Grants Աքսելերացիոն ծրագրի մրցույթ

Հունվարի 9, 2024ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Սկսնակ ընկերությունների համար աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, կարևորելով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հայտարարում է աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ:

Մրցույթով նախատեսվում է տեղական սկսնակ ընկերություններին տրամադրել 26-շաբաթյա աքսելերացիոն ծրագիր:

Ծրագրի մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է առավելագույնը 336,000,000 ՀՀ դրամ:

Աքսելերացիոն ծրագիրն իրականացնելու գնման մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու դիմելու պայմանները ներկայացված են հետևյալ հղումով.

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 590 075, 010 590 076 հեռախոսահամարներով կամ գրել էլ. փոստին՝ startupgrants@hti.am.
.