#ՄիշտԱռաջ

Սա իմ կարգախոսն է: Ես այն կիրառում եմ ամենուր և առաջին հերթին այն գործընկերների, ընկերությունների շրջանում, ովքեր ցանկություն ունեն միշտ առաջ շարժվելու, իրականացնելու բոլոր մտահղացումներն ու զարգացնելու իրենց բիզնես նախաձեռնությունները:
 
ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն
6 Yekmalyan str., 0002, Yerevan, Armenia

Սամվել Գևորգյանը բիզնեսի և կառավարման խորհրդատու է, ձեռնարկատեր և հեղինակ՝ ավելի քան 30 տարվա փորձով Հայաստանում և միջազգային շուկայում: Նա 1994 թվականին Հայաստանում հիմնադրված «Բի Էս Սի» (BSC) Բիզնեսի Աջակցման Կենտրոնի՝ կառավարման խորհրդատվական և բիզնեսի զարգացման ընկերության տնօրենն է։

________________________________________________

Երբ հեռավոր 1991թ. հիմնադրեցի իմ առաջին բիզնեսը ծրագրավորման ոլորտում, չէի էլ մտածում, որ այն այդքան գրավիչ կլինի: Այն տարիներին բիզնես ունենալը ասոցացվում էր ավելի շատ փող աշխատելու հետ: Մասնագիտական հստակ ուղղվածություն ունեի: Չէի էլ պատկերացնում, որ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ավարտելուց հետո մեկ այլ գործով կարող էի զբաղվել: Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում:

Բիզնեսի մասին ընկալումները սահմանափակ էին: Երկարաժամկետ կառավարման, անձնակազմի հետ աշխատանքի, ֆինանսական վերլուծությունների, ներդրումներ ներգրավելու, մարքեթինգային գործողությունների փորձ չկար: Չէիր կարող որևէ մեկից նույնիսկ խորհուրդ հարցնել․ ոչ ոք այդ փորձառությունը չուներ:

Շուտով դարձա հաջորդ բիզնեսի համահիմնադիրը բիզնես խորհրդատվության ոլորտում: Գաղափարը ծագեց Հայաստանում Ամերիկյան Համալասարանի բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչումը ստանալուն զուգահեռ, երբ «պարզվեց», որ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում գոյություն ունի կառավարման խորհրդատվական բիզնես: Շատ մարտահրավերային որոշում էր: Մի քանի տարի անց հիմնադրվեց նոր բիզնես գյուղատնտեսության ոլորտում: Որոշ ժամանակ անց ևս մեկը` արդյունաբերական սարքավորումներ և նյութեր:  

Վերջերս միացա ևս մեկ բիզնեսի՝ կրկին ծրագրավորման ոլորտում: Եվ այստեղ շրջանը կարծես փակվեց. ամեն ինչ սկսվեց ծրագրավորումով և, կարծես, ավարտվում է հենց դրանով: Երբեք մի ասա երբեք: Չեմ կարող ասել, թե վաղն ինչ կլինի․ չէ՞ որ բիզնեսն անկախություն է, սեփական պատասխանատվություն, կյանքի որակ․ չէ՞ որ բիզնեսն իսկական արկած է...

____________________________________________________

Ում հետ եմ ես աշխատում

Ես աշխատում եմ փոքր, միջին և խոշոր բիզնեսների հետ: Աշխատելիս հաշվի եմ առնում նրանց առանձնահատությունները. չէ՞ որ նրանց խնդիրները տարբեր են: Փոքրն ուզում է հաստատվել շուկայում, միջինը՝ բարձրացնել մրցունակությունը, խոշորը՝ ավելի արդյունավետ կառավարվել: Մի դեպքում աշխատում եմ սեփականատերերի, մյուս դեպքում՝ անձնակազմի, երրորդ դեպքում՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Փոքր բիզնեսը ցանկանում է մեծանալ, միջինը՝ անցում է կատարում փոքրից դեպի ավելի մեծ, իսկ խոշոր բիզնեսը՝ ամրապնդել իր դիրքերը շուկայում: Այս խնդիրների լուծումները ընկերություններին բարձրացնում են մի քանի մակարդակ վերև՝ դարձնելով ավելի զարգացած, մրցունակ: Այս վերելքին պետք է պատրաստ լինել, այլապես բիզնեսի մեծանալուն զուգընթաց, կավելանան նաև խնդիրները:

