիզայն», «Աստերի»… Այս ընկերությունների ցանկը կարելի է շարունակել, որոնք բիզնես «ագրեսիվություն» են ցուցաբերում ոչ միայն լոկալ շուկաներում:

Ներկայում փորձ է արվում վերականգնել ոչ միայն տեքստիլ արդյունաբերության երբեմնի համբավը, այլեւ ստեղծվում են նոր ուղղություններ: Վանաձորցի գործարար Կարո Դոլմաջյանը, հիմնադրելով վառելիքի համար նախատեսված բրիկետների արտադրություն, փորձ է անում Հայաստանի էներգետիկ անկախությունն ուժեղացնելուց բացի, նոր մոտեցումներ ձեւավորել արտադրության կազմակերպման եւ կառավարման ոլորտներում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐԿԱՆ

2018թ. սկզբին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ներկայացնում էի իմ՝ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը: Ուշագրավ է, որ գրքի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը եղավ Վանաձորում: Վերջին երեք տարվա ընթացքում մի քանի սեմինար անցկացրի Ստեփանավանում, Ալավերդիում եւ Վանաձորում՝ «Սեփական բիզնես Հայաստանում» թեմայով: Բոլորը ցանկանում են սկսել սեփական գործ, բոլորը՝ իրենց համայնքներում. հյուրատուն, մանկական զարգացման կենտրոն, արկածային եւ գյուղական տուրիզմ, հանրային սննդի կետեր: Ընդ որում, նրանց բացարձակ մեծամասնությունը երիտասարդներ են եւ նրանցից ոմանք արդեն հաջողել են:

Հայաստանում ռաֆթինգի զարգացումը, որը նախաձեռնել է Գեւորգ Վարդանյանը, լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է ներքին զբոսաշրջությունը դարձնել գրավիչ եւ շահութաբեր: Լոռու մարզում եւ մասնավորապես՝ Վանաձորում, ձեռնարկատիրական ոգին շնչում է: Սակայն խնդիր կա. շատ շատերը նմանատիպ են մտածում, նույն գաղափարներն են, նույն մոտեցումները: Դեռեւս առկա է գլոբալ մտածելակերպի, խնդիրների լուծման պատրաստակամության եւ գլոբալ մարտահրավերների ընդունման պակաս:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զբոսաշրջության տեսանկյունից Լոռու մարզի ռազմավարական դիրքը եւ բնությունը լավագույն հնարավորություններն են ստեղծում՝ կենտրոնանալու ոչ միայն արտաքին, այլեւ ներքին շուկաների վրա: Մարզը կարող է դառնալ Հայաստանի սպորտային տուրիզմի կենտրոն: Մարզում մեծ արագությամբ բացվում են նոր հյուրատներ եւ հյուրանոցներ՝ ապահովելով զբոսաշրջիկի մի քանի օրվա ներկայությունը մարզում:

Թեթեւ արդյունաբերության երբեմնի համբավը վերականգնվում է՝ շնորհիվ նորաստեղծ արտադրություննների, որոնցից ամենախոշորը «Գլորիա»-ն է: Արտադրանքի առյուծի բաժինը արտահանվում է, որի շնորհիվ ստեղծվել է մի քանի հարյուր կայուն աշխատատեղ: Առաջիկա ծրագրերի թվում մի քանի այդպիսի ձեռնարկությունների հիմնադրումն է:

Ստեփանավանի տարածաշրջանի ֆերմերային տնտեսությունները սկսում են դառնալ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության առաջատարներ՝ արտադրելով ոչ ավանդական բանջարեղենի տարբեր տեսակներ: Սննդի վերամշակման առումով առանձնանում է Տաշիրի տարածաշրջանը, որի պանիրները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս:

ԼՈՌՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ

Այս ամենով հանդերձ՝ Լոռին դիրքավորվում է որպես նորարարական եւ տեխնոլոգիական կենտրոն: Գյումրիից հետո, շնորհիվ EIF-ի, բացվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, որը տրամադրություն փոխեց մարզում:

Իսկ երբ 2018-ին մարզի Դեբետ համայնքում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը բացեց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը, Լոռին էլ ավելի ամուր դրեց ապագայի հիմքերը: Այս ճյուղը կարող է ապահովել նաեւ գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ արդյունաբերության արդյունավետ գործունեությունը՝ հնարավորություն տալով բարձրացնել մարզի տնտեսական ներուժի մրցունակությունը ոչ միայն հայկական, այլեւ միջազգային բիզնես հարթակներում:

Shirak Marz: Business face of Armenian regions
ՆՄԱՆ ՈՒ ՏԱՐԲԵՐ ՇԻՐԱԿԸ

Ամեն անգամ, երբ այցելում եմ Շիրակի մարզ, երկակի զգացողություն եմ ունենում: Մի կողմից՝ այն ամբողջությամբ ասոցացվում է Գյումրիի հետ. կարծես ամեն ինչ միատարր է: Երբ խոսում ես Շիրակի մարզի մասին, առաջինը, որ մտքիդ գալիս է, Գյումրին է: Մյուս կողմից էլ՝ մարզը զարմացնում է իր բազմազանությամբ. Արթիկը, Ջաջուռը, Ամասիան… Ավելի շատ կարելի է տարբերություններ գտնել, քան նմանություններ:

