«Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիր

Նոյեմբերի 28, 2023by ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հետաքրքրվածության արտահայտման հնարավորություն Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից․
«Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիր

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրվածության արտահայտման հայտ իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար:

Վերջինս ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ երկխոսության հաստատում, համայնքային խնդիրների վերհանման գործում ակտիվ ներգրավվածություն՝ համայնքի ավագանու նիստերին, հանրային լսումներին, համայնքի բյուջեի կազմման և մոնիթորինգի գործընթացներին մասնակցության, տեղական մակարդակում քաղաքականության մշակման աջակցության առկա մեխանիզմների կիրառմամբ, ինչպես նաև կանանց, երիտասարդների և բնակչության մարգինալացված խմբերի ներգրավմամբ։

Աշխարհագրական ընդգրկվածության առումով դիտարկվում են հետևյալ վեց մարզերը՝  Արագածոտն, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ, Վայոց Ձոր։

Մրցույթի փաստաթղթերը կարող եք տեսնել այս հղումով…