____________________________________________________

Ինչով կարող եմ օժանդակել

Ամեն ինչ կախված է խնդրից: Ավելի կոնկրետ՝ խնդրի հստակ ձևակերպումից: Շատ դեպքերի եմ հանդիպել, երբ խնդիր է դրվել վաճառքի անձնակազմի վերապարաստման միջոցով ավելացնել վաճառքի ծավալները, բայց պարզվել է, որ վաճառքներին խոչընդոտում է բիզնեսում ռազմավարական պլանավորման բացակայությունը:

Բիզնեսի ներկա վիճակի ախտորոշումը կարևորագույն դեր ունի այս կոնտեքստում: Եթե չկա համապատասխան միջավայր, վաճառքների աճը կլինի ժամանակավոր, ոչ շարունակական:

Հաջորդ խնդիրը բիզնես պլանի մշակումն է, որը հնարավորություն է տալիս պլանավորել բիզնեսի գործունեության ամբողջ գործընթացը. մարքեթինգ, անձնակազմ, ֆինանսներ, արտադրություն / ծառայությունների մատուցում, ռիսկերի կառավարում: Արդյունավետ բիզնես գործընթացների հստակեցումը երկարաժամկետ մարքեթինգային, ֆինանսական և ներդրումային քաղաքականության պլանավորման հետևանք է:

Այս ամենի հիմքում բիզնեսի սեփականատերերի, տնօրինության, մենեջերների և անձնակազմի արժեքներն են: Նրանք են կառավարում բիզնեսը, և բիզնեսի թե՛ ներկան, թե՛ ապագան կախված է նրանց ներուժից, գիտելիքներից, փորձառությունից։ Ղեկավար անձանց քոուչինգն ուղղված է հենց այդ խնդրի լուծմանը:

Անհատական
Քոուչինգ
Բացահայտե՛ք Ձեր բիզնեսի իրական ներուժն ու թաքնված կարողություններն անհատական քոուչինգի միջոցով:
Ընկերության կառավարման սկզբունքները
Հզորացրե՛ք կառավարման բոլոր ուղղությունները: Գտե՛ք առավելություններև կիրառե՛ք դրանք մասնագիտական խորհրդատվությամբ:
Ֆինանսների
կառավարում
Ֆինանսները Ձեր բիզնեսի կարևորագույն հատվածն են, հետևաբար անխուսափելի է դրանց բարձրորակ կառավարման անհրաժեշտությունը։
Բիզնեսի
պլանավորում
Պլանավորե՛ք Ձեր բիզնեսը՝ այն իդեալական դարձնելու նպատակով: Աշխատե՛ք որակավորված խորհրդատուի հետ և հասեք ձեր տեսլականին:
Ռազմավարական
պլանավորում
Հաջող բիզնեսի բանալին դրա ռազմավարական մանրակրկիտ պլանավորումն է: Ռազմավարական առումով «ուժեղ» բիզնեսը կդիմակայի շուկայի յուրաքանչյուր մարտահրավերի:
Շուկայավարման
պլանավորում
Ժամանակակից միտումներին զուգահեռ քայլելու համար ամրապնդե՛ք Ձեր տեղը շուկայում լավ մշակված և թարմացված մարքեթինգային պլանով:
Ներդրումային
ծրագիր
Որպեսզի Ձեր բիզնեսում ներդրումներ կատարվեն, պետք է այն ճիշտ ներկայացնեք ներդրողներին: Օգտվե՛ք որակյալ խորհրդատվությունից՝ ինչպես ճիշտ կազմակերպել այդ գործընթացը:
Աշխատակազմի
Քոուչինգ
Կառավարումը և անձնակազմը Ձեր բիզնեսի կարևորագույն մասերն են: Ձեր անձնակազմի մասնագիտական զարգացումը առավելագույնին հասնելու կայուն ուղի է ապահովում։

Կարող եք ինձ հետ կապ հաստատել,
երբ կամենաք

Մենք բոլորս գիտենք, թե ինչպես կարող է բիզնես աշխարհի յուրաքանչյուր խնդիր լինել դժվար հաղթահարելի: Եվ այն միշտ չէ, որ պատասխանում է ձեր առջև դրված բոլոր հարցերին: Ես այստեղ եմ ձեզ օգնելու համար:
Հասցե
Երևան, 0002, Եկմալյան 6
Էլ. փոստ
samvel@bsc.am
Էլ. փոստ
samvel.bsc@gmail.com