Ու այդ երեք հիմնական տարածաշրջաններն էլ՝ Ամասիա-Աշոցքը, Գյումրին եւ Արթիկ-Մարալիկը, թելադրում են իրենց օրակարգերը, որոնք արտահայտված են նաեւ բիզնեսի ոլորտում:

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՏՈՒՖԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Երեւանից դեպի Շիրակի մարզ ճանապարհին առաջինը Արթիկ-Մարալիկ երկյակն է: Երեւանի վարդագույն լինելը Արթիկի շնորհքն է: Արթիկի տուֆի հանքերը հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլ նրանից դուրս՝ ԱՊՀ երկրներ, Եվրոպա, ԱՄՆ: Արթիկը մեկ այլ առավելություն էլ ունի։ Դա քաղաքի դիրքն է, որին երկու կողմից հասանելի են ռազմավարական, միջպետական ճանապարհները. Երեւան-Գյումրի-պետական սահման՝ բազմաչարչար «Հյուսիս-հարավ» ճանապարհի մի հատվածը, եւ դեպի Վանաձոր, Ալավերդի, Բագրատաշեն տանող ճանապարհը։

ԳՅՈՒՄՐԻՆ ԿՈՆՏՐԱՍՏՆԵՐԻ ՔԱՂԱՔ Է

«Իսկ դուք այստեղ բիզնես ունե՞ք»,- այս հարցն ինձ միայն Գյումրիում են տալիս, երբ որեւէ դասընթաց կամ խորհրդատվական նախագիծ եմ իրականացնում: Ցանկանում են հասկանալ՝ վստահե՞լ, թե՞ ոչ, ցանկանում են պարզել՝ իրենցի՞ց ես, թե՞ ոչ: Վստահությունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ իր շրջապատ թողնելը, գյումրեցու համար ամենակարեւոր գործոնն է:

Գյումրին էմոցիաների եւ կոնտրաստների քաղաք է: Երբ «Լոֆթ»-ում բիզնես սկսելու դասընթաց է, դիմացի շենքում վարկ են վերցնում՝ «յոլա գնալու» համար: Երբ քայլում ես քարուքանդ փողոցներով, բայց կողքդ գեղեցիկ նախշաքարերով շինություններ են՝ աչք շոյող դռներով: Երբ հիանում եւ մոտիվացվում ես Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի երիտասարդներով, իսկ դիմացի այգում պարապ թրեւ են գալիս մեկ այլ տեսակի «ջահելներ»: Ամալյա Թումասյանը՝ «Լոֆթ Գյումրի»-ի տնօրենը, մի անգամ հետաքրքիր միտք ասաց, որ գյումրեցի երիտասարդը տարբեր է «Լոֆթ»-ի մեջ եւ դրանից դուրս: Դրսում մտահոգ են, իսկ երբ դռնից ներս են մտնում, դեմքին ժպիտ է հայտնվում:

Գյումրեցին իր կարծիքն անպայման պետք է հայտնի, նույնիսկ այն դեպքում, երբ դրա մասին նրան ոչ ոք չի հարցնում: Գյումրիում՝ բանկերից մեկում դասընթաց էինք անում, սրահում նստած ոստիկանը լսեց-լսեց, ընդմիջմանը մոտեցավ ինձ ու ասաց. «Ընպես չէ, որ քո ասածների հետ համաձայն եմ»:

Անկախ ամեն ինչից, ես ինձ Գյումրիում լավ եմ զգում: Գյումրին հնարավոր չէ չսիրել:

ԳՅՈՒՄՐԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՔԱՂԱՔ Է

Գյումրին կարող է բիզնեսով շնչել: Բարեբախտաբար, արդեն սկսել է…Խոսքը լուրջ, ապագային ուղղված, առաջատար տեխնոլոգիաներով զինված բիզնեսի մասին է: Մի քանի տարի առաջ «Գյումրի հիմնադրամի» պատվերով BSC-ն հետազոտական եւ խորհրդատվական նախագիծ էր իրականացնում՝ «Գյումրին մշակութային տուրիզմի կենտրոն» թեմայով: Ահռելի մեծ հնարավորություններ կան, նույնիսկ չբացահայտված: Մշակույթների եւ արհեստների քաղաքը կարող է վերածվել հզոր տուրիստական կենտրոնի: Ու շատ արագ:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) շնչառություն հաղորդեց քաղաքին այն ժամանակ, երբ ամեն ինչ թվում էր անհույս: Սա մեծ հնարավորություն է քաղաքի համար, ներգրավելու հայկական եւ արտասահմանյան ՏՏ ոլորտի խոշոր բիզնեսների: Գործընթացն արդեն սկսվել է՝ շնորհիվ EIF-ի եւ անձամբ Ամալյա Եղոյանի:

