“MINDSET CODE. ՕՐՎԱ ՔՈ ՌԻԹՄԸ”, փափուկ կազմով։
ՀՀ դրամ - 3,900
Հեղինակ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ. 2025, 376 էջ.
Գնումն իրագործում եք բանկային քարտով կամ Իդրամ համակարգով։
Առաքման միջին արժեքն է 1000 դրամ։
Համառոտ նկարագիր
365 օր, 365 միտք, 365 սթորի, 365 գործողություն և ՄԵԿ ՆՊԱՏԱԿ։
Լինել լավագույնը, լինել առաջինը, լինել յուրահատուկ, լինել ավելին, քան դու ես ուզում…
Սա գի՞րք է, օրագի՞ր, թե՞ քո անբաժան խորհրդատուն։ Դո՛ւ որոշիր՝ ինչ անուն ես տալիս նրան։ Սակայն բովանդակությունը մեկն է՝ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ:
«MINDSET CODE. ՕՐՎԱ ՔՈ ՌԻԹՄԸ» ձեռնարկն ավելին է, քան պարզապես գիրքը։ Այն քո անձնական ուղեկիցն է, քո օրագիրը, քո օրվա ճամփորդության քարտեզը, որ ցույց է տալիս ուղին դեպի լիարժեք, նպատակային կյանք։ Այն ամեն օր քեզ է ներկայացնում քո օրվա MINDSET CODE-ը, դրա նկարագրությունը՝ MINDSET STORY, և ամենակարևորը՝ գործողություն՝ MINDSET ACTION, որը քեզ կօգնի դարձնել այդ օրը հենց այն, ինչ նրա իմաստն է։ Այս գրքի էջերում դու կհայտնաբերես ինքնաճանաչման ամենահզոր գործիքները․ կհասկանաս, որ դու ունես մեծ ներուժ, և որ հաջողությունը շատ մոտ է։ Այն կսովորեցնի քեզ չվախենալ ձախողումից, այլ վախենալ չփորձելուց, և որ կարգապահությունը կլուծի քո խնդիրների մեծ մասը։ Դու կհասկանաս, որ տարբերվելը քեզ դարձնում է անփոխարինելի, իսկ ժամանակն անվճար է տրվում քեզ, սակայն այն շատ թանկ է անիմաստ վատնելու համար։
Այս գիրքը քոնն է։ Պահիր այն միշտ քեզ մոտ՝ գրպանումդ, պայուսակիդ մեջ, մեքենայումդ կամ պարզապես բարձիդ տակ։ Այն երբեք ձեռքիցդ բաց չթողնես։ Դարձրու այն քո առավոտյան ծեսի մի մասը՝ քո օրվա առաջին գիտակցված քայլը։ Բացիր այն ամեն առավոտ և բացահայտիր քո ամբողջ ներուժը։
Դու ընտրություն ունես․ Կա՛մ այս գիրքը քեզ համար կդառնա ևս մեկ հերթական պատմություն, կա՛մ կյանքը փոփոխող ուղեցույց։ Երբ այս գիրքը փոխի քո մտածելակերպը, խորհուրդ տուր այն ուրիշներին։ Սա քո կյանքը բարելավելու ամենամեծ ներդրումն է։ Այդ իսկ պատճառով, անպայման գնի՛ր այս գիրքը, անպայման նվե՛ր տուր քո լավագույն ընկերոջը, անպայման խորհո՛ւրդ տուր քո սիրելի մարդկանց։
Երբ դու ես որոշում, թե ինչպես սկսես, դու ես որոշում, թե ինչպես ավարտես։ Ամեն մի օր քո ձեռքում է։
Այնպես որ՝ ստացի՛ր քո MINDSET CODE-ը, կարդա՛ MINDSET STORY-ն, արա՛ MINDSET ACTION-ը և ստեղծիր ՕՐՎԱ ՔՈ ՌԻԹՄԸ:





