Բլոգ

ՀՀ կառավարությունը ռացիոնալ մոտեցում ցուցաբերեց՝ կայացնելով դեկտեմբերի 31-ից Հայաստան 700-ից ավելի թուրքական պատրաստի, վերջնական սպառման համար նախատեսված արտադրատեսակների ներմուծումն արգելելու որոշում։ Նման գնահատական «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում ներկայացրեց «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը։ *** «Երբ նայում էի այդ ապրանքների 77 էջանոց ցանկը, տեսա, որ դրա 90 տոկոսից ավելի ապրանքները հնարավոր...

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Այս կապակցությամբ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը պատրաստ է անվճար բիզնես խորհրդատվություններ մատուցել Թուրքիայի հետ տնտեսական կապեր ունեցող ձեռնարկություններին եւ անհատ ձեռներեցներին՝ այլընտրանքային լուծումներ գտնելու նպատակով: ***...

Ինչպիսի՞ն է լինելու 2020 թվականը հայկական բիզնեսների համար, ի՞նչ մարտահրավերներ և հնարավորություններ կլինեն, ի՞նչ նորություններ է ունենալու Սամվել Գևորգյանը բիզնեսի հիմնադիրների և ղեկավարների համար:

BSC Բիզնեսի Աջակցության Կենտրոնի (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր Սամվել Գևորգյանը սկսել է #CoffeeChat նոր նախագիծը։ Հայկական բիզնեսը կանգնած է երկու մարտահրավերի առջև։ Առաջինն այն է, որ ներկայիս ճգնաժամի հետևանքով մասնավոր հատվածի հազարավոր ձեռնարկություններ պարզապես փակվում են և չունեն բնականոն գործունեություն ծավալելու հնարավորություն։

ՓՈՔՐ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ   Վայոց ձորը Հայաստանի ամենափոքր մարզն է՝ տարածքով, բնակչությամբ եւ համայնքների թվով։ Սակայն այս հանգամանքները չեն խանգարում մարզին իր կայուն տեղն ու դերն ունենալ Հայաստանի տնտեսական, մշակութային եւ սոցիալական կյանքում: Մարզը զբաղեցնում է Հայաստանի համար առանձնակի կարեւորություն ունեցող աշխարհագրական տարածք եւ ունի կենսական նշանակություն՝ որպես երկրի հյուսիսն ու հարավը կապող խաչմերուկ:...

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ   Աշխարհագրական տեսանկյունից Արարատի մարզը շատ հետաքրքիր դիրքավորում ունի: Այն գտնվում է Հայաստանի ճանապարհային ցանցի ամենակենտրոնում: Արարատից դեպի Հայաստանի հյուսիսային սահման՝ Բագրատաշեն, եւ դեպի հարավային սահման՝ Ագարակ, կազմում է 250-ական կմ: Ու ընդհանրապես, ճանապարհների առումով, Արարատի մարզը հավանաբար ամենաբարվոքն է Հայաստանում: Խոսքը վերաբերում է ոչ միայն միջպետական կամ մարզային ճանապարհներին, այլեւ համայնքային: Միգուցե...

Արմավիրի մարզը սփռված է Մայր Արաքսի ափին գտնվող Երվանդաշատ պատմական բնակավայրից մինչեւ քաղաքամայր Երեւանի վարչական սահմանները: Մեծամասամբ լինելով դաշտավայրային տարածք (ծովի մակերեւույթից 800-1000 մմ բարձրության վրա)՝ Արմավիրն անգնահատելի կարեւորություն ունի Հայաստանի համար՝ պատմական, հոգեւոր, սոցիալական, տնտեսական առումներով:

Հայաստանի փոքր մոդելը։ Կոտայքը Հայաստանի ամենակարևոր տարածքներից մեկն է։ Նախ, Կոտայքը միակ մարզն է, որը սահման չունի հարևան երկրների հետ։ Երկրորդ, Կոտայքը հայկական զբոսաշրջության այցեքարտերից մեկն է։ Անհնար է պատկերացնել զբոսաշրջիկի, որը գտնվում է Հայաստանում...

Արագածոտնը չորս մարզերից մեկն է, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Երևանի կողքին։ Մի կողմից, այս հանգամանքը մեծ հնարավորություններ է ստեղծում մարզի զարգացման համար, քանի որ Հայաստանի տնտեսության գրեթե կեսը գտնվում է Երևանում, մյուս կողմից...

Դժվար է նկարագրել, թե որքան եմ սիրում Սյունիքը։ Ես միշտ սպասում եմ, թե երբ կանցնեմ Սիսիանի դարպասներով և կրկին կբռնեմ Սյունիքի անվերջ ճանապարհները։ Այն ՀՀ «ամենաերկար» մարզն է, քանի որ հյուսիսից մինչև Արաքս գետը 145 կիլոմետր է։