Սկսվել են դանդաղորեն վերականգնվել թեթեւ արդյունաբերության երբեմնի ձեռքբերումները: Երբ ապրիլին Գյումրիում էի, այցելեցի «Զաքարյան» ընկերության հիմնադրած ջինսերի արտադրություն. 80-ից ավելի աշխատատեղ, արտահանմանն ուղղված արտադրատեսականի, որակյալ արտադրանք: Ինչ հպարտությամբ էին հիմնադիրներն ու աշխատողները պատմում արտադրության մասին, ինչ պատասխանատվություն էին զգում աշխատանքի հանդեպ, ինչ զգուշությամբ էին վերաբերվում թանկարժեք սարքավորումներին: Երբ ընկերության կոմերցիոն տնօրեն Լիլիթ Զաքարյանը պատմում էր ռազմավարության մասին, արդեն պարզ էր, որ այն հաջողություն է ունենալու:

Գյումրիում գործող բիզնեսներից քչերն են մտածում ռազմավարության մասին: Բայց պետք է:

ԴԵՊԻ ԲԱՎՐԱ

Դեպի հյուսիս տարածվող շրջանները՝ Ամասիան ու Աշոցքը, ավելի հիշվում են խստաշունչ ձմեռներով եւ կաթի վերամշակմամբ. երկու առավելություն, որ պետք է օգտագործել: ԵՄ-ն արդեն նախագծեր է սկսել իրականացնել՝ Ամասիան ձմեռային հանգստի եւ մարզաձեւերի կենտրոն դարձնելու ուղղությամբ: «Բանդեւան»-ի եւ «Իգիթ»-ի կաթնամթերքն էլ, հատկապես՝ պանիրները, միայն բարձր որակի հետ են ասոցացվում:

Բայց այս տարածաշրջանում կան նաեւ այլ հնարավորություններ: Օրինակ, շատ քիչ են օգտագործվում սարերի բարիքները՝ բնական թեյերի եւ դեղաբույսերի հավաքման եւ փաթեթավորման առումով: Մասնագետներն ավելի հստակ կասեն, բայց կարծեմ՝ Ամասիայի եւ Աշոցքի սարերում կան բույսեր, որոնք եզակի են Հայաստանի համար:

Տեքստիլ արդյունաբերությունը կարող է լինել եւս մեկ զարգացման ուղղություն, հատկապես՝ քաղաքային համայնքներում: Իսկ գյուղական շրջաններում անասնապահությունն ու հատկապես, ոչխարաբուծությունը, անսահման հնարավորություններ ունեն:

ԱՊԱԳԱՅԻՆ ՆԱՅԵԼՈՎ

Շիրակի մարզի տնտեսությունը, իմ կարծիքով, մեծ հնարավորություններ ունի վերականգնելու պատմական ցուցանիշները, երբ այն համարվում էր Հայաստանի տնտեսության 2-րդ խոշորագույն կենտրոնը: Առաջնահերթ խնդիրը ճանապարհների վերականգնումն է: Մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ճանապարհի հետ շատ մեծ հույսեր կարելի է կապել: Չնայած, այն դեռ պետք է կառուցվի: Եթե ճանապարհները կառուցվեն, հավատում եմ, որ մարզն աննկարագրելի մեծ արագությամբ զարգանալու է ու միայն ներքին ռեսուրսների հաշվին: Մյուս կողմից էլ՝ մարզն արդեն հետաքրքիր է դառնում արտաքին ներդրողների համար: Մարզը, շնորհիվ ԱՏՁՄ-ի կողմից բացվող «Արմաթ» լաբորատորիաների եւ վերոնշյալ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, կարող է էական դեր ունենալ հայկական տեխնոլոգիական առաջընթացի գործում:

Տուրիզմի տեսանկյունից, եթե ասել՝ կան հնարավորություններ, նշանակում է` ոչինչ չասել: Բուսական աշխարհը, լանդշաֆտների առանձնահատկությունները, պատմական հուշարձանների բազմազանությունը, արհեստագործական հնարավորությունները միայն մի փոքր մասն են, որ կարող են խթանել տուրիզմի արագ աճը եւ զարգացումը մարզում:

Արկածային եւ ձմեռային տուրիզմն էլ, հատկապես՝ մարզի հյուսիսում, ամենագրավիչներից մեկը կարող է դառնալ Հայաստանում: Ներդրումներ ներգրավելու պարագայում Լագեռ կոչվող տարածքն էլ, որն ունի ծաղկաձորյան կլիմա, կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն, այսպես ասած՝ երկրորդ Ծաղկաձոր:

Շատ մեծ հեռանկարներ ունի նաեւ սոցիալական ձեռնարկատիրության ապագան: Հայաստանում առաջին՝ «Արեգակ» ներառական սրճարանը դրա լավագույն օրինակն է: