Home Լուծումներ

Բիզնեսում նպատակները սահմանվում են աճի, զարգացման, առաջընթացի և հզորացման համար:
Նպատակները հասանելի են դառնում, երբ բիզնեսում գործող ամբողջ անձնակազմը՝ ղեկավարից սկսված մինչև ենթակա պաշտոններ, պատրաստ են իրագործելու այն ծրագրերը, որոնք հասանելի կդարձնեն սահմանված նպատակները:

Լուծումներ քո բիզնեսի համար

Բիզնեսին առաջատար դարձնելու, նպատակներին հասցնելու և հաջողություն գրանցելու լուծումները։
Ռազմավարական պլան
Ընկերության երկարաժամկետ ծրագրերը հստակեցնելու համար մշակվում է ռազմավարական պլան: Ինչպիսի՞ն կլինի ընկերությունը 5-10 տարի անց, ի՞նչ պետք է արվի նպատակներին հասնելու համար, ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ։
Բիզնես պլան
Ընկերության գործունեության առաջիկա տարիների ամբողջական ներկայացումը բիզնես պլանի նպատակն է։ Այն հնարավորություն է տալիս բացահայտել ընկերության թաքնված ներուժը, գնահատել առկա ռիսկերը և պատրաստ լինել հաղթահարելու բոլոր խոչընդոտները։
Բիզնեսի ախտորոշում
Բիզնեսի ախտորոշումը ձեռնարկության գործընթացների վերլուծությունն է` ցածր արդյունավետության պատճառները պարզելու նպատակով։ Սա թույլ է տալիս կապեր ստեղծել պատճառների և հետևանքների միջև:
Այսպիսով, բիզնեսի ախտորոշումը խնդրի առաջացման պատճառները պարզելու գործընթացն է:
Շուկայի հետազոտություն
Շուկայի հետազոտության նպատակը ներկա և հավանական հաճախորդների, մրցակիցների և շուկայի վրա ազդող բազմաթիվ գործոնների վերաբերյալ տվյալների հավաքագրումն է: Այս տվյալներն օգնում են բիզնեսում որոշումների կայացմանը և նվազեցնում՝ այդ որոշումներում առկա ռիսկերը:
Ղեկավար անձանց քոուչինգ
Քոուչի և հաճախորդի միջև (ով կարող է լինել անհատ կամ բիզնես թիմ) մասնագիտական փոխհարաբերությունների նպատակը հաճախորդի առաջնորդման կամ կառավարման հմտությունների արդյունավետությունը զարգացնելն է։
Վաճառքների կառավարում
Վաճառքի կառավարումը վաճառքի գործակալների գործառույթները համակարգելու և վաճառքի տեխնիկայի ներդրման գործընթացն է: Այն թույլ է տալիս բիզնեսին հետևողականորեն հասնել և նույնիսկ գերազանցել վաճառքի ցուցանիշներն ու թիրախները:
Նախագծերի գնահատում
Վերլուծությունն իրականացվում է բիզնես գաղափարի կենսունակությունը որոշելու համար, օրինակ`արդյո՞ք նախագիծը իրավականորեն և տեխնիկապես իրագործելի է, տնտեսապես՝ հիմնավորված: Կարճ ասած՝ արդյո՞ք նախագծում արժե ներդրում կատարել:
Ներդրումային ծրագրեր
Բիզնեսի շարունական զարգացման համարարտաքին ներդրումների ներգրավման անհրաժեշտություն է ծագում։ Ներդրումային պլանը՝ շուկայի ուսումնասիրությամբ, մարքեթինգային ռազմավարությամբ, արտադրանքի ծավալների, թիմի աշխատանքի և ֆինանսական կանխատեսումներով:
Բիզնես պրոցեսներ
Բիզնես գործընթացը փոխկապակցված գործառույթների հաջորդականություն է, որն ավարտվում է հաճախորդին ծառայության կամ արտադրանքի առաքման պահին, և որի արդյունքում հասանելի են դառնում ընկերության բոլոր նպատակները:
Մարքեթինգային պլան
Մարքեթինգային պլաններն ու ռազմավարությունները բիզնեսի սեփականատիրոջ համար ունենվաճառքների գործընթացի դյուրացման նպատակ: Երբ խելացի եղանակով թիրախավորում եք Ձեր իդեալական հաճախորդին, նվազեցնում եք մարքեթինգային ծախսերը և մեծացնում վաճառքի ծավալները ավելացնելու հնարավորությունները:
Ֆինանսական կառավարում
Բիզնեսի գործառնական կառավարումը ապահովում է հնարավոր առավելագույն արդյունավետություն ընկերության ներսում։ Այն ներառում է հումքի և աշխատուժի արդյունավետ վերափոխումն ապրանքների և ծառայությունների` կազմակերպության շահույթն առավելագույնի հասցնելու նպատակով:
Օպերացիոն կառավարում
Բիզնեսի գործառնական կառավարումը ապահովում է հնարավոր առավելագույն արդյունավետություն ընկերության ներսում։ Այն ներառում է հումքի և աշխատուժի արդյունավետ վերափոխումն ապրանքների և ծառայությունների` կազմակերպության շահույթն առավելագույնի հասցնելու նպատակով:
https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/01/Samvel-Gevorgyan-feedback-640x427.jpg
Հետաքրքրվա՞ծ ես որևէ լուծումով, ընտրիր այն և հնարավորություն տուր ինձ՝ քեզ հետ կապվելու:



