«Բիզնեսի ախտորոշում» ծառայությունն օգնում է հայկական բիզնեսներին ստանալ ընկերության ընթացիկ վիճակի օբյեկտիվ պատկերը, բացահայտել թաքնված թույլ կողմերն ու ձևավորել զարգացման հստակ ռազմավարություն՝ հիմնված ճշգրիտ տվյալների վրա:
Ախտորոշման գործընթացն ընդգրկում է ընկերության կենսական 3 հիմնական ուղղությունները.
Ընկերության ներկա վիճակի գնահատում
Համակարգի խնդիրների բացահայտում
Առաջարկություններ և ռազմավարություն
Կառավարչական կառուցվածքի վերլուծություն
Գործընթացների և ընթացակարգերի գնահատում
Մարդկային ռեսուրսների կառավարում
Ֆինանսական կառավարման համակարգ
Տեխնոլոգիական ենթակառուցվածք
Կառավարման արդյունավետություն
Բիզնեսի ախտորոշումը ընկերության բոլոր հիմնական համակարգերի՝ վաճառքի, կառավարման, ֆինանսների, HR-ի և տեխնոլոգիաների համալիր, օբյեկտիվ աւդիտն է: Եթե նկատում եք, որ վաճառքները դանդաղել են, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը մեծացել է, բայց արդյունքները չեն ավելանում, կամ որոշումները կայացվում են «ինտուիտիվ»՝ առանց հստակ թվերի, ուրեմն ձեր բիզնեսն ունի խորքային ախտորոշման կարիք:
Մեր մոտեցումը հիմնված է տարիների գործնական փորձի և համակարգված մեթոդաբանության վրա: Ի տարբերություն տեսական խորհուրդների՝ մենք տալիս ենք ձեր բիզնեսի իրական, «անզեն աչքով» չտեսնվող խնդիրների պատկերը: Մենք ոչ միայն բացահայտում ենք թույլ տեղերը, այլև տրամադրում ենք քայլ առ քայլ գործողությունների պլան, որը հարմարեցված է հենց ձեր ընկերության ռեսուրսներին և շուկայական նպատակներին:
Ախտորոշման արդյունքում դուք ստանում եք մանրամասն հաշվետվություն և գործողությունների ռազմավարական պլան: Դուք հստակ կմանրամասնեք, թե որտեղ են կորչում ձեր ֆինանսական և մարդկային ռեսուրսները, ինչպես օպտիմալացնել գործընթացները, ներդնել արդյունավետ KPI-ներ և ավտոմատացնել կրկնվող աշխատանքները: Սա ձեզ հնարավորություն է տալիս կայացնել հիմնավորված որոշումներ, որոնք ուղղակիորեն ազդում են շահույթի աճի վրա: