Բիզնես խորհրդատվական ժամկետային սպասարկում

Բիզնես խորհրդատվական ժամկետային պայմանագրերը կարող են կնքվել 3, 6 և 12 ամիս ժամկետների համար։

Հայաստանյան մրցակցային միջավայրում ընկերությունները հաճախ են բախվում աճի սահմանափակումների, օպերացիոն քաոսի կամ նոր շուկաներ մուտք գործելու մարտահրավերներին։ Բիզնես խորհրդատվական ժամկետային սպասարկումն ստեղծված է որպես տեղական շուկային քաջատեղյակ ռազմավարական գործընկեր։ Գործընթացը սկսվում է խորքային ախտորոշմամբ, ինչի հիման վրա մշակվում են անհատական նախագծեր, վերանայվում է բիզնես մոդելը և հստակեցվում զարգացման ուղին։

Այնուհետև շեշտադրվում է ներքին արդյունավետությունն ու եկամուտների ավելացումը։ Տեղական սպառողին հարմարեցված մարքեթինգային պլանն ու վաճառքի համակարգի ներդրումն ապահովում են կայուն աճ, իսկ օպերացիոն գործընթացների կարգավորումը վերացնում է կորուստները՝ բիզնեսը դարձնելով ինքնակառավարվող ու կանխատեսելի։

Հայաստանյան իրականության մեջ այս համալիր սպասարկումը դառնում է Ձեր գլխավոր մրցակցային առավելությունը։ Այն թույլ է տալիս ոչ միայն դիմակայել տնտեսական տատանումներին և շուկայական ռիսկերին, այլև ավանդական կառավարման ոճից անցում կատարել դեպի ժամանակակից, ինստիտուցիոնալ բիզնես մշակույթ։ Արդյունքում՝ Դուք ստանում եք «մեկ պատուհանի» սկզբունքով լրիվ աջակցություն, որը խնայում է Ձեր ռեսուրսները և Ձեր ընկերությունը դուրս բերում որակապես նոր մակարդակի։

Բիզնես խորհրդատվական թեմաները ներառում են՝

  • Բիզնեսի զարգացում և ընդլայնում
  • Վաճառքների աճ
  • Մարքեթինգային պլան և ռազմավարություն
  • Վաճառքի համակարգի ներդրում
  • Օպերացիոն համակարգի մշակում
  • Բիզնես գործընթացների իրականացում
  • Բիզնես մոդելի մշակում
  • ինչպես նաև այն թեմաները, որոնք ներգրավված են «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնի ցանկում
«ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ» փաթեթ
3 ամիս․ ամսական մինչև 20 ժամ խորհրդատվական ծառայություններ
ՀՀ դրամ՝ ամսական760,000
  • Ներառյալ ԱԱՀ
«ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ» փաթեթ
6 ամիս․ ամսական մինչև 20 ժամ խորհրդատվական ծառայություններ
ՀՀ դրամ՝ ամսական700,000
  • Ներառյալ ԱԱՀ
«ՏԱՐԵԿԱՆ» փաթեթ
12 ամիս, ամսական մինչև 20 ժամ խորհրդատվական ծառայություններ
ՀՀ դրամ՝ ամսական660,000
  • Ներառյալ ԱԱՀ

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞ւ ընտրել հենց «ժամկետային սպասարկման» ձևաչափը՝ մեկանգամյա խորհրդատվության փոխարեն։

Մեկանգամյա խորհրդատվությունը տալիս է միայն գաղափար, իսկ ժամկետային սպասարկումն ապահովում է անմիջական իրականացում և արդյունք։ Մենք դառնում ենք Ձեր թիմի ռազմավարական մասնիկը՝ ախտորոշումից մինչև օպերացիոն ու վաճառքի համակարգերի ներդրում։ Սա Ձեզ տալիս է մշտական փորձագիտական աջակցություն և երաշխավորում, որ յուրաքանչյուր ռազմավարություն իրականում կյանքի կկոչվի։

Ի՞նչ առավելություն է տալիս համալիր ծառայությունների փաթեթը։

Մշակվում է տարիների փորձով ապացուցված անհատական բիզնես մոդել է, որը հարմարեցվում է էքսկլյուզիվորեն Ձեր ընկերության առանձնահատկություններին։ Բացի այդ, Դուք ստանում եք «մեկ պատուհանի» սկզբունքով լրիվ ծառայությունների ցանկ՝ մարքեթինգային պլանավորումից, կորպորատիվ ուսուցումից մինչև բիզնեսի ախտորոշում։ Սա խնայում է Ձեր ռեսուրսները և ապահովում 100% համակարգվածություն։

Արդյո՞ք այս ծառայությունը հարմար է արդեն կայացած բիզնեսներին, թե՞ միայն աճի փուլում գտնվողներին։

Սպասարկումն նախատեսված է ցանկացած փուլում գտնվող բիզնեսի համար։ Աճող ընկերություններին օգնում ենք կառուցել վաճառքի ու օպերացիոն կայուն համակարգեր, իսկ կայացած բիզնեսներին՝ իրականացնել ընդլայնում, ներգրավել ներդրումներ, վերապատրաստել թիմը և ճիշտ պլանավորել ապագա ժառանգափոխությունը։ Յուրաքանչյուր հաճախորդի համար աշխատում ենք անհատական ռազմավարությամբ։

Կարող եք ինձ հետ կապ հաստատել,
երբ կամենաք

Մենք բոլորս գիտենք, թե ինչպես կարող է բիզնես աշխարհի յուրաքանչյուր խնդիր լինել դժվար հաղթահարելի: Եվ այն միշտ չէ, որ պատասխանում է ձեր առջև դրված բոլոր հարցերին: Ես այստեղ եմ ձեզ օգնելու համար:
Հասցե
Երևան, 0002, Եկմալյան 6
Էլ. փոստ
samvel@bsc.am
Էլ. փոստ
samvel.bsc@gmail.com