Հայաստանյան աճող բիզնես միջավայրում ցուցահանդեսներին մասնակցությունը ռազմավարական հարթակ է՝ նոր գործընկերներ ձեռք բերելու, բրենդի տեսանելիությունն ու վաճառքի ծավալներն ընդլայնելու համար։ Սակայն առանց հստակ պլանավորման և պատրաստված թիմի՝ ներդրված հսկայական ռեսուրսները հաճախ չեն տալիս ցանկալի արդյունք։ «Ցուցահանդեսի մասնակցության փաթեթներ» ծառայությունը կոչված է Ձեր մասնակցությունը դարձնելու առավելագույնս շահավետ։
Գործընթացը սկսվում է խորքային նախապատրաստությունից. Ուսումնասիրվում է ընկերության ռազմավարությունը, սահմանում հստակ նպատակներ ու չափելի ցուցանիշներ։ Կարևորագույն քայլերից է աշխատակիցների հատուկ վերապատրաստումը՝ այցելուների հետ արդյունավետ շփման ու տաղավարում աշխատանքի համար։
Բուն ցուցահանդեսի ընթացքում Ձեր կողքին է լինում փորձառու խորհրդատու, ով ապահովում է շարունակական ուղղորդում, մասնակցում կարևոր բանակցություններին և անհրաժեշտության դեպքում կատարում ճկուն փոփոխություններ։
Միջոցառման ավարտից հետո իրականացվում է արդյունքների համապարփակ վերլուծություն, թիմից հետադարձ կապի հավաքագրում և ամբողջական հաշվետվության կազմում։ Դուք ստանում եք հստակ պատկերացում կատարված ներդրումների արդյունավետության և հետագա ռազմավարական քայլերի վերաբերյալ։
«Նախապատրաստական» փաթեթ
«Մասնակցություն» փաթեթ
«Նախապատրաստական» փաթեթը լրացվում է․
«Ամբողջական» փաթեթ
«Նախապատրաստական» և «Մասնակցություն» փաթեթները լրացվում են․
Արտաքին փորձառու խորհրդատուն բերում է անաչառ հայացք, միջազգային ու տեղական լավագույն փորձը և հստակ մշակված մեթոդաբանություն: Հաճախ ներսի թիմը կենտրոնանում է կազմակերպչական ու տեխնիկական հարցերի վրա (տաղավարի դիզայն, տպագրություն)՝ աչքաթող անելով բիզնես-նպատակներն ու վաճառքի ռազմավարությունը: Մեր մասնագետներն ապահովում են, որ Ձեր թիմը կենտրոնանա միայն բանակցությունների և արդյունքի վրա:
Այս ծառայությունը հատկապես կենսական է ՓՄՁ-ների համար, քանի որ վերջիններիս համար ցուցահանդեսի մասնակցության բյուջեն բավականին զգալի ներդրում է, և սխալվելու տեղ չկա: Մենք օգնում ենք օպտիմալացնել ռեսուրսները և փոքր բյուջեով ստանալ առավելագույն ճանաչելիություն ու նոր հաճախորդներ՝ կանխելով անարդյունավետ ծախսերը։
Ցուցահանդեսի իսկական բիզնես արժեքը ձևավորվում է դրանից հետո: Առանց ճիշտ վերլուծության և հետադարձ կապի, հավաքված կոնտակտների մեծ մասը կորչում է, իսկ թիմի թույլ տված սխալները կրկնվում են հաջորդ անգամ: «Ամբողջական» փաթեթն ապահովում է ստացված արդյունքների ճիշտ մշակում, թիմի աշխատանքի վերլուծություն և հստակ ռազմավարություն՝ ցուցահանդեսի արդյունքները իրական վաճառքների վերածելու համար: