Investment Projects

Որպես գործարար ու ներդրումային խորհրդատու, 30+ տարի լինելով հայկական բիզնես միջավայրում, հայկական բիզնեսների համար մշակում եմ ներդրումային տարբեր փաթեթներ՝ բիզնեսի գնահատման, զարգացման, ընդլայնման և մասշտաբայնության նպատակով։

Հայկական բազմաթիվ բիզնեսների հաջողված օրինակներ կան, որոնք իմ օժանդակությամբ և աջակցությամբ ներգրավել են ներդրումներ՝ գործող բիզնեսների ընդլայնման նպատակով, ինչպես նաև սկսնակ բիզնեսների համար ներդրումներ ներգրավելով։

Ոլորտները տարբեր են․ արտադրություն, ծառայությունների ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ներմուծում և վաճառք, գյուղատնտեսություն, սննդի արդյունաբերություն, գինու արտադրություն, հյուրանոցային համալիրներ, ինտենսիվ այգիներ, վիդեո և կինո արտադրություն, թռչնաբուծություն, չրագործություն և տարբեր այլ ոլորտներ։

«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ (PITCH DECK)» փաթեթ

Իր մեջ ներառում է ներդրումային ծրագրի ներկայացում սահիկաշարով, որտեղ համառոտ ներկայացվում է ներդրումային ծրագրի նկարագրությունը, ներկայացվում է նաև համառոտ առաջարկ ներդրողներին։
Ստանում ենք ամբողջ ներդրումային ծրագրի ներկայացում սահիկաշարով։

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ» փաթեթ

Այս փաթեթի շրջանակներում մշակվում է ընկերության ամբողջական ներդրումային ծրագիրը, ներառյալ ներդրումային նախագծի նկարագրություն, շուկայի ուսումնասիրություն, մարքեթինգային պլան, գործողությունների ամբողջական ծրագիր, ներդրումային ֆինանսական հաշվետվություններ՝ 5 տարվա հորիզոնով։
Փաթեթը ներառում է ռիսկերի կառավարման բաժին, ինչպես նաև առաջարկների փաթեթներ ներդրողների համար։

«ԱՄԲՈՂՋԱԿԱՆ» փաթեթ

Ներառում է․
առաջին փուլ՝ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ» փաթեթը,
երկրորդ փուլ՝ ներդրումների ներգրավում, որը ներառում է ներդրողների փնտրում, բանակցություններ և ներդրումների ներգրավում։

«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ (PITCH DECK)» փաթեթ
  • Արժեքը՝ սկսված 1,200,000 դրամից, ներառյալ ԱԱՀ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ» փաթեթ
  • Արժեքը՝ սկսված 2,900,000 դրամից, ներառյալ ԱԱՀ
«ԱՄԲՈՂՋԱԿԱՆ» փաթեթ
  • Արժեքը՝ միջինը 3% ներգրավված ֆինանսական միջոցներից, և վճարումն իրականացվում է բացառապես ներդրումների փաստը արձանագրելուց հետո։

Contact me
at any time

We all know that the business world poses many challenges not easy to overcome. And sometimes there are questions that have no answers. I am here to help you.
Address:
6 Yekmalyan Street., 0002, Yerevan, Armenia
E-mail:
samvel@bsc.am
E-mail:
samvel.bsc@gmail.com