Գործարա® ժառանգափոխություն

Բիզնեսի սահուն ժառանգափոխություն

Հայաստանում բիզնեսի սահուն ժառանգափոխությունը ոչ միայն այդ բիզնեսի գոյության հարցն է, այլ նաև հայկական տնտեսության անվտանգության թեմա։ Բիզնեսում ժառանգափոխությունը շատ զգայուն և երկարաժամկետ գործընթաց է, որի մեջ ներգրավված են Ժառանգատուն (բիզնեսի հիմնադիրը), Ժառանգորդը (սեփականատիրոջ երեխաները) և բիզնեսում աշխատող անձնակազմը։

Հայկական բիզնեսում սերնդափոխության գործընթացը արդեն իրականություն է: 1990-ականների ստեղծված բիզնեսների կառավարումը հիմնադիր հայրերից անցնում են ժառանգներին: Որոշ դեպքերում այն գործընթացը բնական ու սահուն կերպով է ընթանում, որոշ դեպքերում՝ մեծ ու փոքր խնդիրներով, իսկ մեծամասամբ՝ ցնցումներով:

Սերունդների բախում է: Վստահության չափաբաժնի հարց է: Բիզնեսի կառավարման մոդելների հակամարտություն է:
Ո՞վ է ամենամեծ ռիսկ կրողը. ժառանգատու՞ն, ժառանգո՞րդը, թե՞… աշխատակիցները:

«Գործարար ժառանգափոխություն» ծառայությունը ստեղծված է հենց այս մարտահրավերները չեզոքացնելու համար։ Հանդես գալով որպես կամուրջ սերունդների միջև՝ մենք ձևավորում ենք փոխադարձ վստահության և ռազմավարական հաջորդականության հիմքեր։ Մեր նպատակն է պահպանել հիմնադրի տեսլականն ու արժեքները, նախապատրաստել հաջորդ սերնդին և ապահովել բիզնեսի անցնցում, շահութաբեր ու կայուն աճը։

https://samvelgevorgyan.com/wp-content/uploads/2025/01/succession-business.png

Քո բիզնեսի ժառանգորդը. ընտանիքի անդա՞մ, թե՞ հավատարիմ աշխատող

Զրույց․ անցնցում սերնդափոխություն բիզնեսում

Հայաստանում 1990-ականներին ձեւավորված բիզնես ընկերությունները մոտ երեք տասնամյակ անց կանգնել են լուրջ մարտահրավերի առջեւ՝ սերնդափոխություն: Արդեն որոշակի հաջողություններ գրանցած եւ լուրջ հիմքերի վրա դրված բիզնեսը երկրորդ սերնդին փոխանցելու ռիսկերի, ինչպես նաեւ այդ ռիսկերը հաղթահարելու եւ անցնցում սերնդափոխություն ապահովելու շուրջ Banks.am-ը զրուցել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակ Սամվել Գեւորգյանի հետ:

Ստորև հղումով ներկայացնում ենք զրույցի տեքստը՝
www.banks.am/am/news/interviews/…

Գրանցվել հանդիպման «Գործարար ժառանգափոխություն» թեմայով խորհրդատվության համար


    [honeypot email]

    Հաճախ տրվող հարցեր

    Ինչո՞ւ դիմել արտաքին բիզնես խորհրդատուի, այլ ոչ թե ժառանգափոխության հարցերը լուծել ընտանեկան շրջանակում:

    Ընտանեկան միջավայրում հույզերը, էմոցիոնալ կապվածությունն ու տարիների սովորույթները հաճախ խանգարում են անաչառ որոշումներ կայացնելուն: Արտաքին փորձառու խորհրդատուն հանդես է գալիս որպես պրոֆեսիոնալ, չեզոք կողմ. նա օգնում է զատել ընտանեկան հարաբերությունները բիզնես շահերից, սառը դատողությամբ գնահատել ռիսկերը և կառուցել անցնցում, փաստաթղթավորված ու հստակ ռազմավարություն:

    Ե՞րբ է ճիշտ ժամանակը սկսելու գործարար ժառանգափոխության գործընթացը:

    Ժառանգափոխության շուրջ աշխատանքները պետք է սկսել այն ժամանակ, երբ բիզնեսը գտնվում է կայուն վիճակում, իսկ հիմնադիրը դեռևս ունի էներգիա և ցանկություն՝ ուղղորդելու հաջորդ սերնդին: Որքան շուտ սկսվի պատրաստումը, այնքան անցնցում կլինի ղեկավարման փոխանցումը ընկերության և աշխատակիցների համար:

    Ինչո՞ւ ընտրել «Գործարար ժառանգափոխություն» ծառայությունը:

    Խորապես տիրապետում ենք հայկական բիզնես միջավայրի մենթալիտետին, ընտանեկան արժեքներին և տնտեսական առանձնահատկություններին: Մոտեցումը համալիր է. չենք սահմանափակվում միայն իրավական կամ ֆինանսական խորհրդատվությամբ, այլ աշխատում ենք մարդկային փոխհարաբերությունների, կառավարման մոդելների արդիականացման և թիմի վստահության պահպանման ուղղությամբ՝ երաշխավորելով ձեր կյանքի վաստակի անվտանգությունն ու շարունակականությունը:

    Կարող եք ինձ հետ կապ հաստատել,
    երբ կամենաք

    Մենք բոլորս գիտենք, թե ինչպես կարող է բիզնես աշխարհի յուրաքանչյուր խնդիր լինել դժվար հաղթահարելի: Եվ այն միշտ չէ, որ պատասխանում է ձեր առջև դրված բոլոր հարցերին: Ես այստեղ եմ ձեզ օգնելու համար:
    Հասցե
    Երևան, 0002, Եկմալյան 6
    Էլ. փոստ
    samvel@bsc.am
    Էլ. փոստ
    samvel.bsc@gmail.com