Համառոտ նկարագիր
Թե ինչպես հասնել անգերազանցելի արդյունքի և երաշխավորված շարժվել #ՄիշտԱռաջ։
«1 րոպե անց» գիրքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտները դարձնել հնարավորություն, ձեռքից բաց չեն թողնում հնարավորությունները և մշտապես ձգտում են #ՄիշտԱռաջ:
Հատված գրքից
Աշխարհը փոխվում է՝ իր հետ բերելով նոր մարտահրավերներ, նոր մոտեցումներ, նոր գաղափարներ, նոր պահանջներ: Եվ եթե օրվա ընթացքում որեւէ բան չի փոխվել, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ:
Ամեն ինչ արագ փոխվում է: Այնքան, որ արագ փոփոխություններից այլեւս չենք զարմանում: Կարծես՝ այդպես էլ պետք է լիներ: Կարծես՝ միշտ այդպես էլ եղել է:
Մնում է որսալ փոփոխությունների ալիքը...