Grants Դրամաշնորհներ Սյունիքի մարզում գործող ՔՀԿ-ներին

Նոյեմբերի 27, 2023ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Չեխական «Մարդը կարիքի մեջ» (People in Need) ՀԿ-ն հայտարարում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ դրամաշնորհային մրցույթ ՀՀ Սյունիքի մարզում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար։

Հայտատուները կարող են ներկայացնել մի քանի առաջարկ/գաղափար, սակայն հաղթող կարող է ճանաչվել միայն մեկը: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն նախատեսում է տրամադրել հինգ դրամաշնորհ (յուրաքանչյուրը մինչեւ 45,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2023թ. դեկտեմբերի 10-ը։

Ծրագրի մանրամասները՝ այստեղ…