Տարեկան հրատարակվում են հազարավոր բիզնես գրքեր տարբեր երկրներում, տարբեր լեզուներով, տարբեր թեմաներով ու տարբեր մոտեցումներով։ Գլխավոր նպատակը մեկն է՝ աջակցել, օժանդակել, օգնել ու խթանել:
Իմ գրքերը վերաբերում են բիզնեսին: Ասելիքս գնալով շատանում է: Առաջին գիրքն ընդամենը 64 էջ էր, երկրորդը` 125, երրորդը` 250: Իսկ վերջինը՝ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում»` 560 էջ: Եվ ամբողջը բիզնեսի պլանավորման, կազմակերպման, կառավարման և զարգացման մասին: