Ներդրումային նախագծեր

Որպես գործարար ու ներդրումային խորհրդատու, 30+ տարի լինելով հայկական բիզնես միջավայրում, հայկական բիզնեսների համար մշակում եմ ներդրումային տարբեր փաթեթներ՝ բիզնեսի գնահատման, զարգացման, ընդլայնման և մասշտաբայնության նպատակով։ Իմ նպատակն է ձեր բիզնես գաղափարը կամ գործող նախագիծը վերածել ներդրողների համար գրավիչ, հստակ և չափելի ներդրումային փաթեթի։

Ամեն բիզնես ունի իր յուրահատուկ կարիքները․ մեկին անհրաժեշտ է կապիտալ՝ արտադրական ծավալներն ընդլայնելու համար, մյուսին՝ ռազմավարական ներդրող, որը բացի ֆինանսներից կբերի նաև նոր շուկաներ մուտք գործելու փորձ։ Հայկական բազմաթիվ բիզնեսների հաջողված օրինակներ կան, որոնք իմ օժանդակությամբ և աջակցությամբ ներգրավել են ներդրումներ՝ գործող բիզնեսների ընդլայնման նպատակով, ինչպես նաև սկսնակ բիզնեսների համար ներդրումներ ներգրավելով։

Փորձառությունն ընդգրկում է Հայաստանի տնտեսության ամենատարբեր և առանցքային ոլորտները։ Սննդի արդյունաբերությունից, ժամանակակից չրագործությունից, ինտենսիվ այգեգործությունից ու թռչնաբուծությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ, հյուրանոցային համալիրներ, գինեգործություն և կինոարտադրություն․ յուրաքանչյուր ոլորտում ներդրումային փաթեթը կազմվում է՝ հաշվի առնելով տվյալ ճյուղի առանձնահատկություններն ու միջազգային միտումները։

«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ (PITCH DECK)» փաթեթ

  • Իր մեջ ներառում է ներդրումային ծրագրի ներկայացում սահիկաշարով, որտեղ համառոտ ներկայացվում է ներդրումային ծրագրի նկարագրությունը, ներկայացվում է նաև համառոտ առաջարկ ներդրողներին։
    Ստանում ենք ամբողջ ներդրումային ծրագրի ներկայացում սահիկաշարով։

“INVESTMENT PROJECT” Package

  • Այս փաթեթի շրջանակներում մշակվում է ընկերության ամբողջական ներդրումային ծրագիրը, ներառյալ ներդրումային նախագծի նկարագրություն, շուկայի ուսումնասիրություն, մարքեթինգային պլան, գործողությունների ամբողջական ծրագիր, ներդրումային ֆինանսական հաշվետվություններ՝ 5 տարվա հորիզոնով։
  • Փաթեթը ներառում է ռիսկերի կառավարման բաժին, ինչպես նաև առաջարկների փաթեթներ ներդրողների համար։

“FULL” Package

Ներառում է․

  • առաջին փուլ՝ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ» փաթեթը,
  • երկրորդ փուլ՝ ներդրումների ներգրավում, որը ներառում է ներդրողների փնտրում, բանակցություններ և ներդրումների ներգրավում։
«Ներկայացման (Pitch Deck)» փաթեթ
  • Արժեքը՝ սկսված 1,200,000 դրամից, ներառյալ ԱԱՀ
«Ներդրումային ծրագիր» փաթեթ
  • Արժեքը՝ սկսված 2,900,000 դրամից, ներառյալ ԱԱՀ
«Ամբողջական» փաթեթ
  • Արժեքը՝ սկսված 3,600,000 դրամից, գումարած միջինը 3% ներգրավված ֆինանսական միջոցներից։ Միջնորդավճարի վճարումն իրականացվում է բացառապես ներդրումների փաստը արձանագրելուց հետո։

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞ւ ընտրել հենց այս ծառայությունը, այլ ոչ թե փորձել ինքնուրույն ներդրող փնտրել։

Ներդրողները փնտրում են ոչ միայն լավ գաղափարներ, այլև ճիշտ կառուցված, ռիսկերը գնահատված և ֆինանսապես հիմնավորված բիզնես-մոդելներ։ 30+ տարվա տեղական փորձը թույլ է տալիս ձեր բիզնեսը ներկայացնել «ներդրողի լեզվով»՝ խնայելով ձեր ժամանակը, պաշտպանելով ձեր մասնաբաժինն ու շահերը և բարձրացնելով գործարքի հաջողության հավանականությունը։

Ո՞ր փուլում գտնվող բիզնեսների համար է նախատեսված այս ծառայությունը։

Ծառայությունը նախատեսված է ինչպես սկսնակ (Start-up) նախագծերի, այնպես էլ գործող ու ընդլայնման կարիք ունեցող բիզնեսների համար։ Սկսնակների համար մշակում ենք մուտքային հայեցակարգ և գնահատում, իսկ գործող բիզնեսների համար՝ մասշտաբավորման, վերակառուցման և կապիտալիզացիայի բարձրացման ռազմավարություն։

Ի՞նչ է ներառում ներդրումային փաթեթի մշակման գործընթացը։

Գործընթացը ներառում է ձեր բիզնեսի համապարփակ ուսումնասիրություն, իրական արժեքի գնահատում, ֆինանսական մոդելավորում, ռիսկերի վերլուծություն և ներդրումային առաջարկի պատրաստում, որն անմիջապես պատրաստ է լինելու պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու համար։

Կարող եք ինձ հետ կապ հաստատել,
երբ կամենաք

Մենք բոլորս գիտենք, թե ինչպես կարող է բիզնես աշխարհի յուրաքանչյուր խնդիր լինել դժվար հաղթահարելի: Եվ այն միշտ չէ, որ պատասխանում է ձեր առջև դրված բոլոր հարցերին: Ես այստեղ եմ ձեզ օգնելու համար:
Հասցե
Երևան, 0002, Եկմալյան 6
Էլ. փոստ
samvel@bsc.am
Էլ. փոստ
samvel.bsc@gmail.com