Միջոցառման խոսնակ

Հայաստանյան բիզնես միջավայրում ցանկացած միջոցառման հաջողությունը պայմանավորված է ոչ թե մասնակիցների քանակով, այլ բովանդակության որակով և փոխանցվող գործնական արժեքով: Տեղական շուկայում, որտեղ վճռորոշ են անձնական շփումները, ճիշտ ընտրված խոսնակը կարող է հանդիպումը վերածել ոգեշնչող փորձառության և նոր գործընկերությունների հարթակի:

Հաշվի առնելով կազմակերպիչների պահանջները՝ առաջարկվում են ծառայությունների ճկուն փաթեթներ.

  • «Խոսնակ» փաթեթ. ներառում է թեմատիկ ելույթ և ինտերակտիվ հարց-պատասխան՝ ապահովելով անմիջական ու կենդանի կապ լսարանի հետ:
  • «Խորհրդատու» և «Փորձագետ» փաթեթներ․ նախատեսված են ավելի խորքային ձևաչափերի համար. բացի ելույթից, ներառում են կլոր սեղանների և պանելային քննարկումների արդյունավետ վարում՝ հարմարեցված հայկական շուկայի առանձնահատկություններին:

Այս լուծումները երաշխավորում են մասնագիտական բովանդակության ճիշտ մատուցումը՝ միջոցառման յուրաքանչյուր րոպեն ծառայեցնելով ձեր բիզնես նպատակներին:

«Խոսնակ» փաթեթ

  • ԹԵմատիկ ելույթ
  • Հարց-պատասխան

«Խորհրդատու» փաթեթ

  • ԹԵմատիկ ելույթ
  • Հարց-պատասխան
  • Կլոր սեղանի վարում

«Փորձագետ» փաթեթ

  • ԹԵմատիկ ելույթ
  • Հարց-պատասխան
  • Կլոր սեղանի վարում
  • Պանելային քննարկման վարում

Ի՞նչ է ստանում հաճախորդը

- Պատրաստի բիզնես մոդել՝ հաճախորդի գաղափարի կամ նախագծի համար
- Բիզնեսի կառավարման հմտություններ և կարողություններ
- Նոր գաղափարներ, գործիքների, տեխնիկաներ
- Ծրագիրն իրականացվում է կոնկրետ նախագծի վրա
- Օգտագործվում են նվազագույն ռեսուրսներ
- Նպատակաուղղված է հստակ արդյունքի

Ինչպիսի՞ մեթոդոլոգիա է կիրառվում

- Խորհրդատվություն՝ բիզնես մոդելի արդյունավետ իրականացման նպատակով
- Թրեյնինգ՝ մոդելի կառուցվածքի կիրառության տարբերակների վերաբերյալ
- Քոուչինգ՝ անձնական և մասնագիտական պոտենցիալի ամենաարդյունավետ կիրառման վերաբերյալ
«Խոսնակ» փաթեթ
0.5 ժամ
ՀՀ դրամ - 75,000
  • Ներառյալ ԱԱՀ
«Խորհրդատու» փաթեթ
1 ժամ
ՀՀ դրամ - 100,000
  • Ներառյալ ԱԱՀ
«Փորձագետ» փաթեթ
1․5 ժամ
ՀՀ դրամ - 125,000
  • Ներառյալ ԱԱՀ

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞ւ ընտրել հենց այս ծառայությունը և ոչ թե ստանդարտ դասախոսություն կամ այլ խոսնակ։

Այս ծառայությունը տրամադրում է ոչ թե տեսական դասախոսություն, այլ իրական բիզնես փորձի վրա հիմնված, գործնական և կիրառելի բովանդակություն։ Խոսնակն ունի լսարանը պահելու, քննարկումները ճիշտ ուղղորդելու և նույնիսկ ամենաբարդ թեմաները մատչելի ներկայացնելու տարիների փորձ, ինչը երաշխավորում է ձեր միջոցառման բարձր որակն ու մասնակիցների ներգրավվածությունը։

Ինչպե՞ս հասկանալ, թե առաջարկվող փաթեթներից որն է համապատասխանում իմ միջոցառմանը։

Ընտրությունը կախված է ձեր միջոցառման ֆորմատից և նպատակներից։ Եթե ցանկանում եք ունենալ ոգեշնչող ելույթ և հարց-պատասխան, ապա «Խոսնակ» փաթեթը բավարար է։ Եթե ծրագրում ունեք փոքր խմբերով քննարկումներ կամ կլոր սեղաններ, ապա «Խորհրդատու» փաթեթը կապահովի դրանց արդյունավետ վարումը։ Իսկ բարդ, բազմակողմ պանելային քննարկումներով մասշտաբային իվենթների համար լավագույն տարբերակը «Փորձագետ» փաթեթն է, որը ծածկում է միջոցառման բովանդակային բոլոր շերտերը։

Արդյո՞ք ելույթի բովանդակությունը հարմարեցվում է մեր ընկերության կամ ոլորտի յուրահատկություններին։

Այո՛, միանշանակ։ Մինչ միջոցառումը իրականացվում է նախնական ուսումնասիրություն՝ հասկանալու ձեր թիրախային լսարանի կարիքները, ոլորտի մարտահրավերներն ու միջոցառման ռազմավարական նպատակները։ Ելույթը, կլոր սեղանների և պանելային քննարկումների թեմաները կառուցվում են էքսկլյուզիվ՝ ձեր հայտին համապատասխան։

Կարող եք ինձ հետ կապ հաստատել,
երբ կամենաք

Մենք բոլորս գիտենք, թե ինչպես կարող է բիզնես աշխարհի յուրաքանչյուր խնդիր լինել դժվար հաղթահարելի: Եվ այն միշտ չէ, որ պատասխանում է ձեր առջև դրված բոլոր հարցերին: Ես այստեղ եմ ձեզ օգնելու համար:
Հասցե
Երևան, 0002, Եկմալյան 6
Էլ. փոստ
samvel@bsc.am
Էլ. փոստ
samvel.bsc@gmail.com