Home Փոքր բիզնես

Երբ փոքր բիզնեսը անում է առաջին քայլերը, նրա նպատակը կարճ ժամանակում մրցունակ դառնալն է և ձգտումը՝ գրավել հաճախորդների ուշադրությունը։ Բիզնեսի հիմնադրի կապերն այստեղ կարևոր դեր կարող են կատարել։

Փոքր բիզնեսը մեծապես կախված է հիմնադրից: Այն կրում է հիմնադրի արժեքները, մտածելակերպը, անգամ հարաբերությունները աշխատակիցների հետ, որոնց հիմքում դրվում է անձնական մոտեցումները: Փոքր բիզնեսի աճն ու զարգացումը կախված է բիզնեսի սեփականատիրոջ՝ առաջարկների, փոփոխությունների, նոր գաղափարների առջև բաց լինելուց:

Սա է պատճառը, որ բիզնեսի զարգացումն ու առաջընթացն ապահովելու գործում իմ հիմնական թիրախը բիզնեսի սեփականատերերն են: Փոքր բիզնեսի սեփականատերը կարող է կործանել բիզնեսը կամ հասցնել մեծ բարձունքների։ Գալիս է զարգացման հաջորդ փուլը՝ փոքր բիզնեսը դառնում է միջին:

Հիմնական լուծումը, որն առաջարկում եմ, փոքր բիզնեսի մրցունակության աճի բարձրացումն է, որն ապահովում է մրցակցային լուրջ առավելություններ նույնիսկ խոշոր բիզնեսի նկատմամբ։

Սկսեք Ձեր մրցունակ բիզնեսը
շուկայում

Նրանք գտել են իրենց հաջողությունը

https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/02/Fruktus-640x427.jpg

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԲիզնեսի պլանավորում

ՖՐՈՒԿՏՈՒՍ

Փոքր բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչների համար գտնվել են ապրանքի, շուկայի, փաթեթավորման, գնի և արտաքին տեսքի հավասարակշռված մոտեցումներ, որոնք հիմք են հանդիսացել արտադրական ծավալների ավելացման և հետագա կայուն զարգացման։

https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/02/Ani-tour.jpg

ՏՈՒՐԻԶՄՇուկայի զարգացում

ԱՆԻ ՏՈՒՐ

Զբոսաշրջային ոլորտի համար էական է թիրախային շուկայի ընտրությունը: Աշխատելով բազմաթիվ ընկերությունների հետ՝ նրանց համար ընտրվել են այն շուկաները, որտեղ այդ ընկերությունները առաջատար դիրքեր են գրավել՝ շնորհիվ հստակ սահմանված չափորոշիչների։

https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/02/Hilco-640x426.jpg

ՆԵՐՄՈՒԾՈՒՄԿառավարման համակարգ

ՀԻԼԿՈ

Ընկերությունների համար չափազանց կարևոր է կառավարման համակարգի բոլոր օղակների անխափան աշխատանքը: Հենց դրա համար ինձ դիմել են տասնյակ ընկերություններ։ Այդ համակարգերի արդյունավետության օգնությամբ կտրուկ ավելացել են վաճառքի ծավալները։

Կարող եք ինձ հետ կապ հաստատել,
երբ կամենաք

Մենք բոլորս գիտենք, թե ինչպես կարող է բիզնես աշխարհի յուրաքանչյուր խնդիր լինել դժվար հաղթահարելի: Եվ այն միշտ չէ, որ պատասխանում է ձեր առջև դրված բոլոր հարցերին: Ես այստեղ եմ ձեզ օգնելու համար:
Հասցե
Երևան, 0002, Եկմալյան 6
Էլ. փոստ
samvel@bsc.am
Էլ. փոստ
samvel.bsc@gmail.com