«Բիզնես մոդելի մշակման կորպորատիվ սեսիան» նախատեսված է հայկական այն ընկերությունների համար, որոնք ձգտում են ընդլայնել գործունեությունը, մուտք գործել արտաքին շուկաներ և որակապես նոր արդյունքներ գրանցել՝ հրաժարվելով աշխատանքի հնացած մեթոդներից։
Ծառայությունն օգնում է կառուցել արդյունավետ համակարգ՝ կենտրոնանալով տեղական սպառողի իրական կարիքների վրա։ Սեսիայի ընթացքում մշակվում է հաճախորդին առավելագույն արժեք տվող առաջարկ, ինչը թույլ է տալիս ճշգրիտ կառավարել ակնկալիքները, ավելացնել վաճառքները, ինչպես նաև ռեսուրսների օպտիմալացման միջոցով կրճատել ծախսերն ու մեծացնել շահույթը։
Միջազգային փորձի տեղայնացման և թիմային ակտիվ քննարկումների շնորհիվ ձեր աշխատակիցներն անմիջականորեն ներգրավվում են գործընթացում։ Արդյունքում դուք ստանում եք տեղական շուկայում կենսունակ, պրակտիկ բիզնես մոդել և այն կյանքի կոչելու պատրաստ մոտիվացված թիմ։
Ստանդարտ խորհրդատվության դեպքում դուք հաճախ ստանում եք պատրաստի լուծումներ կողմնակի մասնագետից, որոնք միշտ չէ, որ կիրառելի են լինում պրակտիկայում: Մեր կորպորատիվ սեսիայի ընթացքում լուծումները մշակվում են ձեր իսկ թիմի անմիջական մասնակցությամբ: Սա ապահովում է թիմի լիարժեք ներգրավվածությունն ու պատասխանատվությունը, ինչի շնորհիվ մշակված մոդելը դառնում է առավել պրակտիկ և հեշտ ներդրվող:
Սեսիայի արդյունքում դուք կունենաք հստակ ձևավորված արժևորված առաջարկ, օպտիմալացված ծախսային կառուցվածք, ռեսուրսների արդյունավետ օգտագործման պլան և եկամուտների աճի նոր ուղիներ: Ամենակարևորը՝ դուք դուրս եք գալիս սեսիայից ձեր բիզնեսի աճն ապահովող հստակ գործողությունների ծրագրով (Action Plan) և դրանք իրականացնելու պատրաստ թիմով:
Սեսիան փոխում է վաճառքի նկատմամբ մոտեցումը՝ ուշադրությունը կենտրոնացնելով հաճախորդի սպասելիքների և նրան տրվող իրական արժեքի վրա: Երբ ձեր առաջարկը ճշգրիտ թիրախավորում է հաճախորդի խնդիրը, իսկ թիմը հստակ հասկանում է բիզնեսի զարգացման տրամաբանությունը, վաճառքների և շահույթի աճը դառնում է ձեր նոր բիզնես մոդելի բնականոն արդյունքը: