Grants «Գաղափարից մինչև բիզնես»
դրամաշնորհային ծրագիր

Հունվարի 9, 2024ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նպատակ
Ծրագրի նպատակն է Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգի կայացումը, որն առանցքային և նշանակալի դեր ունի նորարարական համակարգի զարգացման գործընթացում։

Նկարագիր
Ծրագրով նախատեսվում է ֆինանսավորում և այլ ռեսուրսների տրամադրում սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ առևտրայնացնելու իրենց գաղափարները և նոր արժեք ստեղծելու տնտեսությունում։ Մասնավորապես, դրամաշնորհային մրցույթների միջոցով սկսնակ ընկերություններին կտրամադրվի ֆինանսավորում գաղափարի և աճի փուլերում ապահովելու արտադրանքի զարգացումը և մուտքը դեպի շուկա:

Թիրախ խումբ
Գաղափարի և աճի փուլերում գտնվող սկսնակ տեխնոլոգիական ընկերություններ:

Լրացուցիչ տեղեկություն
- Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցելու ինկուբացիոն ծրագրի, ինչը կօգնի նրանց աշխատել իրենց գաղափարի վրա, մշակել նվազագույն կենսունակ արտադրանք և անցում կատարել զարգացման հաջորդ փուլ։
- Ինկուբացիոն փուլի բարեհաջող ավարտից հետո այդ ընկերությունները պատրաստ կլինեն դրամաշնորհի տեսքով ֆինանսավորում ստանալու՝ թիրախային շուկաներ մուտք գործելու և հաճախորդների բազա հավաքագրելու համար։
- Գաղափարի փուլի դրամաշնորհային մրցույթում նախատեսվում է տրամադրել առավելագույնը 5 միլիոն ՀՀ դրամ։
- Շուկա մուտք գործելու փուլի դրամաշնորհային մրցույթի շրջանակում ընկերություններին կտրամադրվի առավելագույնը 10 միլիոն ՀՀ դրամ։
- Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցելու աքսելերացիոն ծրագրի: Ֆինանսավորման տրամադրման և աքսելերացիայի ապահովման արդյունքում կզարգանան նոր սկսնակ տեխնոլոգիական ընկերություններ, որոնցից լավագույնները հնարավորություն կունենան, ներդրումներ ներգրավելու:

Դրամաշնորհային մրցույթների մանրամասները, այդ թվում՝ մասնակցության պայմանները, դիմելու կարգը և ժամկետները ներկայացված են «Դրամաշնորհներ» բաժնում.

Կապ
Էլ. փոստ startupgrants@hti.am
Հեռ․ +374 10 59 01 74
.