    Դասընթացներ քո բիզնեսի համար

    Դասընթացը չի սկսվում և ավարտվում դասընթացի ժամերին: Այն սկսվում է կարիքների գնահատմամբ, նպատակների և ակնկալվող արդյունքների սահմանմամբ:

    Բիզնես դասընթացների առաջնահերթ նպատակներից է անձնակազմի մոտիվացիայի զարգացումը, որը կուղղվի թիմի լիարժեք անդամ դառնալուն և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Ավելին, այդ մոտիվացիան մեծ դեր է կատարում դասընթացի ընթացքում ձեռք բերված գործիքների, տեխնիկաների և մեթոդների կիրառման մեջ բիզնեսում:

    https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/01/strategic-planning-session.jpg

    ՍեմինարՌազմավարական պլանավորման սեսիա

    Բիզնեսի երկարաժամկետ նպատակների սահմանում, անձնակազմի ներգրավվածություն` նպատակներին հասնելու համար, կառավարչական հմտությունների զարգացում, թիմի որակական նոր մակարդակ՝ ռազմավարության իրականացման գործում:
    https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/07/Salesmarathon_Round-2.png

    Թրեյնինգ#SALESmarathon Round 2

    Քո հաճախորդը կարող է դառնալ քո բրենդի «շահերի պաշտպանը»։ Սրան հասնելու համար անհրաժեշտ է հաճախորդին ապրանք կամ ծառայություն վաճառելու փոխարեն հաճախորդի հետ «էմոցիոնալ բանկային հաշիվ» ստեղծել։
    https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/01/negotiation-scills.jpg

    ԹրեյնինգԲանակցային
    հմտություններ

    Հմտորեն տիրապետել բանակցման արվեստին, զարգացնել բանակցային գիտելիքներ և կարողություններ, սովորել պրակտիկ գործիքներ, որոնք կօգնեն վարել բանակցություններ և հասնել հաջողության:
    https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/07/Salesmarathon_Round-1.png

    Թրեյնինգ#SALESmarathon Start

    7 արդյունավետ տեխնիկա` կտրուկ ավելացնելու վաճառքները անորոշության պայմաններում: Մեթոդները, որոնք աշխատում էին նախկինում, այլևս ակտուալ չեն։ Քո բիզնեսին անհրաժեշտ են նոր մոտեցումներ՝ իրական հաճախորդի ներգրավելու նպատակով։
    https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/01/business-modeling.jpg

    ԹրեյնինգԲիզնեսի մոդելավորում և աճ

    Արդյունավետ բիզնես մոդելը զարգացած և կայուն բիզնեսի հիմքն է: Բիզնես մոդելը իրենից ներկայացնում է տեսանելի պատկեր, որն իր պարզությամբ ցույց է տալիս, թե ինչպես են բիզնեսի տարբեր բաժիններ փոխգործակցում՝ ստեղծելով հաճախորդի համար հավելյալ արժեք:
    https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/01/build-strong-teams.jpg

    քոուչինգԲիզնեսում հզոր թիմերի կառուցում

    Հզոր թիմը հզոր բիզնեսի կայուն հիմքն է։ Բիզնեսի հաջողությունը կախված է թիմի արդյունավետ համագործակցությունից։ Թիմի կառուցման, կառավարման ողջ գործընթացում հաջողելու պրակտիկան՝ աշխատակազմը լավագույնը դարձնելու համար։
    https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/05/individual-coaching-armenia.jpg

    քոուչինգԱնհատական քոուչինգ

    Իրականացվում է սեփական բիզնես սկսելու որոշում կայացնելու, բիզնես գաղափարներ գեներացնելու, բիզնես մոդելի մշակման նպատակով: Ամբողջ ծրագիրը` 6+1 հանդիպում, որից առաջին անվճար: Հանդիպումները օնլայն և/կամ օֆֆլայն: Արդյունքը՝ բիզնես գաղափար և բիզնես մոդել` գաղափարը կյանքի կոչելու նպատակով:
    https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/01/coaching-senior-executives.jpg

    քոուչինգՂեկավար անձանց քոուչինգ

    Քոուչինգի միջոցով Դուք կհասկանաք՝ ինչպես հավասարակշռություն պահպանել բիզնեսում և անձնական կյանքում, կկարողանաք բալանսավորում ստեղծել երկու ասպարեզներում։
    https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2020/01/sales-growth-system.jpg

    ԹրեյնինգՎաճառքների աճի 5X համակարգ

    Վաճառքների համակարգ, անձնակազմի ներգրավվածություն, գործիքներ և տեխնիկաներ, որոնք կավելացնեն բիզնեսի վաճառքները:

    Կարող եք ինձ հետ կապ հաստատել,
    երբ կամենաք

    Մենք բոլորս գիտենք, թե ինչպես կարող է բիզնես աշխարհի յուրաքանչյուր խնդիր լինել դժվար հաղթահարելի: Եվ այն միշտ չէ, որ պատասխանում է ձեր առջև դրված բոլոր հարցերին: Ես այստեղ եմ ձեզ օգնելու համար:
    Հասցե
    Երևան, 0002, Եկմալյան 6
    Էլ. փոստ
    samvel@bsc.am
    Էլ. փոստ
    contact@samvelgevorgyan.com