Ինչպե՞ս նվազեցնել սեփականատերերի ազդեցությունը խոշոր բիզնեսի վրա: Ինչպիսի՞բիզնես գործընթացներ մշակել, որոնք անխափան կաշխատեն:
Այս ամենը կախված է արդյունավետ ռազմավարական պլանավորումից: Իմ առաջին քայլը ռազմավարական աուդիտ իրականացնելն է` հասկանալու՝ ինչքանով են ընկերության ռեսուրսներն արդյունավետորեն ծառայում ռազմավարական նպատակներին: Հաջորդ քայլը ռազմավարական ծրագրի մշակումն է և այդ ծրագրի իրականացման աջակցությունը:
Ֆինանսական ոլորտը ներկայացնող բանկերի, վարկային, ապահովագրական ընկերությունների և վճարային համակարգերի համար անցկացվել են շարունակական դասընթացներ և խորհրդատվություն՝ սպասարկման որակի բարձրացման նպատակով։
Արդյունաբերական մի շարք ընկերությունների համար մշակվել և ներդրվել են արտահանման ռազմավարություն և գործիքներ, որոնց ընտրությունը մեծապես կախված է ոլորտից, երկրներից, ապրանքի փաթեթավորումից և մի շարք այլ գործոններից։
Տնտեսության այս ճյուղի բազմաթիվ արտադրողների հետ համագործակցությամբ ներդրվել են վաճառքի համակարգեր՝ բարձրացնելով արդյունավետությունը, մեծացնելով շրջանառությունն ու ավելացնելով ընկերության շահույթը։