«MINDSET CODE․ ՕՐՎԱ ՔՈ ՌԻԹՄԸ»: Սամվել Գևորգյանի գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 18, 2025by ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լույս է տեսել Սամվել Գևորգյանի «MINDSET CODE․ ՕՐՎԱ ՔՈ ՌԻԹՄԸ» գիրքը, որը հավակնում է շատերի օրվա մեծագույն խորհրդատուն դառնալուն։

Գիրքը կազմված է 365 էջից, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 1 միտք, 1 սթորի, 1 գործողություն և միտված է իրականացնելու քո 1 նպատակը։
Այլ կերպ ասած սկզբում ունես 1 գիրք, իսկ տարեվերջին՝ 365 իրականացված նպատակ և վերափոխված ԴՈՒ։

Շնորհանդեսի օրակարգը․
  • 19։00-20։00 – հյուրընկալություն, networking, DJ
  • 20։00-20։30 – հարցազրույց Սամվել Գևորգյանի հետ․ կվարեն Հասմիկ Ավագյանը և Ջուլիա Վարդանյանը
  • 20։30-21։00 – խաղարկություն
  • 21։00-22։00 – հյուրասիրություն, networking և DJ
Խաղարկություն․

Շնորհանդեսի առաջին 365 մասնակիցներին կտրվի գրքի 1-ական էջ, և նրանք իրավունք կստանան մասնակցելու խաղարկությանը։
Հաղթողները կլինեն 5 հոգի, և կստանան Սամվել Գևորգյանի հեղինակած գրքերից․

  • «Քո սեփական բիզնեսը Հայաստանում»,
  • «1 րոպե անց», ինչպես նաև
  • 1 ժամ խորհրդատվություն հեղինակի հետ,
  • Corporate Library հրատարակչության 1 գիրք,
  • Էդիթ Պրինտ հրատարակչության 1 գիրք։

Շնորհանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել․

 

ՆԱԽԱՎԱՃԱՌՔ մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ

Սկսվել է «MINDSET CODE․ ՕՐՎԱ ՔՈ ՌԻԹՄԸ» գրքի նախավաճառքը՝ մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ։ Գրքի արժեքը 3900 դրամ է, ՆԱԽԱՎԱՃԱՌՔԻ ընթացքում՝ 3000 դրամ։
Կարող եք առցանց գնում կատարել այս նույն՝ samvelgevorgyan.com կայքից – https://samvelgevorgyan.com/hy/product/mindset-code-paperback/

«MINDSET CODE. ՕՐՎԱ ՔՈ ՌԻԹՄԸ» գրքի համառոտ նկարագրությունը

365 օր, 365 միտք, 365 սթորի, 365 գործողություն և ՄԵԿ ՆՊԱՏԱԿ։
Լինել լավագույնը, լինել առաջինը, լինել յուրահատուկ, լինել ավելին, քան դու ես ուզում…

Սա գի՞րք է, օրագի՞ր, թե՞ քո անբաժան խորհրդատուն։ Դո՛ւ որոշիր՝ ինչ անուն ես տալիս նրան։ Սակայն բովանդակությունը մեկն է՝ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ:


 

 


 
«MINDSET CODE. ՕՐՎԱ ՔՈ ՌԻԹՄԸ» ձեռնարկն ավելին է, քան պարզապես գիրքը։ Այն քո անձնական ուղեկիցն է, քո օրագիրը, քո օրվա ճամփորդության քարտեզը, որ ցույց է տալիս ուղին դեպի լիարժեք, նպատակային կյանք։ Այն ամեն օր քեզ է ներկայացնում քո օրվա MINDSET CODE-ը, դրա նկարագրությունը՝ MINDSET STORY, և ամենակարևորը՝ գործողություն՝ MINDSET ACTION, որը քեզ կօգնի դարձնել այդ օրը հենց այն, ինչ նրա իմաստն է։ Այս գրքի էջերում դու կհայտնաբերես ինքնաճանաչման ամենահզոր գործիքները․ կհասկանաս, որ դու ունես մեծ ներուժ, և որ հաջողությունը շատ մոտ է։ Այն կսովորեցնի քեզ չվախենալ ձախողումից, այլ վախենալ չփորձելուց, և որ կարգապահությունը կլուծի քո խնդիրների մեծ մասը։ Դու կհասկանաս, որ տարբերվելը քեզ դարձնում է անփոխարինելի, իսկ ժամանակն անվճար է տրվում քեզ, սակայն այն շատ թանկ է անիմաստ վատնելու համար։

Այս գիրքը քոնն է։ Պահիր այն միշտ քեզ մոտ՝ գրպանումդ, պայուսակիդ մեջ, մեքենայումդ կամ պարզապես բարձիդ տակ։ Այն երբեք ձեռքիցդ բաց չթողնես։ Դարձրու այն քո առավոտյան ծեսի մի մասը՝ քո օրվա առաջին գիտակցված քայլը։ Բացիր այն ամեն առավոտ և բացահայտիր քո ամբողջ ներուժը։

Դու ընտրություն ունես․ Կա՛մ այս գիրքը քեզ համար կդառնա ևս մեկ հերթական պատմություն, կա՛մ կյանքը փոփոխող ուղեցույց։ Երբ այս գիրքը փոխի քո մտածելակերպը, խորհուրդ տուր այն ուրիշներին։ Սա քո կյանքը բարելավելու ամենամեծ ներդրումն է։ Այդ իսկ պատճառով, անպայման գնի՛ր այս գիրքը, անպայման նվե՛ր տուր քո լավագույն ընկերոջը, անպայման խորհո՛ւրդ տուր քո սիրելի մարդկանց։

Երբ դու ես որոշում, թե ինչպես սկսես, դու ես որոշում, թե ինչպես ավարտես։ Ամեն մի օր քո ձեռքում է։ Այնպես որ՝ ստացի՛ր քո MINDSET CODE-ը, կարդա՛ MINDSET STORY-ն, արա՛ MINDSET ACTION-ը և ստեղծիր ՕՐՎԱ ՔՈ ՌԻԹՄԸ: