Հայաստանյան մրցակցային շուկայում ընկերությունները հաճախ են բախվում աճի սահմանափակումների, օպերացիոն քաոսի կամ վաճառքների նվազման մարտահրավերներին։ Բիզնես խորհրդատվական ժամկետային սպասարկումը ստեղծված է որպես Ձեր ընկերության ռազմավարական գործընկեր, որն ապահովում է համալիր աջակցություն։
Ծառայության առաջին փուլում իրականացվում է բիզնեսի խորքային ախտորոշում (աուդիտ)՝ ընկերության թույլ կողմերը, ռիսկերն ու աճի հնարավորությունները բացահայտելու համար։ Ախտորոշման արդյունքների հիման վրա վերանայվում է բիզնես մոդելը, մշակվում են անհատական նախագծեր և կազմվում է զարգացման հստակ ռազմավարություն (Roadmap)՝ հարմարեցված տեղական շուկայի առանձնահատկություններին։
Այնուհետև շեշտադրվում է ներքին արդյունավետությունն ու եկամուտների աճը։ Թիրախային մարքեթինգային պլանի և վաճառքի արդյունավետ համակարգի ներդրումն ապահովում են կայուն ֆինանսական աճ։ Զուգահեռաբար իրականացվում է օպերացիոն գործընթացների օպտիմալացում, ինչը վերացնում է աշխատանքային կորուստները՝ բիզնեսը դարձնելով ինքնակառավարվող, կանխատեսելի և ինստիտուցիոնալ։
Այս համալիր խորհրդատվական սպասարկումը թույլ է տալիս դիմակայել տնտեսական տատանումներին և անցում կատարել ավանդական կառավարումից դեպի ժամանակակից բիզնես մշակույթ։ Արդյունքում Դուք ստանում եք ռեսուրսների և ժամանակի էական խնայողություն՝ առանց մեծ ծախսերի, իսկ Ձեր ընկերությունը դուրս է գալիս որակապես նոր մակարդակ։
Մեկանգամյա խորհրդատվությունը տալիս է միայն գաղափար, իսկ ժամկետային սպասարկումն ապահովում է անմիջական իրականացում և արդյունք։ Մենք դառնում ենք Ձեր թիմի ռազմավարական մասնիկը՝ ախտորոշումից մինչև օպերացիոն ու վաճառքի համակարգերի ներդրում։ Սա Ձեզ տալիս է մշտական փորձագիտական աջակցություն և երաշխավորում, որ յուրաքանչյուր ռազմավարություն իրականում կյանքի կկոչվի։
Մշակվում է տարիների փորձով ապացուցված անհատական բիզնես մոդել է, որը հարմարեցվում է էքսկլյուզիվորեն Ձեր ընկերության առանձնահատկություններին։ Բացի այդ, Դուք ստանում եք «մեկ պատուհանի» սկզբունքով լրիվ ծառայությունների ցանկ՝ մարքեթինգային պլանավորումից, կորպորատիվ ուսուցումից մինչև բիզնեսի ախտորոշում։ Սա խնայում է Ձեր ռեսուրսները և ապահովում 100% համակարգվածություն։
Սպասարկումն նախատեսված է ցանկացած փուլում գտնվող բիզնեսի համար։ Աճող ընկերություններին օգնում ենք կառուցել վաճառքի ու օպերացիոն կայուն համակարգեր, իսկ կայացած բիզնեսներին՝ իրականացնել ընդլայնում, ներգրավել ներդրումներ, վերապատրաստել թիմը և ճիշտ պլանավորել ապագա ժառանգափոխությունը։ Յուրաքանչյուր հաճախորդի համար աշխատում ենք անհատական ռազմավարությամբ։